Ոզնի (հանդես)

Հայաստանի հանդես

«Ոզնի», երգիծական պատկերազարդ հանդես։ Լույս է տեսնում 1954 թվականից, Երևանում։ «Ոզնի» հանդեսի խմբագիրներն են եղել Հրաչյա Քոչարը, Գրիգոր Տեր-Գրիգորյանը, Արամայիս Սահակյանը։

Ոզնի
Տեսակհանդես
Լեզուհայերեն
ԵրկիրՀայաստան Հայաստան
Հրատարակության պատմություն1954
Արամայիս Սահակյան

Նկարագրություն խմբագրել

Ծաղրի զենքով պայքարել է խորհրդային և նոր հայ իրականությանը անհարիր երևույթների դեմ, ծանակել բյուրոկրատներին, պաշտոնամոլներին, բանսարկուներին, օրինազանցներին և այլն։ Օրվա հրատապ հարցերին արձագանքող ֆելիետոններից ու թղթակցություններից զատ տպագրում է երգիծական պատմվածքներ, բանաստեղծություններ, հումորիստական մանրապատումներ։

Ունի «Ոզնու ընդունարան», «Ակամա երգիծաբաններ», «Անօգտակար խորհուրդներ», «Խորթ բարքեր» մշտական խորագրերը։ Ծաղրանկարները լրացնում, ամբողջական են դարձնում տեքստային նյութերի երգիծանքն ու հումորը։

Հանդեսի հեղինակությանը նպաստել է Լեռ Կամսարի, Էդուարդ Խոճիկի, Աշոտ Փալանջյանի, Դ․ Դեմիրճյանի, Ն․ Զարյանի, Սուրեն Վահունու, Սերգեյ Արուտչյանի, Վալենտին Պոդպոմոգովի, Արա Բեքարյանի, Արամայիս Սահակյան և ուրիշների աշխատակցությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 608