Բյուրեղային ցանց, բյուրեղային վիճակում նյութին հատուկ մասնիկների (ատոմներ, իոններ, մոլեկուլներ) կանոնավոր դասավորությունը, որ բնորոշվում է երեք չափումներում պարբերական կրկնությամբ։ Կազմված է բյուրեղների կառուցվածքը բնութագրող կրկնվող բջիջներից։ Ըստ բյուրեղի համաչափության տարրական բջիջը կարող է լինել շեղանկյուն կամ ուղղանկյուն զուգահեռանիստ, քառանկյուն կամ վեցանկյուն պրիզմա, խորանարդ։ Բյուրեղային ցանցի մաթեմատիկական սխեման, որում պահպանվում են միայն տեղափոխումների երկրաչափական պարամետրերը և ցույց չի տրվում ատոմների կոնկրետ տեղաբաշխումը տվյալ կառուցվածքում, այն կոչվում է տարածական ցանց։ Բյուրեղային ցանցով է պայմանավորված բյուրեղների անիզոտրոպությունը, նիստերի հարթ լինելը, անկյունների կայունությունը և այլ հատկություններ։
NaCl քարաղի բյուրեղային ցանցը
Բրավեյի ցանցերի տեսակները
|
---|
|
|
|
|
|
---|
Պարզ |
Չկենտրոնացված |
Կողակենտրոնացված |
Ծավալակենտրոնացված |
Կրկնակի ծավալակենտրոնացված-
|