Նախագահական երկրորդ ժամկետի անեծք

Նախագահական երկրորդ ժամկետի անեծք, ընդունված միտում, ըստ որի՝ ԱՄՆ նախագահները իրենց երկրորդ պաշտոնավարման ընթացքում ավելի քիչ հաջողություններ են արձանագրում, քան առաջինի ընթացքում[1][2]։ «Անեծքի» համաձայն՝ ԱՄՆ նախագահների երկրորդ ժամկետները նշանավորված են եղել խոշոր սկանդալներով, քաղաքական լճացմամբ, տարբեր տեսակի աղետներով կամ այլ խնդիրներով[3][4][5]։ Մինչ օրս նախագահական երկրորդ ժամկետի արժանացած 21 նախագահ է եղել ԱՄՆ-ում[6], որոնցից յուրաքանչյուրն էլ որոշակի դժվարությունների է հանդիպել։ Այս անեծքի հետ կապված մի լեգենդ կա, որի համաձայն՝ այն սկսվել է, երբ ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Դ. Ռուզվելտը, փաստացի խախտելով երկրորդ ժամկետը, առաջադրվել է երրորդ ժամկետի համար, և դրանից հետո նրա հոգին անեծք է դրել բոլոր այն նախագահների վրա, որոնք ձգտում են պաշտոնավարման երկրորդ ժամկետի[4][5]։ Չնայած դրան՝ մի քանի նախագահներ, որոնք պաշտոնավարել են մինչև Ռուզվելտը, որոնցից է եղել նաև նախագահ Վաշինգտոնը, նույնպես ենթարկվել են այս անեծքի ազդեցությանը[2]։ Թե արդյո՞ք այս անեծքն իրական է, թե ոչ, խիստ վիճելի է. օրինակ՝ քաղաքագետ Նեյթ Սիլվերը, վերլուծելով նախագահների հանդեպ ունեցած հանրային աջակցությունը՝ Հարի Ս. Թրումանից մինչև Բարաք Օբամա, հայտնաբերել է, որ հանրային աջակցությունը նախագահների նկատմամբ ավելի ցածր է պաշտոնավարման երկրորդ ժամկետի ընթացքում, բայց նա նաև գտել է մի շարք այլ պատճառներ՝ այս երևույթը բացատրելու համար։ Արդյունքում նա եկել է այն եզրահանգման, որ այդ անեծք կոչվածը՝ որպես վերլուծական հասկացություն, հիմնավոր չէ[7]։ Բացի այդ, քաղաքական վերլուծաբան Մայքլ Բարոնը նույնիսկ առանձնացրել է մի քանի նախագահների, ովքեր բավականին հաջող պաշտոնավարություն են ունեցել նախագահական երկրորդ ժամկետի ընթացքում, և նշել է, որ «երկրորդ ժամկետի ընթացքում առաջացած խնդիրները հիմնականում առաջացել են ստեղծված հանգամանքներին և չնախատեսված փոփոխություններին հարմարվել չկարողանալու պատճառով»[2]։ Հակառակ դրան՝ The Economist-ի 2013 թվականի զեկույցներից մեկում նշված էր, որ տվյալները փաստում են երկրորդ ժամկետի անեծքի իրական գոյությունը։ Զեկույցում նաև նշված էր, որ բոլոր 11 նախագահները՝ սկսած Թեոդոր Ռուզվելտից մինչև Ջորջ Բուշ կրտսեր, իրենց պաշտոնավարման երկրորդ ժամկետում տնտեսական ավելի քիչ հաջողություններ են ունեցել, քան առաջինում՝ բացի նախագահներ Թրումանից, Ռոնալդ Ռեյգանից և Բիլ Քլինթոնից[8]։ Նախագահական երկրորդ ժամկետի ամենավատ անեծքը եղել է նախագահի սպանությունը։ Այդ բախտին են արժանացել նախագահներ Աբրահամ Լինքոլնը և Ուիլիամ Մաք-Քինլին՝ սպանվելով համապատասխանաբար 1861 և 1905 թվականներին։

Ուիլիամ Մաք-Քինլիի սպանության պատկերումը. սպանությունը տեղի է ունեցել նախագահի պաշտոնավարման երկրորդ ժամկետի թնացքում՝ 1901 թվականին:

