Յունես Բելհանդա

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Յունես Բելհանդա (արաբ․՝ يونس بلهندة‎‎, փետրվարի 25, 1990(1990-02-25)[2][3], Ավինյոն), մարոկկացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Գալաթասարայի և Մարոկկոյի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողական կիսապաշտպանի դիրքում[4]։

Յունես Բելհանդա
يونس بلهندة‎‎
Բելհանդան Ադանա Դեմիրսպոր-ի կազմում 2022 թվականինդիրք=հարձակվողական կիսապաշտպան
Քաղաքացիությունը  Մարոկկո և  Ֆրանսիա[1]
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 25, 1990(1990-02-25)[2][3] (34 տարեկան)
Ծննդավայր Ավինյոն
Հասակ 177 սանտիմետր
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Թուրքիա Գալաթասարայ
Համար 10
Պատանեկան կարիերա
1997-1998 Ֆրանսիա Արամոնուա
1998-2003 Ֆրանսիա Ավինյոն
2003-2009 Ֆրանսիա Մոնպելիե
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2009-2013 Ֆրանսիա Մոնպելիե 127 (26)
2013-2017 Ուկրաինա Դինամո Կիև 56 (8)
2016   Գերմանիա Շալկե 04 15 (2)
2016-2017   Ֆրանսիա Նիս 31 (3)
2017-ներկա Թուրքիա Գալաթասարայ 32 (3)
Ազգային հավաքական
2010 Ֆրանսիա Ֆրանսիա Մ20 4 (0)
2010-ներկա Մարոկկո Մարոկկո 49 (5)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 26-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 26-ի, 2018

Ակումբային կարիերա խմբագրել

Մոնպելիե խմբագրել

Բելհանդան Մոնպելիեի ակադեմիայի սան է։ Իր առաջին պայմանագիրը կնքեց 2009 թվականի հուլիսի 27-ին[5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց օգոստոսի 8-ին՝ Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում[6][7]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 19-ին՝ Օլիմպիկ Մարսելի դեմ խաղում[8][9]։ 2010 թվականի հունվարի 13-ին Բելհանդան հեռացվեց խաղադաշտից Մոնակոյի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 72-րդ րոպեին[10][11]։ Մայիսի 15-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում՝ օգնելով Մոնպելիեին հաղթել 3-1 հաշվով[12]։ Իր առաջին մրցաշրջանում Բելհանդան անցկացրեց 33 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[13]։

Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Բելհանդան անցկացրեց 2010 թվականի հուլիսի 29-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման 3-րդ փուլի Դյորի դեմ խաղում[14][15]։ Օգոստոսի 19-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը Մոնպելիեի հետ մինչև 2014 թվականը[16]։ 2011 թվականի փետրվարի 20-ին Բելհանդան խփեց Լիլի դեմ խաղի միակ գոլը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[17]։ 2011 թվականի ապրիլի 23-ին նա խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի գավաթի եզրափակչի Օլիմպիկ Մարսելի դեմ խաղում, սակայն Մոնպելիեն պարտվեց 1-0 հաշվով[18][19]։ 2010-11 մրցաշրջանում Բելհանդան անցկացրեց 42 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[20]։

2011-12 մրցաշրջանում Բելհանդան ստացավ 10 համարի մարզաշապիկը՝ նախկին 29-ի փոխարեն[21]։ 2011 թվականի հոկտեմբերի 22-ին նա գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Կանի դեմ խաղում՝ օգնելով Մոնպելիեին հաղթել 3-1 հաշվով[22][23]։ Նոյեմբերին Բելհանդան ճանաչվեց Լիգա 1-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ 2012 թվականի ապրիլի 11-ին նա դուբլ ձևակերպեց Օլիմպիկ Մարսելի դեմ խաղում[24]։ Մայիսի 1-ին՝ Էվիանի դեմ խաղում մարոկկացին դարձավ գոլի հեղինակ, ապա հեռացվեց խաղադաշտից՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման ավելացված ժամանակում[25][26]։ 2011-12 մրցաշրջանում Բելհանդան անցկացրեց 28 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[27]։ Նա ճանաչվեց տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[28] և ընդգրկվեց առաջնության խորհրդանշական հավաքականում[29], իսկ Մոնպելիեն իր պատմության մեջ առաջին անգամ հաղթեց Լիգա 1[30][31]։

