Զանգվածային սպանություն Օռլանդոյում

Զանգվածային սպանություն Օռլանդոյում, կատարվել է 2016 թվականի հունիսի 12-ին, ԱՄՆ Ֆլորիդայի նահանգի Օռլանդո քաղաքում։ Անծանոթը «Pulse» միասեռականների գիշերային ակումբում հրազենով կրակ է բացել և պատանդներ վերցրել։ Արդյունքում զոհվել են 50 և վիրավորվել են ավելի քան 53 մարդ։ Ոստիկանական գործողության արդյունքում պատանդները ազատվել են, իսկ ահաբեկիչը` սպանվել[7][8][9]։

Զանգվածային սպանություն Օռլանդոյում
Տեսակզանգվածային կրակոցներ, պատանդների գերեվարում, ահաբեկչական ակտ և anti-LGBT hate crime?
Երկիր ԱՄՆ[1]
Գրոհի վայրՕրինջ շրջան[1]
ՏեղադրանքPulse[2][1]
Տարեթիվհունիսի 12, 2016[2][1]
ԶենքSig Sauer MCX?[3][4] և Գլոք (ատրճանակ)
Զոհվածներ50 մարդ[5][6][1]
Վիրավորներ53[5][1]
Ահաբեկիչների քանակ1[1]
 2016 Orlando nightclub shooting Վիքիպահեստում

Օռլանդոյի սպանությունը ԱՄՆ պատմության մեջ ամենազանգվածայինն է, այն զոհերի քանակով շրջանցել է Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտի 2007 թվականի սպանությանը, որն մինչ այս հանցագործությունը ԱՄՆ ամենազանգվածային սպանությունն էր[10]։

Ահաբեկչություն խմբագրել

 
«Pulse» գիշերային ակումբի շենքը

Հունիսի 12-ի գիշերվա ժամը 2:02-ին «Pulse» գիշերային ակումբում անհայտ անձը սկսել է անկանոն կրակ բացել։ Ակումբում տեղակայված ոստիկանական սպան սկսել է կրակել հանցագործի ուղղությամբ, որն էլ պատասխան կրակ է բացել և սկսել է փոխհրաձգություն։ Հանցագործը զինված է եղել «AR-15» ինքնաձիգով, կիսավտոմատ ատրճանակով և անհայտ «սարքավորումով», որը պաշտոնական անձինք նմանեցնելով ռումբի, վտանգի աղբյուր են գնահատել։ Երբ հավելյալ ոստիկանական ուժեր են եկել օգնության, հանցագործը մտել է ակումբ և պատանդներ վերցրել[11][12]։

Բանակցողները մոտեցել են բեմին[13], քանի որ հանցագործը թաքնվել էր ներսում և պահում էր պատանդներին[11][14]։ Նա հայտարարել է, թե պայթուցիկ սարք ունի իր մոտ[15][16]։ Ոստիկանությանը վերահսկող պայթյուն է իրականացրել[13]։

Ժամը 5:00-ին մոտ ոստիկանության ստորաբաժանումները մտել են ակումբ և սկսել փոխհրաձգություն հանցագործի հետ։ Երեսուն պատանդ ազատ են արձակվել, ոստիկանության մեկ սպա գլխից ոչ մահացու վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց[17]։ Ահաբեկիչը սպանվել է[18][19][20]։ Ըստ Reuters-ի անհայտ է, թե ահաբեկիչը երբ է սպանել պատանդներին[11]։

Ահաբեկչի ինքնություն խմբագրել

 
Օմար Մաթին

Օռլանդոյի ոստիկանապետ Ջոն Մինը հայտնել է, որ հանցագործը ԱՄՆ քաղաքացի աֆղանական ծագումով 29-ամյա Օմար Մաթինն է (անգլ.՝ Omar Mir Seddique Mateen), որը սպանվել է մոտ երեք ժամ իրավապահներին դիմակայելուց հետո[21]։ Օմար Մաթինը ծնվել էր 1986 թվականի նոյեմբերի 16-ին և ապրում էր Ֆլորիդայում[22]։ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) չի բացառել Մաթինի կապը արմատական իսլամիստների հետ[23]։

