Կիկլադյան քաղաքակրթություն

Կիկլադյան քաղաքակրթություն, բրոնզի դարի հնագիտական մշակույթ, տարածված մ.թ.ա. 3-2-րդ դարերում Կիկլադներ կղզում։ Կղզու վրա առաջին մարդկային բնակավայրերը թվագրվում են միջին (Մավրոսպիլիան Միկոնոս կղզում) և ուշ (Սալիագոսը Փարոս և Անտիփարոս կղզիների միջև) ժամանակի նեոլիթի ժամանակաշրջանին, այսինքն՝ մ.թ.ա. 5-4-րդ հազարամյակ։ Այդ ժամանակ Միլոս կղզում սկսեցին վանակատ արդյունահանել, որն այնուհետև մեծ տարածում է գտել ամբողջ Արևելյան Միջերկրածովյան ավազանում։

Կիկլադյան կուռք

Պատմություն խմբագրել

Կիկլադյան քաղաքակրթության բարգավաճումը վերաբերում է վաղ բրոնզի դարին։ Ի հայտ են եկել բնակավայրեր, որոնք ամրացված էին պարիսպներով (Կաստրի Սիրոս կղզում)։ Հուղարկավորություններն կատարվում էին քարե արկղերի մեջ, այնուհետև՝ գմբեթավոր դամբարաններում։ Հայտնի են պղնձե և արծաթե զարդեր, տարբեր գործիքներ և զենքեր։ Կերամիկան (ամֆորաներ, կճուճներ և այլն) ունի տարբեր բնույթ տարբեր պատմական խմբերում։ Գեղեցիկ են մարմարից պատրաստված մարտիկների, երաժիշտների, կանանց և երեխաների քանդակները։ Մ.թ.ա. 3-րդ հազարամյակում ի հայտ են գալիս քաղաքային տիպի առաջին բնակավայրերը (Ֆիլակոպի)։ Մ.թ.ա. 2-րդ հազարամյակում Կիկլադյան քաղաքակրթության վրա մեծ ազդեցություն է ունեցել Մինոսյան և Հելլադյան քաղաքակրթությունները։ Մ.թ.ա. 1400 թվականից հետո լայնորեն տարածվել է ուշ միկենյան կերամիկան, իսկ Կիկլադյան քաղաքակրթությունը կորցրել է իր ինքնուրույնությունը։

Կիկլադների բնակիչների անվանումը հայտնի չէ։ Հերոդոտոսը նրանց անվանում էր լելեգներ, որոնք հիշատակվում են նաև հունական այլ աղբյուրներում, որտեղ նշվում է վերջիններիս ստրկացման և կարիացիների հետ հետագա ասիմիլյացման մասին։

Հնագետները նշում են Կիկլադյան քաղաքակրթության նմանությունը բրոնզի դարի Միջերկրածովյան այլ քաղաքակրթությունների հետ։

Ժամանակագրություն խմբագրել

 
Կիկլադների քարտեզը
Կիկլադյան ժամանակագրություն[1]
Փուլ Թվագրում Մշակույթ (ըստ Քոլին Ռենֆրյուի) Մայրցամաքային Հունաստանի
և Անատոլիայի
ժամանակակից մշակույթներ
Վաղ կիկլադյան I (ECI) Գրոտտա-Պելոսի մշակույթ
Վաղ կիկլադյան II (ECII) Կերոս-Սիրոսի մշակույթ
Վաղ կիկլադյան III (ECIII) Կաստրի մշակույթ
Միջին կիկլադյան I (MCI) Ֆիլակոպի
Միջին կիկլադյան II (MCII) Մինոսյան քաղաքակրթության ասիմիլյացում
Միջին կիկլադյան III (MCIII)
Վաղ կիկլադյան I
Վաղ կիկլադյան II
Վաղ կիկլադյան III

Հնագիտություն խմբագրել

1880 թվականի առաջին հնագիտական պեղումներին հաջորդել են Աթենքում Բրիտանական դպրոցի և Քրիստոս Ցունդասի հետևողական աշխատանքները, ով 1898-1899 թվականներին ուսումնասիրում էր մի քանի կղզիների գերեզմանոցները և մշակել «Կիկլադյան քաղաքակրթություն» տերմինը։

Վաղ կիկլադյան մշակույթը զարգացել է երեք փուլով՝ մ.թ.ա. 3300 և 2000 թվականների միջև, երբ այն մեծ մասամբ գտնվում էր Մինոսյան քաղաքակրթության ազդեցության տակ։ Կրետե կղզում գտնվող Կնոսոս քաղաքում հնագիտական պեղումները վկայում են մ.թ.ա. 3400-2000 թվականներին Կնոսոսի վրա Կիկլադյան քաղաքակրթության ազդեցության մասին։ Դրա մասին վկայում է Կնոսոսում հայտնաբերված կերամիկան[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Чайлд Г., У истоков европейской цивилизации, пер. с англ., М., 1952.
  • Schachermeyr F., Die ältesten Kulturen Griechenlands, Stuttg., [1955].

Արտաքին հղումներ խմբագրել