Իր առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում Բելհանդան անցկացրեց 2012 թվականի սեպտեմբերի 18-ին՝ Արսենալի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[32]։ Նոյեմբերի 11-ին նա հեռացվեց խաղադաշտից Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 65-րդ րոպեին[33]։ Դեկտեմբերի 8-ին Բելհանդան գոլի հեղինակ դարձավ Այաչոյի դեմ խաղում՝ օգնելով Մոնպելիեին հաղթել 3-0 հաշվով[34]։ Դեկտեմբերի 22-ին նա հեռացվեց խաղադաշտից Լիլի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 45-րդ րոպեին[35]։ 2013 թվականի փետրվարի 3-ին մարոկկացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ռեյմսի դեմ խաղում[36]։ Մոնպելիեի կազմում Բելհանդան անցկացրեց 144 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 29 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։

Դինամո Կիև խմբագրել

2013 թվականի հուլիսի 1-ին Բելհանդան 5 տարվա պայմանագիր կնքեց Դինամո Կիևի հետ՝ ստանալով 90 համարի մարզաշապիկը[37][38]։ Ակումբը նրա համար վճարեց 10 միլիոն եվրո[39][40]։ Իր դեբյուտը Դինամոյի կազմում նշեց հուլիսի 14-ին՝ Վոլին Լուցկի դեմ խաղում[41]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 4-ին՝ Շախտյոր Դոնեցկի դեմ խաղում[42]։ Օգոստոսի 22-ին Բելհանդան գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Եվրոպայի Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի Ակտոբեի դեմ խաղում[43]։ Հոկտեմբերի 6-ին մարոկկացին հետ-տրիկ ձևակերպեց Մետալուրգ Դոնեցկի դեմ խաղում[44]։ 2014 թվականի մայիսի 18-ին նա 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Զարյա Լուգանսկի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[45]։ Իր առաջին մրցաշրջանում Բելհանդան անցկացրեց 33 հանդիպում բոլոր մրցաշարերում[46]՝ դառնալով 7 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Դինամո Կիևը հաղթեց Ուկրաինայի գավաթը։

2014 թվականի սեպտեմբերի 18-ին Բելհանդան գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Եվրոպայի Լիգայի Ռիու Ավիի դեմ խաղում՝ օգնելով Դինամոյին հաղթել 3-0 հաշվով[47]։ Նոյեմբերի 2-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Դնեպրի դեմ խաղում[48]։ 2015 թվականի փետրվարի 19-ին մարոկկացին հեռացվեց խաղադաշտից Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակչի Գենգանի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 44-րդ րոպեին[49]։ 2014-15 մրցաշրջանում Բելհանդան անցկացրեց 41 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ[50]։ Դինամոն հաղթեց Ուկրաինայի առաջնությունը, Ուկրաինայի գավաթը և հասավ Եվրոպայի Լիգայի քառորդ եզրափակիչ, որտեղ 2 հանդիպման արդյունքում ընդհանուր 3-1 հաշվով պարտվեց Ֆիորենտինային[51][52]։

2016 թվականի հունվարի 5-ին Բելհանդան մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Շալկե 04-ին[53][54][55]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հունվարի 24-ին՝ փոխարինելով Մաքս Մեյերին Վերդեր Բրեմենի դեմ խաղում[56]։ Իր առաջին գոլը Բունդեսլիգայում խփեց փետրվարի 12-ին՝ Մայնց 05-ի դեմ խաղում[57]։ Շալկե 04-ի կազմում Բելհանդան անցկացրեց 17 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[58]։ 2016 թվականի օգոստոսի 31-ին մարոկկացին 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Նիս[59][60][61]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 11-ին՝ փոխարինելով Դալբերտ Էնրիկեին Օլիմպիկ Մարսելի դեմ խաղում[62]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 18-ին՝ Մոնպելիեի դեմ խաղում[63]։ Հոկտեմբերի 23-ին Բելհանդան 2 գոլային փոխանցում տվեց Մեցի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-2 հաշվով[64]։ Նիսի կազմում նա անցկացրեց 36 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ[65]։

