Յուլյա Ստոյանովա Քրիստևա (բուլղար․՝ Юлия Стоянова Кръстева, ֆր.՝ Julia Kristeva, հունիսի 24, 1941, Սլիվեն, Բուլղարիա) - լեզվի և գրականության բուլղարական ծագմամբ ֆրանսիացի հետազոտող, հոգեվերլուծաբան, գրող, նշանագետ, փիլիսոփա և հռետոր։

Յուլյա Քրիստևա
Юлия Кръстева
Դիմանկար
Յուլյա Քրիստևա, 2008
Ծնվել էհունիսի 24, 1941(1941-06-24) (82 տարեկան)
ԾննդավայրՍլիվեն, Բուլղարիա
ՔաղաքացիությունԲուլղարիա Բուլղարիա {{{2}}} Ֆրանսիա
Մայրենի լեզուբուլղարերեն
ԿրթությունՍոֆիայի համալսարան և Փարիզ 8 համալսարան (1973)[1]
Ազդվել էՍտեֆան Մալարմե[2], Լոտրեամոն[2], Ժորժ Բատայ[2], Անտոնեն Արտո[2], Զիգմունդ Ֆրոյդ և Ժակ Լական
ԵրկերPowers of Horror? և Q2947073?
Մասնագիտությունգրող, հոգեվերլուծաբան, համալսարանի դասախոս, սոցիոլոգ, փիլիսոփա, գրական քննադատ, վիպասան և լեզվաբան
ԱշխատավայրParis Diderot University? և Կոլումբիայի համալսարան[2]
ԱմուսինPhilippe Sollers?[2]
Պարգևներ և
մրցանակներ
Խոլբերտի մրցանակ (2004)
Հաննա Արենդտի մրցանակ (2006) Արվեստի և գրականության շքանշան (1987), Շքանշան «Արժանիքների համար» (Ֆրանսիա, 1991), Պատվո լեգեոն շքանշան (1997)
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Եվրոպական ազատությունների համար մտավորականների կոմիտե, Բրիտանական ակադեմիա և Institut universitaire de France?
Կայքkristeva.fr
 Julia Kristeva Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Սլիվենում, Բուլղարիայում։ 1960-ական թվականներից ապրում է Ֆրանսիայում։ Ֆրանսիացի գրող և քննադատ Ֆիլիպ Սոլլերսի կինն է, ով «Tel Quel» խմբի առաջնորդներից մեկն է։ Երեք երեխաների մայր է։

Գիտական գործունեություն խմբագրել

Պոստստրուկտուրալիզմի ներկայացուցիչ։ Ռ. Բարտի աշակերտուհի, Մ.Մ. Բախտինի գաղափարների ջատագով և մեկնաբան։ Քրիստևայի գիտական հետաքրքրությունների ասպարեզում են նշանագիտությունը, լեզվաբանությունը, գրականագիտությունը, հոգեվերլուծությունը։

«Հեղափոխական լեզվահոգեվերլուծության» սկզբնական տեսությունների, միջտեքստայնության, գենո- և ֆենո-տեքստի հիմնադիրը։ Գրել է այնպիսի աշխատություններ, ինչպիսիք են «Նշանագիտություն»-ը (1969), «Պոետիկ լեզվի հեղափոխություն»-ը (1974), «Պոլիլոգ»-ը (1977) և հիմնարար հոդվածը՝ «Պոետիկայի կործանումը» (1967)։

Բացի այդ Յուլյա Քրիստևան վարում է հասարակական ակտիվ գործունեություն որպես ֆեմինիստ և հրապարակախոս։ Քրիստևայի գլխավոր թեմաներից մեկը իգական սեռի՝ որպես անկախ ամբողջության ֆենոմենի հետազոտությունն է[3]։ Նա դիտարկում է կանացի սկիզբը ոչ միայն որպես գենդերային ծրագրերի տարր, այլ նաև որպես անկախ երևույթ, որը մոտ է ոչ հոդակապված, թաքնված, խթոնիկ և սուրբ ձևերին։ Քրիստևան ուշադրություն է դարձնում նրան, որ կանացի ֆենոմենի վերափոխումը տանում է սրբության զգացումի իջեցմանը[4], այսինքն՝ ոչ նյութական տարրի կորստին 20-րդ դարի մշակույթում։