«Անիծված» նախագահները խմբագրել

Նախագահ Երկրորդ ժամկետը Տեղի ունեցած իրադարձություն(ներ)ը
  Ջորջ Վաշինգտոն 1793–1797 Ֆրանսիական հեղափոխական պատերազմների (1792–97 և 1798–1802 թվականներ) բացասական հետևանքները ԱՄՆ-ում[2]
Անգլո-ամերիկյան Ջեյի պայմանագրի կնքման հետ կապված դժգոհությունները[1]
Ներքաղաքական պայքար վերընտրվելուց հետո[9]
  Թոմաս Ջեֆերսոն 1805–1809 Բերի դավադրությունը[6]
Ջեֆերսոնի էմբարգոյի ակտը 1807 թվականին[2]
  Ջեյմս Մեդիսոն 1813–1817 Վաշինգտոնի այրումը (Մեծ Բրիտանիայի ներխուժումը Վաշինգտոն)[2]
  Ջեյմս Մոնրո 1821–1825 Հակաստրկական քայլերի մերժումը Կոնգրեսի կողմից[6]
  Էնդրյու Ջեքսոն 1833–1837 Բանկերի պատերազմը, որը հող նախապատրաստեց 1837 թվականի խուճապի համար[10]
  Աբրահամ Լինքոլն 1865 Նրա սպանությունը[11]
  Ուլիսես Ս. Գրանթ 1873-1877 1873 թվականի խուճապը (ֆոնդային բորսայի փլուզումը)[6]
Աֆրոամերիկացիների իրավունքները բարելավելուն ուղղված քաղաքականության ձախողում[2]
Բազմաթիվ այլ սկանդալներ, որոնք շարունակաբար հանգեցնում էին վարչակազմի անդամների փոփոխությանը[9]
  Գրուվեր Քլիվլենդ 1893–1897 Լեզվի քաղցկեղ[11]
1893 թվականի խուճապը (տնտեսական ճգնաժամ)[6]
  Ուիլիամ Մաք-Քինլի 1901 Նրա սպանությունը[2]
  Թեոդոր Ռուզվելտ 1905–1909[Ն 1] ԱՄՆ տնտեսությունն էականորեն ավելի թույն էր, քան առաջին ժամկետի ընթացքում[8]
  Վուդրո Վիլսոն 1917–1921 ԱՄՆ-ի մուտքը Առաջին համաշխարհային պատերազմ[2]
Վարկանիշի նվազում՝ կապված Վերսալյան պայմանագրով առաջարկվող պահուստները չընդունելու հետ[2], որը հանգեցրեց Սենատի կողմից պայմանագիրը մերժելուն />Ձախողում ԱՄՆ-ը Ազգերի լիգայի անդամ դարձնելու հարցում[9]
Ստացավ կաթված[9]
ԱՄՆ-ի տնտեսությունը շատ ավելի թույլ էր, քան առաջին ժամկետի ընթացքում[8]
  Քալվին Քուլիջ 1925–1929[Ն 1] ԱՄՆ-ի տնտեսությունը շատ ավելի թույլ էր, քան առաջին ժամկետի ընթացքում[8]
  Ֆրանկլին Դ. Ռուզվելտ 1937–1941 1937 թվականին Դատական ընթացակարգերի բարեխոփումների հետ կապված օրինագծի ընդունման ձախողում[1]
ԱՄՆ-ի տնտեսությունը շատ ավելի թույլ էր, քան առաջին ժամկետի ընթացքում[8]
  Հարի Ս. Թրուման 1949–1953[Ն 1] Կորեական պատերազմ[12]
Գեներալ Դուգլաս Մակարթուրի հրաժարականի հետ կապված հակասություններ[13]
  Դուայթ Էյզենհաուեր 1957–1961 Շերման Ադամսի սկանդալ[1]
1960 U-2 միջադեպը (ամերիկյան U-2 լրտեսական ինքնաթիռի խոցումը ԽՍՀՄ-ի կողմից)[1][5]
ԱՄՆ-ի տնտեսությունը շատ ավելի թույլ էր, քան առաջին ժամկետի ընթացքում[8]
  Լինդոն Բ. Ջոնսոն 1965–1969[Ն 1] Վիետնամի պատերազմ[12]
«Մեծ հասարակության» նախագծի շուրջ արձագանքները[12]
Քաղաքացիական խռովությունները և Կերների հանձնաժողովը[12]
Դեմոկրատական կուսակցության ներսում պարտություն Յուջին ՄաքՔարթիի նկատմամբ[6]
ԱՄՆ-ի տնտեսությունը շատ ավելի թույլ էր, քան առաջին ժամկետի ընթացքում[8]
