Նեոդիմ

քիմիական միացություն
(Վերահղված է Նեոդիումից)


Նեոդիմ (լատիներեն՝ Neodymium), քիմիական տարր է, որի նշանն է Nd, տարրերի պարբերական համակարգի 6-րդ պարբերության 3-րդ խմբի քիմիական տարր։ Հազվագյուտ հողային տարր է, պատկանում է լանթանիդներին։ Կարգահամարը՝ 60, ատոմային զանգվածը՝ 144,24։ Ատոմի արտաքին էլեկտրոնային՝ թաղանթների կառուցվածքն է 4s24p64d104f2 5s2 5p6 6s2։ K, L, M թաղանթները լրացված են։ f տարր է։ Նեոդիմը սպիտակ, արծաթափայլ, փափուկ մետաղ է։ Օգտագործվում է ինքնաթիռների և հրթիռների արտադրությունում, որպես ալյումինի և մագնեզիումի համաձուլվածքների բաղադրիչ[3]:

60 Պրազեդիում

ՆեոդիումՊրոմեթիում

ՋրածինՀելիումԼիթիումԲերիլիումԲորԱծխածինԱզոտԹթվածինՖտորՆեոնՆատրիումՄագնեզիումԱլյումինՍիլիցիումՖոսֆորԾծումբՔլորԱրգոնԿալիումԿալցիումՍկանդիումՏիտանՎանադիումՔրոմՄանգանԵրկաթԿոբալտՆիկելՊղինձՑինկԳալիումԳերմանիումԱրսենՍելենԲրոմԿրիպտոնՌուբիդիումՍտրոնցիումԻտրիումՑիրկոնիումՆիոբիումՄոլիբդենՏեխնեցիումՌութենիումՌոդիումՊալադիումԱրծաթԿադմիումԻնդիումԱնագԾարիրԹելուրՅոդՔսենոնՑեզիումԲարիումԼանթանՑերիումՊրազեոդիումՆեոդիումՊրոմեթիումՍամարիումԵվրոպիումԳադոլինիումՏերբիումԴիսպրոզիումՀոլմիումԷրբիումԹուլիումԻտերբիումԼյուտեցիումՀաֆնիումՏանտալՎոլֆրամՌենիումՕսմիումԻրիդիումՊլատինՈսկիՍնդիկԹալիումԿապարԲիսմունտՊոլոնիումԱստատՌադոնՖրանցիումՌադիումԱկտինիումԹորիումՊրոտակտիումՈւրանՆեպտունիումՊլուտոնիումԱմերիցիումԿյուրիումԲերկլիումԿալիֆորնիումԷյնշտեյնիումՖերմիումՄենդելեևիումՆոբելիումԼոուրենցիումՌեզերֆորդիումԴուբնիումՍիբորգիումԲորիումՀասիումՄեյտներիումԴարմշտադտիումՌենտգենիումԿոպերնիցիումՈւնունտրիումՖլերովիումՈւնունպենտիումԼիվերմորիումՈւնունսեպտիումՈւնունօկտիումՔիմիական տարրերի պարբերական համակարգ
60Nd
Hexagonal.svg
Electron shell 060 Neodymium.svg
Նեոդիմ
Արծաթափայլ, ոսկեգույն բծերով մետաղ
Ատոմի հատկություններ
Անվանում, սիմվոլ, կարգաթիվ Նեոդիմ/ Neodymium (Nd), Nd, 60
Ատոմային զանգված
(մոլային զանգված)
144,242(3)[1] զ. ա. մ. (գ/մոլ)
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա [Xe] 4f4 6s2
Ատոմի շառավիղ 182 պմ
Քիմիական հատկություններ
Կովալենտ շառավիղ 184 պմ
Իոնի շառավիղ 99,(+3e) 5 պմ
Էլեկտրաբացասականություն 1,14 (Պոլինգի սանդղակ)
Էլեկտրոդային պոտենցիալ Nd←Nd3+ −2,32В
Nd←Nd2+ −2,2В
Օքսիդացման աստիճաններ 0
Իոնացման էներգիա
(առաջին էլեկտրոն)
 531,5(5,51) կՋ/մոլ (էՎ)
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ
Հալման ջերմաստիճան 1294 Կ
Եռման ջերմաստիճան 3341 Կ
Մոլյար ջերմունակություն 27,42[2] Ջ/(Կ·մոլ)
Մոլային ծավալ 20,6 սմ³/մոլ
Պարզ նյութի բյուրեղացանց
Բյուրեղացանցի կառուցվածք վեցանկյուն
Բյուրեղացանցի տվյալներ a=3,658 c=11,80
C/a հարաբերություն 3,23
Այլ հատկություններ
Ջերմահաղորդականություն (300 Կ) (16,5) Վտ/(մ·Կ)
CAS համար CAS գրանցման համար?
60
Նեոդիում
144,24
4f46s2

Բովանդակություն

ՊատմությունԽմբագրել

Նեոդիմն աոաջինն ստացել է ավստրիացի քիմիկոս Կ․ Աուեր ֆոն Վելսբախը (1885) նախկինում քիմիական տարր համարվող դիդիմից (նեոդիմի և պրազեոդիմի խառնուրդ)։ Նեոդիումը մաքուր վիճակում ստացվել է պրազեդիմից անկախ, միայն 1952 թվականին։

ԱնվանումԽմբագրել

«Նեոդիմ» անվանումը (լատիներեն՝ Neodymium) կազմված է հունարեն՝ νέος - նոր և δίδυμος «կրկնակ, երկվորյակ», որը կապված է տարի բացահայտման պատմության հետ։