Գրական գործունեություն խմբագրել

Մի քանի վեպի հեղինակ։ Նրա վեպերից է «Մահ Բյուզանդիայում» ստեղծագործությունը, որում Քրիստևան մի կողմից հանդես է գալիս որպես արտասովոր գրող՝ հանդիսանալով Ու. Էկոյի կողմից դրված «սեմիոտիկ» վեպի ավանդույթների շարունակողը, մյուս կողմից նա անգամ գեղարվեստական գործեր գրելիս չի դադարում լինել մտածող։ Ըստ մշակութաբան Ա.Բեսպալովի՝ Քրիստևան կարող էր նույնիսկ վեպեր չգրել, քանի որ նրա գիտական աշխատանքները ամենից շատ գրականություն են հիշեցնում, իսկ նրա գրականության մեջ հաճախ կարելի է նկատել գիտական տրակտատի գծեր[5][6]։

Յու. Մ. Լոտմանը, ուսումնասիրելով Էկոյի «Վարդի անունը» վեպը, գրում է. «Փորձենք մի նախադասությամբ սահմանել՝ ինչով է զբաղված Վիլհելմ Բասկեռվիլսկին մենաստանում։ Նա զբաղված է վերծանումներով։ Ե՜վ ուղիղ իմաստով կոդավորված գրերի ընթերցմամբ, և՜ փոխաբերական։ Այն, ինչ ուրիշ մարդկանց համար լուռ իր է, նրա համար նշան է, որը շատ բան կարող է պատմել նրան, ով հասկանում է դրա լեզուն[7]»: Այս սահմանումը կարելի է վերագրել նաև «Մահ Բյուզանդիայում» վեպի գլխավոր հերոսուհուն՝ մի լրագրողուհու, ով քննում է մի շարք անհասկանալի սպանություններ։ Ա. Բեսպալովը ցույց է տալիս, որ գլխավոր հերոսը պատահաբար չէ կին. դա «ֆեմինիստական պատասխան» է Էկոյի վեպին, որի հայելային արտացոլանքն է հանդիսանում Քրիստևայի տեքստը[8]։ Վեպը կարդալիս ընթերցողի առաջ բացվում է ժամանակակից աշխարհի քրիստևյան փիլիսոփայական ըմբռնումը, որի կվինտէսսենցիան արտահայտվում է հետևյալ արտահայտության մեջ. Նույնիսկ սատանան մեռավ, մնացին ափիոնն ու կոկաինը, զանգվածային լրատվամիջոցների դարը թմրամոլների դարն է (Քրիստևա, 2007։ 129)։ Այստեղ, Ա. Բեսպալովի կարծիքով, մենք գտնում ենք «պոստմոդեռնիստական որակյալ հեգնանք Նիցշեի «Աստված մահացել է» հայտնի բանաձևի նկատմամբ»[9]։

Եթե մահացել է ոչ միայն Աստված, այլ նաև Սատանան, ապա ժամանակակից աշխարհը անապատ է՝ բնակեցված մարդ-ռոբոտներով՝ «ունակ միայն անվերջ կուլ տալու և միջտեքստային նշանները լուսաբանելու»[10]։ Նման խորքային մտքեր են թաքնված, թվում է թե, պարզունակ դետեկտիվ վեպի սյուժեի հետևում՝ հրապարակված «մասսայական դետեկտիվի» մեր շարքում։

Հայրենական բանասեր Տ. Ամիրյանը իր դիսերտացիայում հետազոտում է «Մահ Բյուզանդիայում» ստեղծագործությունը որպես վեպ, որը միաժամանակ գտնվում է ժանրային տարբեր կանոնների միջև՝ ստեղծելով վիպական «միջին» տարածություն, որում Քրիստևան հմտորեն ներառում է տեսական սեփական հասկացությունները։ Ըստ Ամիրյանի՝ Քրիստևայի ստեղծագործությունը «նամակ-պատասխանի» նմուշ է հանդիսանում զանգվածային մշակույթի նկատմամբ. տարածված պարանոիդ դետեկտիվին հակադրվում է պատմության դեպրեսիվ-մելանխոլիկ վերապրման մոդելը։ Դա հեղինակի խորը անձնական վեպն է, որտեղ անկասկած տեղի է ունենում ավտոֆիկտիվ նամակի ձևավորում։

