Գրքասերների հասարակական միավորումների միջազգային միություն
Գրքասերների հասարակական միավորումների միջազգային միություն (ռուս.՝ Международный союз общественных объединений книголюбов), գրքասերների միջազգային հասարակական կազմակերպություն, ներառում է Ռուսաստանի, Ադրբեջանի, Լիտվայի, Ղազախստանի և Մոլդովայի տարածաշրջանային կազմակերպությունները։ Հանդիսանում է խորհրդային շրջանում ստեղծված՝ Գրքասերների համամիութենական կամավոր ընկերության (ռուս.՝ Всесоюзное добровольное общество любителей книги ) հասարակական կազմակերպության իրավանախորդը։
Գրքասերների հասարակական միավորումների միջազգային միություն Международный союз общественных объединений книголюбов | |
---|---|
Հիմնադրված է | 1974 |
Վայր | Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն |
Կայք | knigoluby.ru |
Հիմնադրվել է 1974 թվականին։ Կազմակերպության կենտրոնական վարչությունն ընտրվում էր համամիութենական համագումարում։
Խորհրդային շրջանում միավորել է միութենական 15 հանրապետությունների ընկերությունները։ Փոխադարձ կապի մեջ է եղել սոցիալիստական ճամբարի և երբեմն՝ արևմուտքի մի շարք երկրների համապատասխան ընկերությունների հետ։ Ունեցել է հրատարակչական իրավունք։
Անվանափոխվել է 1997 թվականին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 239)։ |