Նիկոլայ Մանուկյան (նկարիչ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նիկոլայ Մանուկյան (այլ կիրառումներ)
Նիկոլայ Արկադիի Մանուկյան (Նիկօ) (հունվարի 10, 1946, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 6, 2018, Երևան, Հայաստան), հայ նկարիչ։ Հայաստանի ժուռնալիստների[1] և նկարիչների (2014 թվականից) միությունների անդամ։
Նիկոլայ Մանուկյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 10, 1946 |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | դեկտեմբերի 6, 2018 (72 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | ՀԱՊՀ (1965), Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ և Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա (1972) |
Մասնագիտություն | նկարիչ |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Ամուսին | Փիրուզա Մելիքսեթյան |
Նիկոլայ Մանուկյան Վիքիդարանում | |
Nikolay Manukyan (Niko) Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրել1962-1965 թվականներին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, ընդունվել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիա և 1972 թվականին ավարտել Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան[2]։ 1972 թվականից որպես նկարիչ-ձևավորող աշխատել է Հայֆիլմի մուլտիպլիկացիոն խմբում[2], հայկական մի շարք պարբերականներում՝ «Պիոներ կանչ», «Հայություն», «Ոզնի», «Սովետական Հայաստան», «Իրավունք», «Զարուհի» և այլն։ 14 տարի եղել է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի գլխավոր նկարիչ[2]։
2008 թվականից մինչև կյանքի վերջին օրերը «Իրատես» թերթի գեղարվեստական խմբագիրն էր[1]։
Ձևավորել է 1000-ից ավելի գրքեր[2]՝ «Թագավորի երազները», «Սրամիտ և միամիտ ջավախքցիները» և այլն[3]։
Վախճանվել է ծանր հիվանդությունից հետո 2018 թվականի նոյեմբերի 6-ին, Երևանում[4]։
Ստեղծագործական ուղի
խմբագրելՍտեղծել է ծաղրանկարներ (մասնակցել է միջազգային մրցույթների և ցուցահանդեսների)։
- «Աղջիկը ծաղիկների աշխարհում»
- «Արևածաղկի դաշտ»
- «Լուսնի սոնետ»
- «Դիմակահանդես»
- «Տասներեքերորդ ամիսը»
Ցուցահանդեսներ
խմբագրել1989 թվականից անհատական ցուցահանդեսներ է ունեցել տարբեր երկրներում՝ ՌԴ, Ճապոնիա (1970 թվականին՝ բրոնզե մեդալ), Ֆրանսիա, Բրազիլիա, Հունաստան, Կանադա և այլն։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Իմ ամեն կտավի տակ երբեմն երկու-երեք նկար կա»
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «ԻՄ ՆԿԱՐՆԵՐՈՒՄ ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԿԱ ԵՎ ՄԻՇՏ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ»
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «Լույս քո երկնային ճանապարհներին, սիրելի Նիկօ».