Հոգեվերլուծաբանական գործունեություն խմբագրել

Ժակ Լաքանի սեմինարների մասնակից Յուլյա Քրիստևան ուսուցչի մահից հետո այնուամենայնիվ չմտավ լաքանյան դպրոցներից և ոչ մեկը։ Հանդիսանում է Փարիզի հոգեվերլուծաբանական հասարակության (SPP) տիտղոսակիր անդամ։ Հնարավոր է՝ հենց հոգեվերլուծությունն է Յուլյա Քրիստևայի կյանքի և ստեղծագործության հիմարար քարը։ Տեքստերի վերլուծության սկզբունքները, որոնք օգտագործվում են հետազոտողի կողմից, ուղղակիորեն տանում են դեպի Ֆրոյդի և Լաքանի գրվածքները (դեռ չհաշված Քրիստևայի սեփական, բնօրինակ մշակումները)։ Եվ մինչև այսօր նա համարվում է հոգեվերլուծության կլոր սեղանների կանոնավոր մասնակիցներից մեկը։ Այդպես «Նուվել Օբսերվատյոր» թերթը հրապարակել է «Շաբաթ 24 — 31 мая 2010: „Freud: le fond du débat“ Julia Kristeva et Michel Onfray répondent aux questions du Nouvel Observateur» բանավեճի նյութերը։ Այնտեղ հիմնականում Քրիստևան հայտնել է, որ 21-րդ դարում հոգեվերլուծությունը ենթարկվում է արմատական փոփոխությունների.

«Պրուստի օրինակով յուրաքանրյուր վերլուծող կարող է ասել. «Հիվանդները իրենց մոտ են զգում սեփական հոգուն... Զգացմունքները, մշտապես շրջապատելով հոգին, չեն հանդիսանում նրա անշարժ բանտը, ընդհակառակը, նրան իմպուլս են հաղորդում, որը հնարավորություն է տալիս գերազանցել ինքն իրեն։» Հոգեվերլուծությունը առաջարկում է ոչ այլ ինչ, քան հոգեկանի վերակազմակերպում և մշտական դինամիկա <…> Մեդիա գաղափարախոսները պնդում են՝ քանի որ կոպիտ սեքսը զբաղեցրել է էկրանները, իսկ «աուտիզմ» և «իրականության հերքում» բառերը տեղ են գտել նույնիսկ քաղաքական մարտերում, ապա հասարակության դիմադրությունը սպառված է, և հոգեվերլուծությունը այլևս անելիք չունի։ Այնինչ, այդ շատախոսողները նույնիսկ չեն հասկանում՝ ինչ է հոգեվերլուծությունը, որ մտավոր կյանքը չի սահմանափակվում սեռական ակտով զբաղվող օրգանիզմներով. հոգեվերլուծությունը ենթադրում է հուզմունք, ցավ, հաճույք, որոնք կազմում են տպավորությունների, բառերի, մտքերի, կանխատեսումների բարդ ճարտարապետություն <...> Ասում են՝ հիստերիան վերացել է։ Անհեթեթություն։ Հոգեկան հուզմունքի և նրա բանավոր ներկայացուցչության հիստերիկ բաժանումը անընդհատ բացահայտվում է ներկա ժամանակում, ազատ ասոցիացիաներում և փոխանցման դինամիկայում <…> Հոգեվերլուծության ապամոնտաժումը ուղղված է ոչ թե երևակայական իդեալներին, այլ հուդա-հունական-լատինական ժառանգության վերագնահատմանը, որում հոգեվերլուծությունը գտնում է համընդհանուր մարդաբանական բացություն և մարդկային փորձի մտերմություն, որոնց սպառնում է ավտոմատացում։ Այսօր իշխում է իրական ասիմբոլիզմ, որը վկայում է մի կողմից անկման մասին, իսկ մյուս կողմից սենսացիոնիստական կոմունիզմի սկզբի մասին, որը հեդոնիզմ է խոստանում բոլորին։ Այս ալիքը, որում լրատվամիջոցները հաճույք են գտնում, սպառնում է գրքերի և բառերի քաղաքակրթությանը։ Դա հոգեվերլուծության խնդիրն է։»

«Magazine literature»-ին տված իր վերջին հարցազրույցներից մեկում Քրիստևան կիսվեց իր անսպասելի հետազոտական ծրագրերով։ Հետազոտողը որոշեց անդրադառնալ հայտնի դերասանուհի Օ.Լ.Կնիպպերի արվեստին՝ այն վերլուծելով լեզվահոգեբանական վերլուծության եղանակով։ Քրիստևան դրանում տեսնում է բարձր հումանիստական իմաստ.

