Կիկլադներ
Կիկլադներ (հուն․՝ κυκλάδες), արշիպելագ Եգեյան ծովի հարավում։ Պատկանում է Հունաստանին։
![]() | ||
Կոորդինատներ | 37°03′00″ հս․ լ. 25°28′00″ ամ. ե.HGЯO | |
Տեղագրություն | Եգեյան ծով | |
Երկիր | ![]() | |
Մակերես | 2600 կմ2 | |
Ամենաբարձր կետը | 1008 մ | |
Բնակչություն (2001) | 112 615 մարդ | |
Բնակչության խտությունը | 43,313 մարդ/կմ2 | |
![]() | ||
![]() ![]() | ||
![]() |
Աշխարհագրական տվյալներԽմբագրել
Ընդգրկում է ավելի քան 200 կղզի։ Տարածությունը 2,6 հզ. կմ² է, բարձրությունը՝ մինչև 1008 մ։ Խոշոր կղզիներն են Նաքսոսը, Անդրոսը, Թինոսը, Պարոսը, Միլոսը։ Ակտիվ սեյսմիկ շրջան է։
ԱնվանումԽմբագրել
Անվանումն առաջացել է հունարեն կիկլոս ― «շրջան» բառից (կիկլադես՝ «շրջանաձև»)․ իրոք կղզիները շրջանաձև են դասավորված Դելոս կղզու շուրջը։
Մովսես Խորենացին հիշատակում է Կյուկղադի ձևով։
ՊատմությունԽմբագրել
Մ. թ. ա. 3-2-րդ հազարամյակների միջակայքում Կիկլադներ կղզիներում ստեղծվել ու զարգացվել է կիկլադյան մշակույթը, որը շատ կողմերով հոգեհարազատ էր մինոյան մշակույթին ու քաղաքակրթությանը։
Կիկլադները զանգվածային մշակույթումԽմբագրել
«Կիկլադներ» անվանումն է կրում սեղանի մարտավարական մի խաղատեսակ «Триоминос.ру» Archived 2020-07-19 at the Wayback Machine.:
Կլիմա և բուսածածկույթԽմբագրել
Կլիման և բուսածածկույթը միջերկրածովային են։
ԲնակչությունԽմբագրել
Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, ձկնորսությամբ։
ՀանածոներԽմբագրել
Կիկլադներում կան երկաթի, բոքսիտների, հղկաքարի հանքավայրեր։
ՊատկերներԽմբագրել
Տես նաևԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- Киклады - В проекте «Реконструкция» «Нового Геродота»
- Настольная игра Киклады Archived 2009-11-21 at the Wayback Machine. - на сайте производителя
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 429)։ |