Զոհեր խմբագրել

Առնվազն 50 մարդ է զոհվել (այդ թվում ահաբեկիչը) և 53-ը վիրավորվել, այդ թվում` ոստիկանության մեկ աշխատակից փոխհրաձգության ժամանակ։ Վիրավորներից շատերը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել և վիրահատվել են տեղական հիվանդանոցներում[14][24]։

Արձագանք խմբագրել

Զոհերի հիշատակին նվիրված ստեղծագործություններ խմբագրել

Երգչուհի Սիա Ֆուրլերը Օռլանդոյի զոհերի հիշատակին թողարկեց «The Greatest» հոլովակը, որը հրապարակումից ընդամենը մի քանի ժամ անց արդեն գերազանցել էր 1 մլն դիտումների սահմանը[31][32][33]։

Տեսահոլովակը նկարահանվել է պարուհի Մեդդի Զիգլերի մասնակցությամբ, որը հայտնի է Սիայի «Chandelier», «Elastic Heart», «Big Girls Cry», «Cheap Thrills» հոլովակներից, որոնք ունեն ավելի քան 2 մլրդ դիտում YouTube-ում։

«The Greatest» հոլովակում նկարահանվել են 49 երեխաներ և Մեդդի Զիգլերը, ինչն էլ խորհրդանշում է զոհերի թիվը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Gun Violence Archive — 2013.
  2. 2,0 2,1 2,2 http://www.nytimes.com/2016/06/13/us/orlando-nightclub-shooting.html
  3. https://www.washingtonpost.com/news/checkpoint/wp/2016/06/14/the-gun-the-orlando-shooter-used-was-not-an-ar-15-that-doesnt-change-much/
  4. https://eu.usatoday.com/story/news/factcheck/2021/04/22/fact-check-post-missing-context-ar-15-rifles-and-mass-shootings/7039204002/
  5. 5,0 5,1 Florida nightclub shooting: 50 killed and 53 injured in 'act of terror' – rolling updates — 2016. — ISSN 1756-3224; 1354-4322
  6. https://www.orlandosentinel.com/news/pulse-orlando-nightclub-shooting/os-pulse-shooting-tick-tock-20160613-story.html — 2016.
  7. «Стрельба в ночном клубе в Орландо привела к множеству жертв» (ռուսերեն). ինտերֆաքս. 2016 թ․ հունիսի 12. Վերցված է 2016 թ․ հունիսի 12-ին.
  8. «Десятки человек погибли и получили ранения во время стрельбы в Орландо» (ռուսերեն). РИА Новости. 2016 թ․ հունիսի 12. Վերցված է 2016 թ․ հունիսի 12-ին.
  9. «"Around 20" dead in "domestic terror incident" at gay bar». CBS News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ հունիսի 12-ին.
  10. Алексей Качалин (2016 թ․ հունիսի 12). «"Самая кровавая бойня в истории США": жертвами стрельбы в Орландо стали 50 человек» (ռուսերեն). ТАСС. Վերցված է 2016 թ․ հունիսի 12-ին.
  11. 11,0 11,1 11,2 Barbara Liston. «Fifty people killed in massacre at Florida gay nightclub: police». Reuters. Վերցված է 2016 թ․ հունիսի 12-ին.
  12. Lizette Alvarez & Steve Kenny (2016 թ․ հունիսի 12). «50 Shot Dead at Gay Nightclub in Florida; Possible Terror Link». New York Times. Վերցված է 2016 թ․ հունիսի 12-ին.
  13. 13,0 13,1 «50 dead in nightclub, worst mass shooting in U.S. history». USA Today. 2016 թ․ հունիսի 12. Վերցված է 2016 թ․ հունիսի 12-ին. {{cite news}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)
  14. 14,0 14,1 Lizette Alvarez, Steve Kenny & Richard Pérez-Peña (2016 թ․ հունիսի 12). «Shooting at Orlando Nightclub Kills 50, Police Say». New York Times. Վերցված է 2016 թ․ հունիսի 12-ին.