Բնության մեջԽմբագրել

Պարունակությունը երկրակեղևում 2,5-103% (ըստ զանգվածի), օվկիանոսի ջրում՝ 9,2×10−6 մգ/լ[4]։

ՀանքավայրերԽմբագրել

Նեոդիմը մտնում է լանդանիդների կազմի մեջ, հանքավայրերը հիմ անկանում գտնվում են՝ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ղազախստանում, Ուկրաինայում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Հնդկաստանում, Սկանդինավիայում, Չինաստանում:

ՍտացումԽմբագրել

Նեոդիմը ստանում են քլորիդը կամ ֆտորիդը աղային հալույթների լուծույթներում էլեկտրոլիզի ենթարկելով, մաքուրը (99,34 %)՝ կալցիումով վերականգնելով։

 

Pr (III) և Nd (III) բռախնուրդը անվանում են դիդիմ։ Մետաղական նեոդիմը ստանում են հալոգենիդների հալույթի էլեկտրոլիզով։ NdF3 կամ NdCl3 համաձուլվածքների էլեկտրոլիզը կատարվում է 1000 °C ջերմաստիճանում։

Ֆիզիկական հատկություններԽմբագրել

Մաքուր նեոդիմը սպիտակ, արծաթափայլ, փափուկ մետաղ է, խտությունը՝ 7010 կգ/մ3, հալման ջերմաստիճանը՝ 1024 °С, եռմանը՝ 3027 °С։ Միացություններում եռարժեք է։

Քիմիական հատկություններԽմբագրել

Մետաղների լարվածության շարքում գտնվում է ջրածնից ձախ։ Ջրածնի հետ առաջացնում է հիդրիդ՝ NdH3։ Նեոդիմը միանում է հալոգենների.

 
 
 
 

Տաքացնելիս նաև՝ ծծմբի, ազոտի, ածխածնի հետ։

ԳներԽմբագրել

Մաքուր՝ 99-99,9 %, նեոդիմի գները 2011 թվականին կազմել են մոտ 110 ԱՄՆ դոլլար[5]:

2014 թվականին 1 կգ մաքուր՝ 99%, նեոդիմի գինը կազմել է 70 ԱՄՆ դոլլար[6]:

ԿիրառությունԽմբագրել

Նեոդիմը օգտագործվում է հիմնականում մետալուրգիայում։ Նեոդիմի օքսիդը ջերմային ընդարձակման փոքր գործակից ունեցող դիէլեկտրիկ է և օգտագործվում է էլեկտրոնային սարքեր պատրաստելիս, մտնում է լուսաչափերում օգտագործվող օպտիկական ապակու բաղադրության մեջ։

Nd+3 իոնները ակտիվ խառնուրդ են լազերային ապակիներում։ 147Nd-ը ռադիոակտիվ ինդիկատոր է։

ԻզոտոպներԽմբագրել

Բնական նեոդիմը բաղկացած է 142-146, 148 և 150 զանգվածի թվերով իզոտոպներից։ Ռադիոակտիվ է միայն 144Nd(Т1/2= 5•1015 տարի)։ Արհեստականորեն ստացվել են 138-141, 147, 149 և 151 զանգվածի թվերով ռադիոակտիվ իզոտոպները։

2003 թվականին ստացվել 124 մինչև 161՝ 31 արհեստական անկայուն նեոդիմի իզոտոպներ, ինչպես նաև 13 մետակայուն[7]:

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Michael E. Wieser, Norman Holden, Tyler B. Coplen, John K. Böhlke, Michael Berglund, Willi A. Brand, Paul De Bièvre, Manfred Gröning, Robert D. Loss, Juris Meija, Takafumi Hirata, Thomas Prohaska, Ronny Schoenberg, Glenda O’Connor, Thomas Walczyk, Shige Yoneda, Xiang‑Kun Zhu. Atomic weights of the elements 2011 (IUPAC Technical Report) (en) // Pure and Applied Chemistry. — 2013. — Т. 85. — № 5. — С. 1047-1078. — doi:10.1351/PAC-REP-13-03-02
  2. Химическая энциклопедия: в 5-ти тт. / Редкол.: Кнунянц И. Л. (гл. ред.). — Москва: Советская энциклопедия, 1992. — Т. 3. — С. 209. — 639 с. — 50 000 экз. — ISBN 5—85270—039—8
  3. Неодим // Большой Энциклопедический словарь. 2000.
  4. J.P. Riley and Skirrow G. Chemical ONdanography V. I, 1965
  5. «Neodymium PriNds» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-22-ին։ Վերցված է 2011-08-02 
  6. topochun (30.11.2014)։ «Биржевые котировки металлов.» 
  7. G. Audi, O. Bersillon, J. Blachot and A. H. Wapstra (2003). «The NUBASE evaluation of nuclear and decay properties». Nuclear Physics A 729: 3–128. DOI:10.1016/j.nuclphysa.2003.11.001. Bibcode: 2003NuPhA.729....3A.

ԳրականությունԽմբագրել

  • The Industrial Chemistry of the Lanthanons, Yttrium, Thorium and Uranium, by R. J. Callow, Pergamon Press, 1967.
  • Lindsay Chemical Division, American Potash and Chemical Corporation, Price List, 1960.
  • Chemistry of the Lanthanons, by R. C. Vickery, Butterworths, 1953.

Արտաքին հղումներԽմբագրել