Լեզվի քաղցկեղ

մարդու հիվանդություն

Լեզվի քաղցկեղը բերանի խոռոչի քաղցկեղներից է։ Լեզվի քաղցկեղը կազմում է բերանի խոռոչի քաղցկեղների 35-50% , իսկ ընդհանուր քաղցկեղների մեջ կազմում է 1․0%։ Տարեկան գրեթե հայտնաբերվում է 18,000 դեպք, որից մահերը կազմում են մոտ 3000-ը[1]։ Ռիսկային տարիքը 50-60տ։

Լեզվի քաղցկեղ
Տեսակգլխի և պարանոցի հիվանդություն և հիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունուռուցքաբանություն
ՀՄԴ-10C02
 Tongue cancer Վիքիպահեստում

Առաջացման գործոններ խմբագրել

Ինչպես ցանկացած քաղցկեղի այնպես էլ լեզվի քաղցկեղի առաջացման մեջ կարևոր դեր են խաղում ՝

  1. Ժառանգական նախատրամադրվածությունը
  2. Աշխատանքի բնույթը
  3. Ալկոհոլի չարաշահումը
  4. Ծխախոտը
  5. Պարպերաբար մեխանիկական, քիմիական, ֆիզիկական վնասվածքները
  6. Ուղեկցող այլ հիվանդություններ

Լեզվի քաղցկեղի առաջացման հնարավոր նշաններ խմբագրել

  1. Լեզվի չլավացող վերքեր
  2. Լեզվի տեղային ցավեր
  3. Պարբերաբար բերանի խոռոչում անզգայացման նշաններ
  4. Ինքնաբերաբար կամ աննշան գրգռիչից լեզվի արյունահոսություն
  5. Քաշի կորուստ վերը նշված գանգատների հետ միասին Խորացած դեպքերի ժամանակ կարող են լինել բերանից գարշահոտություն, խոսքի, կլման, շարժումների խանգարում ընդհուպ բացարձակ անհնարինություն։

Հիվանդության արտահայտում խմբագրել

Լեզվի քաղցկեղը արտահայտվում է լեզվի կողմնային մակերեսներին 70-75%, լեզվարմատը ախտահարվում է 20%, լեզվի ծայրը, ստորին և վերին մակերեսները 5-10%։ Սկզբում առաջանում է պինդ ցավոտ ներսփռանք, առանաց հստակ սահմանների։ Մեծամասամբ լեզվի կողմնային մակերսներներին երևում են ատամների հետքերը, որպես մեխանիկական գրգռման հետևանք ատամների կողմից։ Ներսփռանքը կարող է վերածվել խոցի։ Առաջ է բերում խոսքի, կլման, լեզվի շարժումների խիստ սահմանափակում։

Ունի արտահայտման չորս փուլ[2]՝

  1. Ներսփռանքը լեզվի հաստությունում է, չափերը մոտ 1սմ, տեղային ավշային հանգույցները առանց փոփոխությունների։
  2. Ուռուցքը ընդգրկում է լեզվի սեփական մկանները, չհասնելով լեզվի կեսին, չափերը մոտ 2սմ, ենթալեզվային և ենթածնոտային ավշային հանգույցները եզակի շարժուն։
  3. Ուռուցքը ընդգրկում է մինչև լեզվի կեսը, կարող է ընդգրկել բերանի հատակի լորձաթաղանթը, բազմաթիվ մետաստազներ տեղային ավշային հանգույցներում։
  4. Ուռուցքը ընդգրկում է լեզվի կեսից ավելին, առկա են բազմաթիվ մետաստազներ, կախված ուռուցքի տեղակայումից առաջային կամ հետին դիրքի ժամանակ կարող է ընդգրկել տվյալ շրջանի ավշային հանգույցները։ Ախտահարվում են նաև հարակիցոսկրային և փափուկ հյուսվածքները։

Հյուսվածքների քայքայման արդյունքում առաջանում է գարշահոտություն, խոսքի, ծամելու, կլման անհնարինություն, մետաստազավորումը կարող է լինել երկկողմանի։

Վիճակագրություն խմբագրել

Ապրելիությունը կազմում է 67,1%, թիվը կազմվել է լեզվի քաղցկեղի ախտորոշումից սկսած 5 տարի ապրելիթյան ցուցանիշների հիման վրա 100,000 ախտորոշվածների շրջանում։ Տարիքը նույնպես որոշակի կապ ունի ապրելիության հետ, որքան մեծ է հիվանդի տարիքը այնքան ավելի նվազ է ապրելիության տոկոսը։ Հիմնականում հիվանդությունը հայտնաբերվում է հիվնադության երկրորդ փուլում։

Բուժում խմբագրել

Բուժումը իրենից ենթադրում է առաջնային հանգույցի հեռացում և մետաստազների բուժում։ Բուժումը համալիր ձևով է։ Կախված թե, որ փուլում է հիվանդը դիմել բուժօգնության, վաղ փուլերում հնարավոր է պահպանել լեզվի մեծ մասը, ուշացած շրջանում հնարավոր է լեզվի, հարակից ոսկրային և փափուկ հյուսվածքների վիրաբուժական հեռացում[3]։ Եթե չափերը փոքր են ուռուցքի ապա վիրաբուժական միջամտությունից հետո կատարվում է ճառագայթային բուժում։ Սակայն եթե անվիրահատելի է ուռուցքը վիրաբուժական միջամտության փոխարեն իրականացվում է քիմիաթերապիա և ճառագայթային բուժում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Cancer of the Tongue - Cancer Stat Facts». SEER (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
  2. «Վիր.ստոմ և դծվ.pdf». Google Docs. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
  3. Ansarin, Mohssen; Bruschini, Roberto; Navach, Valeria; Giugliano, Gioacchino; Calabrese, Luca; Chiesa, Fausto; Medina, Jesus E.; Kowalski, Luiz P.; Shah, Jatin P. (2019). «Classification of GLOSSECTOMIES: Proposal for tongue cancer resections». Head & Neck (անգլերեն). 41 (3): 821–827. doi:10.1002/hed.25466. ISSN 1097-0347. PMC 6590454. PMID 30600861.{{cite journal}}: CS1 սպաս․ PMC format (link)