Նաքսոս (քաղաք)
Նաքսոս (հուն․՝ Νάξος), փոքրիկ քաղաք Հունաստանում, գտնվում է Նաքսոս կղզու արևմտյան մասում, վարչական կենտրոնը Նաքսոս և Փոքր Կիկլադներ համայնքներն են, որոնք գտնվում են Նաքսոս և Հարավային Եգեյան կղզիների պերիֆերիաներում։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչությունը կազմում է 7070 մարդ։ Էգեյան ծովի խոշոր առևտրական կենտրոն։ Կա օդանավակայան։ Կիկլադյան քաղաքակրթության կենտրոններից մեկը Հին Հունաստանում։
Քաղաք | ||
---|---|---|
Նաքսոս | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
ԲԾՄ | 0 մետր | |
Բնակչություն | 7070 մարդ (2011) | |
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 22850 | |
Փոստային ինդեքսներ | 843 xx | |
Պաշտոնական կայք | naxos.gr | |
| ||
Մ․թ․ա․ 8-րդ դարից մինչև մ․թ․ա․ 7-րդ դարերը Նաքսոսը եղել է Կիկլադների առևտի կենտրոնը։ Մ․ թ․ ա․ 502 թվականին Նաքսոսի բնակիչներն ապստամբել են Աքեմենյան պետության դեմ, որը մ․թ․ա․ 499 թվականին հանգեցրել է Նաքսոսի պաշարմանը, Իոնիական ապստամբության և հունա-պարսկական պատերազմի։
Բյուզանդական կայսրության քայքայումից հետո, 1207 թվականին չորրորդ Խաչակրաց արշավանքի ժամանակ, վենետիկյան խոշոր առևտրական Մարկո Սանուդոն գրավել է Նաքսոսը և ստեղծել Նաքսոսյան դքսությունը։ Օսմանյան կայսրության ժամանակ 1566 թվականից մինչև 1821 թվականը Նաքսոսը գտնվել է թուրքերի վերահսկողության ներքո: 1832 թվականին ընդգրկվել է Հունաստանի կազմի մեջ։
Նաքսոսի համայնական միությունԽմբագրել
Նաքսոսի համայնական միությունը ընդգրկվել է Հին Անգիդիա և Խրիսոստոմոս վանքի (Սուրբ Հովհան Ոսկեբերան)։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչությունը կազմում է 7070 մարդ։ Տարածքը 12,275 քառ․ կմ։
Անվանում | Բնակչություն (2011)[1], մարդ |
---|---|
Անգիդիա | 299 |
Խրիսոստոմոս վանք | 5 |
Նաքսոս | 7070 |
ԲնակչությունԽմբագրել
Տարի | Բնակչություն, մարդ |
---|---|
1991 | 4552[2] |
2001 | 6589[2] |
2011 | ↗ 7070[1] |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն)։ Ελληνική Στατιστική Αρχή։ 2014-03-20։ Վերցված է 2017-10-22
- ↑ 2,0 2,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն)։ Ελληνική Στατιστική Αρχή։ Արխիվացված է օրիգինալից 2006-07-16-ին։ Վերցված է 2017-06-22