  Ռիչարդ Նիքսոն 1973–1974[Ն 2] Ուոթերգեյթյան սկանդալը և դրան հետևած հրաժարականը[4][12]
ԱՄՆ-ի տնտեսությունը շատ ավելի թույլ էր, քան առաջին ժամկետի ընթացքում[8]
  Ռոնալդ Ռեյգան 1985–1989 Իրան-Կոնտրա սկանդալը (հայտնի է նաև «Իրանգեյթ» անունով՝ ՈՒոթերգեյթի նմանությամբ)[1][4]
  Բիլ Քլինթոն 1997–2001 Պաուլա Ջոնսի դատավարությունը[7]
Քլինթոն-Լևինսկի սկանդալը և դրան հետևած իմփիչմենթը[1][4]
Հակասություններ՝ նախահագի՝ ներում շնորհելու որոշ որոշումների հետ կապված[14]
  Ջորջ Բուշ կրտսեր 2005–2009 Հասարակական անվտանգության բարեփոխումների ձախողում[3]
Քննադատություններ՝ կապված Կատրինա փոթորկի վերաբերյալ կառավարության գործողությունների հետ[15]
Indictment of Լյուիս «Սկուտեր» Լիբիի դատավճիռը՝ Վալերի Փլեյմի հետ կապված սկանդալի ընթացքում[13]
2008 թվականի տնտեսական ճգնաժամ[16]
  Բարաք Օբամա 2013–2017 HealthCare.gov կայքի գործարկման հետ կապված խնդիրները[17]
Էդվարդ Սնոուդենի կողմից ինֆորմացիայի արտահոսք[14]
2013 թվականին ԱՄՆ կառավարության աշխատանքի դադարեցումը[11]
ԱՄՆ Հարկային ծառայությունում կատարված հետաքննությունները 2013 թվականին[18]
Ամերիկացի գեներալ Դեյվիդ Պետրեուսի՝ անձնական կապերի շուրջ ստեղծված սկանդալը[17]
ԱՄՆ-ում գրանցված էբոլա վիրուսի դեպքերի դեմ պայքարելու Օբամայի վարած քաղաքականության նկատմամբ սկսված քննադատությունները[18]
ԱՄՆ-ում մի շարք ահաբեկչական հարձակումների տեղի ունենալը, ներառյալ 2015 թվականին Սան Բերնարդինոյի և 2016 թվականին Օռլանդոյի զանգավածային սպանությունները[17][19]
Իրաքում Իսլամական պետության դեմ իրականացրախ ներխուժման շուրջ հանրային աջակցության ցածր մակարդակ[17]

Նշումներ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Ղեկավարում էր իր առաջին ժամկետում՝ շարունակելով իր նախորդին, ով մահացել էր պաշտոնի եղած ժամանակ։
  2. Դարձավ հրաժարական տված առաջին նախագահը

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Clymer Adam, Triumphant Obama Faces New Foe in 'Second-Term Curse', url=https://www.nytimes.com/2012/11/08/us/politics/triumphant-obama-faces-new-foe-in-second-term-curse.html, The New York Times, November 7, 2012, accessdate=հունիսի 11, 2020
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 , Barone Michael, Unlucky (Lame) Ducks url=https://www.wsj.com/articles/SB10001424127887324468104578247623351008856, The Wall Street Journal, January 20, 2013, accessdate= հունիսի 11, 2020}}
  3. 3,0 3,1 Fournier, Ron (2012 թ․ նոյեմբերի 6). «5 Reasons Why Obama and Romney Will Get No Mandate». National Journal. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 11-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Susan Page; Judy Keen (2005 թ․ հոկտեմբերի 31). «Bush sets out to salvage 2nd term». USA Today. Վերցված է 2020 թ․ հունիսի 11-ին.