  15. «Police: 50 killed in Florida nightclub terror attack». CNN. 2016 թ․ հունիսի 12. {{cite news}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)
  16. Zappone, Chris (2016 թ․ հունիսի 12). «Orlando, Florida gay nightclub shooting: multiple victims». Sydney Morning Herald. Վերցված է 2016 թ․ հունիսի 12-ին.
  17. Kate Lyons (2016 թ․ հունիսի 12). «Orlando Pulse club attack: gunman behind shooting that killed 50 'named as Omar Mateen'». The Guardian. New York. Վերցված է 2016 թ․ հունիսի 12-ին.
  18. «Orlando nightclub shooting: Live reporting» (բրիտանական անգլերեն). BBC News. Վերցված է 2016 թ․ հունիսի 12-ին. {{cite web}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)
  19. Lyons, Kate (2016 թ․ հունիսի 12). «Orlando nightclub shooting: police confirm 'mass casualties' and gunman dead». The Guardian. Վերցված է 2016 թ․ հունիսի 12-ին.
  20. «Shooting at gay nightclub in Orlando results in 'mass casualties'». Orlando Sentinel. 2016 թ․ հունիսի 12.
  21. Алексей Богдановский (2016 թ․ հունիսի 12). «СМИ назвали имя преступника, совершившего массовое убийство в Орландо» (ռուսերեն). РИА Новости. Վերցված է 2016 թ․ հունիսի 12-ին.
  22. «CBS News: Gunman In Orlando Nightclub Shooting That Left Nearly 20 Dead Identified As Omar Mateen». Associated Press / CBS New York (անգլերեն). CBS New York. 2016 թ․ հունիսի 12. Վերցված է 2016 թ․ հունիսի 12-ին.
  23. «Стрелком в Орландо оказался американец афганского происхождения» (ռուսերեն). Интерфакс. Վերցված է 2016 թ․ հունիսի 12-ին.
  24. «Orlando Nightclub Attack: What We Know». The Atlantic. 2016 թ․ հունիսի 12. Վերցված է 2016 թ․ հունիսի 12-ին.
  25. Алексей Богдановский (2016 թ․ հունիսի 12). «Обама поручил оказать федеральную помощь в расследовании стрельбы в Орландо» (ռուսերեն). РИА Новости. Վերցված է 2016 թ․ հունիսի 12-ին.
  26. «Обама назвал стрельбу в Орландо терактом и актом ненависти» (ռուսերեն). РИА Новости. 2016 թ․ հունիսի 12. Վերցված է 2016 թ․ հունիսի 12-ին.
  27. «Олланд выразил полную поддержку США в связи с событиями в Орландо» (ռուսերեն). РИА Новости. 2016 թ․ հունիսի 12. Վերցված է 2016 թ․ հունիսի 12-ին.
  28. «Путин выразил соболезнования Обаме в связи с трагедией в Орландо» (ռուսերեն). Интерфакс. 2016 թ․ հունիսի 12. Վերցված է 2016 թ․ հունիսի 12-ին.
  29. «Премьер Индии шокирован трагедией в американском Орландо» (ռուսերեն). РИА Новости. 2016 թ․ հունիսի 12. Վերցված է 2016 թ․ հունիսի 12-ին.
  30. «Генсек ООН осудил атаку в Орландо и выразил соболезнования народу США» (ռուսերեն). РИА Новости. 2016 թ․ հունիսի 12. Վերցված է 2016 թ․ հունիսի 12-ին.
  31. «The Greatest: новый клип Sia по мотивам Chandelier». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 6-ին.
  32. «Sia's Latest Single 'The Greatest' Honors Pulse Shooting Victims». 2016 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 6-ին.
  33. «Sia's 'The Greatest' Video Features 49 Dancers in Tribute to Orlando Shooting Victims». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 6-ին.