Օքսիդացման աստիճան

նյութի քիմիական հատկությունն արտահայտող նշան, թիվ

Քիմիական տարրի օքսիդացման աստիճանը, ի տարբերություն վալենտականության, ավելի պարզ հասկացություն է. դա լրիվ կամ մասամբ տեղաշարժված էլեկտրոնների թիվն է։ Վերջինս պայմանավորված է նրանով, թե քիմիական կապեր առաջացնելիս (լինի կովալենտային թե իոնային) տվյալ տարրը քանի էլեկտրոն է ընդունում այլ տարրից(բացասական օքսիդացման աստիճան) կամ, ընդհակառակը, քանի՞սն է տրամադրում այլ տարրի(դրական օքսիդացման աստիճան)։

Օքսիդացման աստիճանը միացությունում ատոմի պայմանական լիցքն է, որն այն կունենար, թե քիմիական կապերը լինեին իոնային։ Օրինակ՝ HCl մոլեկուլում ոչ ջրածինն ամբողջական +1, և ոչ էլ քլորը՝ -1 լիցք։ Դրանք միայն մասնակի լիցքեր են, որոնք դիտում ենք որպես ամբողջական լիցքեր և անվանում օքսիդացման աստիճան։ օքսիդացում հասկացություն ըավելի ընդհանուր է քան այրում հասկացությունը։

Եթե քլորաջրածնի մոլեկուլում տեղի ունենար ընդհանուր էլեկտրոնային զույգի լրիվ տեղաշարժ դեպի քլորի ատոմը, ապա ջրածնի ատոմը կլիցքավորվեր +1 լիցքով, իսկ քլորի ատոմը՝ –1 լիցքով։ Դրանք պայմանական լիցքեր են և անվանվում են օքսիդացման աստիճան։

Երբեմն օքսիդացման աստիճանը համնկնում է տվյալ միացության մոլեկուլում տարրի ատոմի վալենտականությանը։ Օրինակ՝ ածխածնի (IV) օքսիդի մոլեկուլում (CO2) բաղադրիչ քիմիական տարրերի՝ ածխածնի (C) և թթվածնի (O) ատոմների և’ վալենտականությունները, և’ օքսիդացման աստիճանները (բացարձակ արժեքով) համապատասխանաբար 4 և 2 են։ Սակայն միշտ չէ, որ նշված մեծությունները հա– մընկնում են։ Պարզ նյութերի, օրգանական միացությունների մոլեկուլներում հիմնականում չեն համնկնում։ Ազուղի N2 մոլեկուլում ազոտի ատոմի վալենտականությունը 3 է,մինչդեռ օքսիդացման աստիճանը՝ զրո, թթվածնի մոլեկուլում թթվածնի ատոմի (O) վալենտականությունը 2 մինչդեռ օքսիդացման աստիճանը՝ 0 Ավելի մեծ էլեկտրաբացասականությամբ քիմիական տարրի ատոմի օքսիդացման աստիճանը բա- ցասական է, իսկ կապեր առաջացնող մյուս տարրերի ատոմներինը՝ դրական։

Օքսիդացման աստիճանը, ինչպես և վալենտականությունը կարող են լինել հաստատուն և փոփոխական։ Փոփոխական օքսիդացման աստիճանները միացություններում որոշվում են ըստ բանաձևի։ Հիշե՛ք, որ միացություններում տարրերի օքսիդացման աստիճանները որոշելիս անհրաժեշտ է պահպանել հետևյալ սկզբունքները։

1. Պարզ նյութերի մոլեկուլներում տարրերի ատոմների օքսիդացման աստիճանները միշտ հավասար է 0-ի։

2. Ոչ մետաղների հետ առաջացրած միացություններում ջրածնի օքսիդացման աստիճանը հիմնականում +1 է, ակտիվ մետաղների հետ առաջացրած միացություններում՝ հիդրիդներում, –1 ։

3. Թթվածինը միացություններում հիմնականում դրսևորում է –2–ի հավասար օքսիդացման աստիճան, պերօքսիդներում`-1, օրինակ' H2O2,–ում թթվածնի օքսիդացման աստիճանը −1 է ։

4. 1 ,2,3 րդ խմբերի գլխավոր ենթախմբերի մետաղների օքսիդացման աստիճանները հավասար են խմբերի համարներին։

5. Միացություններում բոլոր ատոմների գումարային լիցքը հավասար է զրոյի։