  5. 5,0 5,1 5,2 Duberstein, Kenneth M. (2005 թ․ հոկտեմբերի 29). «Breaking the second-term curse». Los Angeles Times. Վերցված է 2020 թ․ հունիսի 11-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Lehrman, Robert A. (2013 թ․ հունվարի 19). «Obama's second term: What history says to expect». The Christian Science Monitor. Վերցված է 2020 թ․ հունիսի 11-ին.
  7. 7,0 7,1 Silver, Nate (2013 թ․ մայիսի 16). «Is There Really a Second-Term Curse?». The New York Times. Վերցված է 2020 թ․ հունիսի 11-ին. «My view, then, is that the idea of the second-term curse is sloppy as an analytical concept. There is certainly a historical tendency for presidents who earn a second term to become less popular — but some of this reflects reversion to the mean. And some recent presidents have overcome the supposed curse and actually become more popular on average during their second terms.»
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 «Second-term blues». The Economist. 2013 թ․ հունվարի 26. Վերցված է 2020 թ․ հունիսի 11-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 Akhil Reed Amar (January–February 2013). «Second Chances». The Atlantic. Վերցված է 2020 թ․ հունիսի 11-ին.
  10. Henningsen, Vic (2013 թ․ հունվարի 21). «Henningsen: Second Term Curse». Vermont Public Radio. Վերցված է 2020 թ․ հունիսի 11-ին.
  11. 11,0 11,1 11,2 Cornwell, Rupert (2013 թ․ նոյեմբերի 2). «The curse of the second term hovers over hapless President Obama». The Independent. Վերցված է 2020 թ․ հունիսի 11-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 Broder, David (2005 թ․ հունվարի 20). «Fending Off the 'Second-Term Curse'». The Washington Post. Վերցված է 2020 թ․ հունիսի 12-ին.
  13. 13,0 13,1 Hickey, Walt (2013 թ․ փետրվարի 18). «Watch Out, Obama: Second Terms Have Been Tainted By Scandal». Business Insider. Վերցված է 2020 թ․ հունիսի 12-ին.
  14. 14,0 14,1 Hughes, Brian (2014 թ․ հուլիսի 19). «The 10 worst second-term moments for presidents since Richard Nixon». The Washington Examiner. Վերցված է 2020 թ․ հունիսի 12-ին.
  15. «Like Predecessors, Bush Has Second-Term Blues». The Wall Street Journal. 2005 թ․ հոկտեմբերի 29. Վերցված է 2020 թ․ հունիսի 12-ին.
  16. Kurtz, Howard (2013 թ․ մայիսի 14). «Obama's second-term curse? Not so fast». CNN. Վերցված է 2020 թ․ հունիսի 12-ին.
  17. 17,0 17,1 17,2 17,3 Harwood, John (2016 թ․ հունվարի 6). «Avoiding the Dreaded 'Second-Term Curse'». The New York Times. Վերցված է 2020 թ․ հունիսի 12-ին.
  18. 18,0 18,1 Pianin, Eric (2014 թ․ հոկտեմբերի 22). «While Obama Skulks Around, Hillary Rides a Crest of Popularity». The Fiscal Times. Վերցված է 2020 թ․ հունիսի 12-ին.
  19. «A Complete List of Radical Islamic Terror Attacks on U.S. Soil Under Obama». Daily Wire. 2016 թ․ դեկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 11-ին.