Գալաթասարայ խմբագրել

2017 թվականի հունիսի 28-ին Բելհանդան 4 տարվա պայմանագիր կնքեց Գալաթասարայի հետ[66][67]։ Ակումբը նրա համար վճարեց 8 միլիոն եվրո[68][69]։ Իր դեբյուտը Գալաթասարայի կազմում նշեց հուլիսի 20-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման 2-րդ փուլի Էստերսունդի դեմ խաղում[70]։ Առաջին հանդիպումը Թուրքիայի առաջնությունում անցկացրեց օգոստոսի 14-ին՝ Կայսերիսպորի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ[71]։ Նոյեմբերի 3-ին Բելհանդան 2 գոլային փոխանցում տվեց Գենչլերբիրլիգիի դեմ խաղում[72]։ Դեկտեմբերի 9-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ակխիսար Բելեդիեսպորի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-2 հաշվով[73]։ Իր առաջին մրցաշրջանում Բելհանդան անցկացրեց 35 հանդիպում[74]՝ դառնալով 3 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Գալաթասարայը հաղթեց Թուրքիայի առաջնությունը[75][76][77]։

Միջազգային կարիերա խմբագրել

Բելհանդան իրավասու էր ներկայացնել Ֆրանսիան ու Մարոկկոն միջազգային ասպարեզում և անցկացրել է 4 հանդիպում Ֆրանսիայի Մ20 հավաքականի կազմում։ Այնուամենայնիվ, նա ընտրեց Մարոկկոն։ Մարոկկոյի ազգային հավաքականում իր դեբյուտը նշեց 2010 թվականի նոյեմբերի 17-ին՝ Հյուսիսային Իռլանդիայի դեմ ընկերական խաղում[78]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում խփեց 2012 թվականի հունվարի 31-ին՝ Նիգերի դեմ խաղում[79]։ 2012 և 2013 թվականներին Բելհանդան մասնակցեց Աֆրիկայի ազգերի գավաթներին[80][81], սակայն 2 առաջնություններում էլ Մարոկկոն դուրս մնաց խմբային փուլից։

2018 թվականի մայիսին Բելհանդան ընդգրկվեց Մարոկկոյի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[82][83]։ Առաջնությունում նա անցկացրեց 3 հանդիպում[84], իսկ Մարոկկոն դուրս մնաց խմբային փուլից[85][86]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի օգոստոսի 26-ի դրությամբ[87]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Մոնպելիե 2009–10 Լիգա 1 33 1 0 0 1 0 34 1
2010–11 36 3 0 0 2 0 4 0 42 3
2011–12 28 12 2 1 1 0 31 13
2012–13 30 10 0 0 6 2 1 0 37 12
Ընդհանուր 127 26 2 1 8 2 7 0 144 29
Դինամո Կիև 2013–14 Ուկրաինայի ՊԼ 22 6 3 0 8 1 0 0 33 7
2014–15 24 2 7 1 9 1 1 0 41 4
2015–16 10 0 2 0 2 0 0 0 14 0
Ընդհանուր 56 8 12 1 19 2 1 0 88 11
Շալկե 04 (վարձավճար) 2015–16 Բունդեսլիգա 15 2 0 0 2 0 0 0 17 2
Նիս (վարձավճար) 2016–17 Լիգա 1 31 3 0 0 5 0 0 0 36 3
Գալաթասարայ 2017–18 Սուպեր Լիգ 30 3 4 0 1 0 0 0 35 3
2018–19 2 0 0 0 0 0 1 0 3 0
Ընդհանուր 32 3 4 0 1 0 1 0 38 3
Կարիերայի ընդհանուր 261 42 18 2 35 4 9 0 323 48

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի օգոստոսի 26-ի դրությամբ[87]

Մարոկկո
Տարի Խաղեր Գոլեր
2010 1 0
2011 8 0
2012 8 1
2013 6 1
2014 7 1
2015 2 0
2016 3 0
2017 7 0
2018 7 2
Ընդհանուր 49 5

Միջազգային գոլեր խմբագրել

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Հունվարի 31, 2012 Ստադ դ'Օնգոնջի, Լիբրևիլ, Գաբոն   Նիգեր 1–0 1–0 Աֆրիկայի ազգերի գավաթ 2012
2. Հունիսի 15, 2013 Մարաքեշ մարզադաշտ, Մարաքեշ, Մարոկկո   Գամբիա 2–0 2–0 ԱԱ 2014 Որակավորում
3. Սեպտեմբերի 7, 2014 Մոհամեդ V մարզադաշտ, Կասաբլանկա, Մարոկկո   Լիբիա 1–0 3–0 Ընկերական խաղ
4. Հունիսի 4, 2018 Ստադ դե Ժնև, Ժնև, Շվեյցարիա   Սլովակիա 2–1 2–1
5. Հունիսի 9, 2018 Ա. Լե Կոկ Արենա, Թալլին, Էստոնիա   Էստոնիա 1–0 3–1

