Լևոն Զաքարյան

լրագրող, խմբագիր
Վիքիպեդիայում կան հոդվածներ Զաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Լևոն Հովհաննեսի Զաքարյան (հունվարի 11, 1920(1920-01-11), Դիլիջան, Հայաստանի Առաջին Հանրապետություն - նոյեմբերի 7, 2003(2003-11-07), Երևան, Հայաստան), լրագրող, խմբագիր։

Լևոն Զաքարյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 11, 1920(1920-01-11)
ԾննդավայրԴիլիջան, Հայաստանի Առաջին Հանրապետություն
Մահացել էնոյեմբերի 7, 2003(2003-11-07) (83 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1942)
Մասնագիտությունլրագրող և խմբագիր

Լեզվաբան, բառարանագիր Հովհաննես Զաքարյանի հայրն է։

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1942 թվական)։

1930-ական թվականներին թղթակցել է «Պիոներ կանչ» թերթին։ 1951 թվականից աշխատել է «Ավանգարդ», 1955 թվականից՝ «Սովետական Հայաստան», 1968 թվականից՝ «Հայրենիքի ձայն» (1972-1994 թվականներին՝ գլխավոր խմբագիր) պարբերականների խմբագրություններում, 1994 թվականից՝ Լեզվի պետական տեսչությունում։

Լույս է տեսել Զաքարյանի «Հոդվածներ, հուշեր» (2006 թվական) ժողովածուն։

Հանդես է եկել նաև Էմիլ Մարանյան կեղծանվամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։