Լանթանիդներ
Լանթանիդներ (լանթան և հունարեն՝ еidos - կերպար, տեսակ)[1], լանթանոիդներ, լանթանից հետո 58-ից մինչև 71 կարգահամարով 14 քիմիական տարրերից կազմված ընտանիք, որոնք տեղաբաշխված են պարբերական համակարգի 6-8-րդ պարբերության մեջ։
Ընդհանուր բնութագիր
խմբագրելԼանթանիդները բաժանվում են երկու ենթախմբի.
- ցերիումային (ներառնում է ցերիումը՝ Ce, պրազեոդիմը՝ Pr, նեոդիմը՝ Nd, պրոմեթիումը՝ Pm, սամարիումը՝ Sm, եվրոպիումը՝ Eu),
- իտրիումային (ներառնում է գադոլինիումը՝ Gd, տերբիումը՝ Tb, դիսպրոզիումը՝ Dy, հոլմիումը՝ Ho, էրբիումը՝ Er, թուլիումը՝ Tm, իտերբիումը՝ Yb, լուտեցիումը՝ Lս)։
* | La | Ce | Pr | Nd | Pm | Sm | Eu | Gd | Tb | Dy | Ho | Er | Tm | Yb | Lu |
Հատկություններ
խմբագրելԼանթանիդների հատկություններով նրանց նման սկանդիումը, իտրիդիումը ու լանթանը առաջացնում են հազվագյուտ հողային տարրերի խումբը (ՀՀՏ)։ Այդ անվանումը բացատրվում է նրանով, որ բոլոր այդ տարրերը բնության մեջ հազվադեպ են հանդիպում և տալիս են դժվարահալ ու ջրում անլուծելի օքսիդներ՝ հին տերմինաբանությամբ՝ «հողեր»։ Հազվագյուտ հողային տարրերը մտնում են պարբերական համակարգի 3-րդ խմբի կողմնակի ենթախմբում։
Քիմիական հատկություններով լանթանիդները նման են իրար։ Դա բացատրվում է նրանց ատոմների էլեկտրոնային թաղանթների կառուցվածքով։ Միջուկի լիցքի մեծացման հետ արտաքին էլեկտրոնային երկու թաղանթների կառուցվածքը չի փոփոխվում, քանի որ կատարվում է արտաքին 3-րդ թաղանթի էլեկտրոններով 4f մակարդակի լրացում։
Լանթանիդների գույները ջրային լուծույթներում
խմբագրելօքսիդացման թիվ[2] | 57 | 58 | 59 | 60 | 61 | 62 | 63 | 64 | 65 | 66 | 67 | 68 | 69 | 70 | 71 |
+2 | Sm2+ մուգ կարմիր |
Eu2+ անգույն |
Tm2+ | Yb2+ | |||||||||||
+3 | La3+ անգույն |
Ce3+ անգույն |
Pr3+ դեղնականաչ |
Nd3+ | Pm3+ | Sm3+ մուգ դեղին |
Eu3+ անգույն |
Gd3+ անգույն |
Tb3+ անգույն |
Dy3+ դեղնականչ |
Ho3+ դեղին |
Er3+ | Tm3+ բաց կանաչ |
Yb3+ անգույն |
Lu3+ անգույն |
+4 | Ce4+ |
Pr4+ դեղին |
Nd4+ | Tb4+ | Dy4+ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ IR 3.5 Elements in the Periodic Table // Nomenclature of Inorganic Chemistry. IUPAC Recommendations 2005 / Eds. N. G. Connelly, T. Damhus. — RSC Publishing, 2005. — P. 51-52. — 366 p. — ISBN 0-85404-438-8
- ↑ dtv-Atlas zur Chemie. 1981, Teil 1, S. 220.
Գրականություն
խմբագրել- James E. Huheey: Anorganische Chemie, 1. Auflage, de Gruyter, Berlin 1988, ISBN 3-11-008163-6, S. 873–900.
- Norman N. Greenwood, Alan Earnshaw: Chemie der Elemente, 1. Auflage, VCH, Weinheim 1988, ISBN 3-527-26169-9, S. 1571–1600.
- dtv-Atlas zur Chemie 1981, Teil 1, S. 216–221.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 485)։ |