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Մոնպելիե
Դինամո Կիև
Գալաթասարայ

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1868. — ISSN 0242-6773
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Morocco - Y. Belhanda - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  5. «Younes Belhanda passe pro». Maghress. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  6. «HSC Montpellier - Paris Saint-Germain, Aug 8, 2009 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  7. «LFP.fr - Ligue de Football Professionnel - Ligue 1 Conforama - Saison 2009/2010 - 1ère journée - Montpellier Hérault SC / Paris Saint-Germain». www.lfp.fr (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  8. «Olympique Marseille - HSC Montpellier, Sep 19, 2009 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  9. «LFP.fr - Ligue de Football Professionnel - Ligue 1 Conforama - Saison 2009/2010 - 6ème journée - Olympique de Marseille / Montpellier Hérault SC». www.lfp.fr (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  10. «AS Monaco - HSC Montpellier, Jan 13, 2010 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  11. «LFP.fr - Ligue de Football Professionnel - Ligue 1 Conforama - Saison 2009/2010 - 15ème journée - AS Monaco / Montpellier Hérault SC». www.lfp.fr (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  12. «Paris Saint-Germain - HSC Montpellier, May 15, 2010 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  13. «Younes Belhanda | Football Stats | Galatasaray | Season 2009/2010 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  14. «ETO FC Győr - HSC Montpellier, Jul 29, 2010 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  15. UEFA.com. «UEFA Europa League - Győr-Montpellier». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  16. «Montpellier prolonge deux grands espoirs». Foot Mercato : Info Transferts Football - Actu Foot Transfert (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  17. «HSC Montpellier - LOSC Lille, Feb 20, 2011 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  18. «Olympique Marseille - HSC Montpellier, Apr 23, 2011 - Coupe de la Ligue - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  19. «LFP.fr - Ligue de Football Professionnel - Coupe de la Ligue - Saison 2010/2011 - Finale - Olympique de Marseille / Montpellier Hérault SC». www.lfp.fr (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  20. «Younes Belhanda | Football Stats | Galatasaray | Season 2010/2011 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  21. «Younès Belhanda - Squad number history» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  22. «SM Caen - HSC Montpellier, Oct 22, 2011 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  23. «LFP.fr - Ligue de Football Professionnel - Ligue 1 Conforama - Saison 2011/2012 - 11ème journée - SM Caen / Montpellier Hérault SC». www.lfp.fr (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  24. «Olympique Marseille - HSC Montpellier, Apr 11, 2012 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  25. «HSC Montpellier - FC Évian Thonon Gaillard, May 1, 2012 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  26. «LFP.fr - Ligue de Football Professionnel - Ligue 1 Conforama - Saison 2011/2012 - 19ème journée - Evian TG FC / Montpellier Hérault SC». www.lfp.fr (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  27. «Younes Belhanda | Football Stats | Galatasaray | Season 2011/2012 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  28. 28,0 28,1 «Morocco's Belhanda is France's Young Player of the Year». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2012 թ․ մայիսի 15. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  29. 29,0 29,1 «Ligue 1 Team of the Season: Title-winning Montpellier dominate as Hazard signs off with dazzling campaign | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  30. 30,0 30,1 Sport, Telegraph (2012 թ․ մայիսի 20). «Montpellier win maiden Ligue 1 title after beating Auxerre on an dramatic final day in France» (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  31. «Montpellier win maiden title on chaotic final day». 2012 թ․ մայիսի 21. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  32. «HSC Montpellier - Arsenal FC, Sep 18, 2012 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  33. «HSC Montpellier - Paris Saint-Germain, Nov 11, 2012 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  34. «HSC Montpellier - AC Ajaccio, Dec 8, 2012 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  35. «LOSC Lille - HSC Montpellier, Dec 22, 2012 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  36. «HSC Montpellier - Stade Reims, Feb 3, 2013 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  37. «Dynamo Kyiv sign Younes BELHANDA!». www.fcdynamo.kiev.ua. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  38. «Transfer news: Younes Belhanda signs for Dynamo Kiev from Montpellier». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  39. uefa.com (2013 թ․ հուլիսի 1). «Dynamo take on Belhanda from Montpellier». