Ստեփան Բաբաթորոսյան
Ստեփան Միհրանի Բաբաթորոսյան (փետրվարի 6, 1957[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր։ Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ (1982):
Ստեփան Բաբաթորոսյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | փետրվարի 6, 1957[1] (67 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Աշխատավայր | Հայկական պետական մանկավարժական համալսարան, Հայաստանի պաշտպանության նախարարություն և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կրթություն | Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Անդամակցություն | Հայաստանի կոմպոզիտորների միություն |
Կենսագրություն
խմբագրելՍտեփան Բաբաթորոսյանը ծնվել է 1957 թվականին, Երևանում։ 1976 թվականին ավարտել է Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական ուսումնարանը[2], 1981 թվականին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը (Գրիգոր Եղիազարյանի դասարան), 1985 թվականին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրան։ 1982 թվականից Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է[3]։ 1983-2006 թվականներին եղել է Ս. Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցի կոմպոզիցիայի ուսուցիչ, 1987-1989 թվականներին դասավանդել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում։ 1996-1999 թվականներին աշխատել է ՀՀ ՊՆ-ում` որպես «Զինուժ» ծրագրի և «Ասպար» ռադիոհաղորդման երաժշտական խմբագիր։ 1998-2006 թվականներին դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական ամբիոնում։ 1991 թվականից «Երևանի Էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջում» դասավանդում է տեսական առարկաներ։ ՀՀ Նախագահին կից հանրային խորհրդի «Մշակութային արժեքների պահպանման» հանձնաժողովի, Հայաստանի «Երկրապահ Կամավորականների» միության անդամ է, ՀԿՄ վարչության և նույն միության «Խմբերգային և մանկապատանեկան երաժշտության» հանձնաժողովի նախագահ։ 2006 թվականին ստացել է դոցենտի գիտական աստիճան[4]։
Ստեղծագործական գործունեություն
խմբագրելՀեղինակ է սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային, վոկալ, երաժշտաթատերական ստեղծագործությունների, ինչպես նաև գիտական հոդվածների, որոնք լույս են տեսել «Երաժշտական Հայաստան» ամսագրում։
Մրցանակներ
խմբագրել- «Հայաստանի երկրապահ» հուշամեդալ
- «ԵԿՄ 20 ՏԱՐԻ» հոբելյանական մեդալ
- «Հոգևոր առակներ» (ըստ Վ. Այգեկցու) ստեղծագործության համար «Armenian Music Awards» (ԱՄՆ) մրցույթի երգչախմբային ժանրում արժանացել է 1-ին մրցանակի[4]
- «Նամակ ռազմաճակատից» (խոսք Յուրի Սահակյանի), հայրենասիրական երգի մրցույթում արժանացել է 1-ին մրցանակ և հանդիսատեսի մրցանակի[4]
- «Ծաղրածուն և ծաղրաձուն»՝ ռադիոյի մանկական երգի մրցույթում արժանացել է 2-րդ մրցանակի[4]
- «Կճուճն ու ճուտը»՝ Սայաթ-Նովա և Արևիկ-Քենդի մրցույթներում արժանացել է 1-ին մրցանակի[4]
- «Հարավ քամի»՝ Սայաթ-Նովա մրցույթում արժանացել է 2-րդ մրցանակի[4]
- «Կարմիր նժույգներ» (խոսք` Եղիշե Չարենցի), 1997 թվականի համամիութենական մրցույթում արժանացել է դիպլոմի[4]
- «Ֆուգա-սոնատ» շվիի, բլուլի և դուդուկի համար՝ 1986 թվականի մրցույթում արժանացել է 3-րդ մրցանակի[4]
Երկեր
խմբագրել- «Քայլեք հպարտ հայորդիներ» զինվորական երգերի ժողովածու. «Ցնծա հայոց աշխարհ» (խոսք` Յուրի Սահակյանի) և «Շարային քայլերք» (խոսք`Հ. Սրապյանի) 1997, խմբագիր՝ Ստեփան Բաբաթորոսյան։
- «Նամակ ռազմաճակատից» երգ (խոսք` Յուրի Սահակյանի), Հայրենասիրական երգերի «Արծիվ մահապարտ» ժողովածու։
- Մանկական երգչախմբային ստեղծագործություններ, «Մանկական երգարան», 2009։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://composers.am/?p=1865
- ↑ «Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ». www.babajanyancollege.am. Վերցված է 2017 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «Zarkfoundation - Ստեփան Բաբաթորոսյան». zarkfoundation.com.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Ստեփան Բաբաթորոսյան