«Ես վաղուց եմ դուրս եկել այն տարիքից, երբ կարելի է պատրանքներով մխիթարվել <...> և ենթադրել, որ կյանքը հավերժ է և չունի որևէ չափս։ Ես հստակ գիտակցում եմ, որ իմ յուրաքանչյուր գիրքը, նույնիսկ եթե հասցնի գրվել, կարող է վերջինը դառնալ, ավելին ՝ կարող է վերջին բառս դառնալ։ Որպես այդպիսի «բառ» ՝ ես կցանկանայի ինձնից հետո թողնել մի գիրք Օլգա Կնիպպերի՝ ռուս դերասանուհու մասին, որի կյանքի երգը («chant de vie») երգվում էր մի շնչով, և նա դեռ շարունակում է հմայել մեզ իր պարզ ձայնով։ Այդ երգի արձագանքները ես գտնում եմ ամենուր, փոփոխվող աշխարհի բոլոր երևույթներում[11]։»

Ճանաչում խմբագրել

Եվրոպայի և Միացյալ Նահանգների բազմաթիվ համալսարանների պատվավոր դոկտոր, Բրիտանական ակադեմիայի անդամ։

Քննադատություն խմբագրել

Ալան Սոկալի և Ժան Բրիկմոնի «Մտավոր հնարքներ» գրքի գլուխներից մեկը նվիրված է Քրիստևայի տեքստերում մաթեմատիկական տերմինաբանության օգտագործմանը[12]։ Գլխի վերջում հեղինակներն ամփոփում են.

«Որպես եզրակացություն մենք կարող ենք ասել, որ Քրիստևայի գիտական չարաշահման վերաբերյալ մեր գնահատականը նման է նրան, ինչ մենք տվել ենք Լաքանին։ Մենք նշում ենք, որ ընդհանուր առմամբ նա գոնե աղոտ պատկերացում ունի այն մաթեմատիկայի մասին, որին անդրադառնում է, նույնիսկ եթե նա միշտ չէ, որ հստակ հասկանում է իր օգտագործած տերմինների իմաստը։ Բայց այս տեքստերի բարձրացրած հիմնական խնդիրն այն է, որ Քրիստևան ոչ մի կերպ չի արդարացնում այդ մաթեմատիկական հասկացությունների կարևորությունը այն ոլորտներում, որոնք նա մտադիր է ուսումնասիրել. լեզվաբանություն, գրական քննադատություն, քաղաքական փիլիսոփայություն, հոգեվերլուծություն։ Եվ դրա պատճառը, մեր կարծիքով, այն է, որ որպես այդպիսին կարևորություն չկա։ Նրա արտահայտությունները ավելի իմաստալից են, քան Լաքանինը, բայց իր էրուդիցիայի մակերեսայնությամբ նա գերազանցում է նույնիսկ նրան։»

Ըստ բուլղարական հանձնաժողովի, որը զբաղվում է սոցիալիզմի տարիներին հատուկ ծառայությունների քաղաքացիների աշխատանքի վերաբերյալ տվյալների բացահայտմամբ, փիլիսոփա Յուլյա Քրիստևան իբր համագործակցել է Բուլղարիայի հետախուզական ծառայությունների հետ։ Ըստ հրապարակված փաստաթղթերի ՝ 1971-ից 1973 թվականներին Քրիստևան եղել է ՊԱԿ առաջին գլխավոր տնօրենի գործակալը, որը զբաղվում էր արտաքին հետախուզությամբ։ Այդ ժամանակ նա ապրում էր Ֆրանսիայում։ Հատուկ ծառայությունների փաստաթղթերում նա հանդես էր գալիս Սաբինա անունով[13]։ Քրիստևան հերքում է դա[14][15]։