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  40. «Dynamo Kiev confirm Belhanda signing | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  41. «Dynamo Kyiv - Volyn Lutsk, Jul 14, 2013 - Premier Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  42. «Shakhtar Donetsk - Dynamo Kyiv, Aug 4, 2013 - Premier Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  43. «FK Aktobe - Dynamo Kyiv, Aug 22, 2013 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  44. «Dynamo Kyiv - Metalurh Donetsk, Oct 6, 2013 - Premier Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  45. «Dynamo Kyiv - Zorya Lugansk, May 18, 2014 - Premier Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  46. «Younes Belhanda | Football Stats | Galatasaray | Season 2013/2014 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  47. «Rio Ave FC - Dynamo Kyiv, Sep 18, 2014 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  48. «Dnipro Dnipropetrovsk - Dynamo Kyiv, Nov 2, 2014 - Premier Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  49. «EA Guingamp - Dynamo Kyiv, Feb 19, 2015 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  50. «Younes Belhanda | Football Stats | Galatasaray | Season 2014/2015 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  51. «Dynamo Kiev 1 - 1 Fiorentina». SkySports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  52. «Fiorentina 2 - 0 Dynamo Kiev». SkySports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  53. «Younes BELHANDA to feature for Schalke 04 on loan till the end of current season». www.fcdynamo.kiev.ua. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  54. «Morocco international Belhanda joins Schalke in loan deal | FC Schalke 04 | bundesliga.com». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  55. «Schalke signs Younes Belhanda from Dynamo Kyiv on loan». theScore.com (կանադական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  56. «FC Schalke 04 - SV Werder Bremen, Jan 24, 2016 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  57. «1.FSV Mainz 05 - FC Schalke 04, Feb 12, 2016 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  58. «Younes Belhanda | Football Stats | Galatasaray | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  59. «Younes Belhanda: official loan move to Nice». www.fcdynamo.kiev.ua. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  60. «Younes Belhanda joins Nice on loan». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  61. «Morocco's Midfielder Younes Belhanda Joins Nice on loan». Morocco World News (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  62. «OGC Nice - Olympique Marseille, Sep 11, 2016 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  63. «HSC Montpellier - OGC Nice, Sep 18, 2016 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  64. «FC Metz - OGC Nice, Oct 23, 2016 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  65. «Younes Belhanda | Football Stats | Galatasaray | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  66. «Morocco's Belhanda completes move to Galatasaray». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հուլիսի 1. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  67. «Official: Morocco's Younes Belhanda joins Galatasaray». www.kingfut.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  68. «Galatasaray sign former Montpellier star Younes Belhanda from Dynamo Kiev». Squawka Football News (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  69. «Galatasaray Sign Dynamo Kiev Midfielder Younes Belhanda For €8m». www.360nobs.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  70. «Galatasaray SK - Östersunds FK, Jul 20, 2017 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  71. «Galatasaray SK - Kayserispor, Aug 14, 2017 - Süper Lig - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  72. «Galatasaray SK - Genclerbirligi Ankara, Nov 3, 2017 - Süper Lig - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  73. «Galatasaray SK - Akhisarspor, Dec 9, 2017 - Süper Lig - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  74. «Younes Belhanda | Football Stats | Galatasaray | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  75. Editorial, Reuters. «Galatasaray win Turkish title for record 21st time». U.K. (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին. {{cite news}}: |first= has generic name (օգնություն)
  76. 76,0 76,1 AS, Diario (2018 թ․ մայիսի 20). «Galatasaray win 21st Turkish title on final day». AS.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  77. AFP. «Galatasaray hold Fenerbahce, Basaksehir to win Turkish league title». chicagotribune.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  78. «Northern Ireland - Morocco, Nov 17, 2010 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  79. «Niger - Morocco, Jan 31, 2012 - Africa Cup of Nations 2012 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  80. «QUARTET NAMED IN MOROCCO SQUAD». www.ligue1.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  81. «Africa Cup of Nations: Adel Taarabt out of Morocco squad». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2012 թ․ դեկտեմբերի 26. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  82. «Football: Boufal left out by Morocco after Southampton fallout | The Star Online». www.thestar.com.my. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  83. «2018 FIFA WC: Morocco coach names squad». www.panapress.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  84. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - Younes BELHANDA - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  85. «World Cup: Morocco out after 1-0 defeat to Portugal». euronews (անգլերեն). 2018 թ․ հունիսի 20. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  86. Sport (2018 թ․ հունիսի 20). «Morocco become first team to be knocked out of World Cup». sport (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.(չաշխատող հղում)
  87. 87,0 87,1 «Younès Belhanda». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  88. «Morocco's Younes Belhanda wins Marc-Vivien Foe Prize | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յունես Բելհանդա» հոդվածին։