Բիբլիոգրաֆիա խմբագրել

  • Յու. Քրիստևա Հոգի և պատկեր (չաշխատող հղում)// 20-րդ դարի Ֆրանսիայի փիլիսոփայական միտքը. — Տոմսկ. Վոդոլեյ, 1998. — էջ 253—277.
  • Յու. Քրիստևա Ժեստ. փորրձուսուցո՞ւմ, թե՞ հաղորդակցություն Արխիվացված 2007-11-27 Wayback Machine // Յու. Քրիստևա. Ընտրյալ աշխատանքներ. Պոետիկայի կործանումը. — Մ., 2004. — էջ 114—135.
  • Յու. Քրիստևա Նշաններ դեպի սուբյեկտ ճանապարհին (չաշխատող հղում) // 20-րդ դարի Ֆրանսիայի փիլիսոփայական միտքը. — Տոմսկ. Վոդոլեյ, 1998. — էջ 289—296.
  • Յու. Քրիստևա Գարշանք Արխիվացված 2021-07-09 Wayback Machine // Յու. Քրիստևա. Սարսափի ուժերը. էսսե գարշանքի մասին. — Սանկտ Պետերբուրգ. Ալետեա, 2003. — էջ 36-67.
  • Յու. Քրիստևա Չարտահայտված իմաստով երեխա // ((չաշխատող հղում) // 20-րդ դարի Ֆրանսիայի փիլիսոփայական միտքը. — Տոմսկ. Վոդոլեյ, 1998. — էջ 297—305.
  • Յու. Քրիստևա Աստվածաշունչ կարդալով (չաշխատող հղում) //20-րդ դարի Ֆրանսիայի փիլիսոփայական միտքը. — Տոմսկ. Վոդոլեյ, 1998. — էջ 278—288.
  • Յու. Քրիստևա Մահ Բյուզանդիայում, վեպ. — Մ., 2007.
  • Յու. Քրիստևա Սև արև. Դեպրեսիա և մելանխոլիա / Թարգ. ֆր-ից. — Մ.: «Կոգիտո-ցենտր», 2010.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Agence bibliographique de l'enseignement supérieur (France) Système universitaire de documentation (ֆր.)Montpellier: ABES, 2001.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Riding A. Correcting Her Idea of Politically Correct // The New York Times / J. KahnManhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 2001. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  3. Clement C., Kristeva J. Le féminin et le sacré. Paris: Albin-Michel, 2015.
  4. Васильева Е. Феномен женского и фигура сакрального Արխիվացված 2017-01-07 Wayback Machine. / Теория моды: тело, одежда, культура, № 42, зима 2016—2017. с. 160—189.
  5. Беспалов, 2009, էջ 312
  6. Эта особенность стиля Ю. Кристевой не всегда была понятна современникам. И. Ильин указывает, что «Недаром при переводе книги (имеется в виду „Семиотика“) на английский язык была оставлена только теоретическая часть: вся конкретика анализа была опущена, и не без оснований. Можно восхищаться виртуозностью анализа Кристевой как явлением самоценным самим по себе, восторгаться смелым полетом ассоциативности, но выявить тут какие-либо закономерности и пытаться их повторить на каком-нибудь другом материале не представляется возможным» (См.: Ильин И. П. Постструктурализм. Деконструктивизм. Постмодернизм. — М., 1996. — С. 139).
  7. Лотман Ю. М. Выход из лабиринта // Эко У. Имя розы. — М., 1989. — С. 474.
  8. Беспалов, 2009, էջ 350
  9. См.: Ницше Ф. Соч.: В 2-х тт. — М., 1990. — Т. 1. — С. 593.
  10. Беспалов, 2009, էջ 351
  11. Цит. по: Беспалов А. Divina: Жизнь и творчество Ю. Кристевой. — Екатеринбург, 2009. — С. 401.
  12. Жан Брикмон, Ален Сокал. Интеллектуальные уловки. Критика современной философии постмодерна
  13. «Философа Юлию Кристеву подозревают в сотрудничестве с КГБ Болгарии». «Горький» (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.
  14. «Философ Юлия Кристева отрицает, что работала на КГБ». kp.ua (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.
  15. «It's Just Not My Life — Julia Kristeva Responds - BLARB». BLARB (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 2-ին.

Գրականություն խմբագրել

  • Ա. Եգորով Մ. Ֆուկոյի և Յու. Քրիստևայի տեսական ժառանգությունը և ժամանակակից ենթամշակույթների դինամիկան // Կազանի պետ. համալս-ի հաշ. Սեր. Փիլիսոփայություն. 1999. Թող. 317.
  • Տ. Ամիրյան Քրիստևա և Քրիստևա։ մետադիսկուրսային դավադրության փորձ // 20-րդ դարի գրականություն։ ուսումնասիրության արդյունքները և հեռանկարները. Անդրեևյան ութերորդ ընթերցումների նյութեր. Խմբ. Ն. Տ. Փախսարյան. Մ., 2010. էջ 317—340.
  • Մ. Նիկոլչինա Նշանակություն և մայրասպանություն։ Մայրերի ավանդույթը Յուլյա Քրիստևայի լույսի ներքո / Զ. Բաբլոյանի թարգ. անգլ-ից. — Մ.: Իդեա-Պրեսս, 2003.
  • Ա. Բեսպալով Divina: Յու. Քրիստևայի կյանքը և արվեստը. — Եկատերինբուրգ, 2009.
  • Օ. Տիմոֆեևա «Դա առանց բառերի հասկանալի է մենստրուալ արյունից…» (Գրախ.: Յու Քրիստևա Սարսափի ուժերը.Խարկով; Սանկտ Պետերբուրգ., 2003) // Գրական նոր ակնարկ. 2005. № 72.

Արտաքին հղումներ խմբագրել