Միխայիլ Բախտին
Միխայիլ Բախտին,(ռուս.՝ Михаи́л Миха́йлович Бахти́н, նոյեմբերի 5 (17), 1895[1][2], Օրյոլ, Ռուսական կայսրություն[3] - մարտի 7, 1975[1][4][5][…], Մոսկվա, ԽՍՀՄ[6]), ռուս փիլիսոփա, մշակութաբան, եվրոպական մշակույթի և արվեստի տեսաբան, լեզվի, եվրոպական վեպի պատումի և ժանրի վիպական (էպիկական) ձևի (ֆորմայի) հետազոտող: Բախտինը եվրոպական վեպի նոր տեսության, այդ թվում՝ գեղարվեստական երկում բազմաձայնության (պոլիֆոնիա) հայեցակարգի հիմնադիրն է: Ուսումնասիրելով Ֆրանսուա Ռաբլեի վեպի գեղարվեստական սկզբունքները՝ Բախտինը զարգացրեց ժողովրդական ունիվերսալ ծիծաղի մշակույթի տեսությունը: Հենց Բախտինին են պատկանում գրականագիտական այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են բազմաձայնությունը, ծիծաղի մշակույթը, քրոնոտոպը, կառնավալացումը, մենիպեան: Իր աշխատություններում նա ուսումնասիրել է նաև գեղարվեստական գրականության մեջ մարմնի և հոգու՝ դեռևս Միջնադարից բխող հակամարտության խնդիրը՝ առանձնացնելով «հոգևոր աճ» և«մարմնական անկում» եզրույթները: Բախտինը նաև լեզվաբանական աշխատությունների հեղինակ է. դրանցում նա ուսումնասիրել է հատկապես լեզվի զարգացման ընդհանուր տեսության հարցերը, ոճաբանությունը և խոսքի մշակույթը: Նա նաև առաջնորդն է փիլիսոփայական - գիտական այն խմբակի, որը հայտնի է«Բախտինի խմբակ» անունով:
Միխայիլ Բախտին | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 5 (17), 1895[1][2] |
Ծննդավայր | Օրյոլ, Ռուսական կայսրություն[3] |
Մահացել է | մարտի 7, 1975[1][4][5][…] (79 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[6] |
Գերեզման | Վեդենսկոյե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | փիլիսոփա, լեզվաբան, գրող, գրական քննադատ և գրականության պատմաբան |
Աշխատավայր | Մորդովիայի պետական համալսարան |
Mikhail Bakhtin Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Օրյոլում՝ բանկի աշխատակցի բազմազավակ ընտանիքում, հետագայում ընտանիքի հետ տեղափոխվել է Վիլնյուս(1905-1911), ապա՝ Օդեսա: Իր իսկ խոսքերով՝ սովորել է Պետերբուրգի, Օդեսայի, Նովոռոսիսկի համալսարաններում (այս մասին փաստական տեղեկություններ չկան): Բախտինի ավագ եղբայրը ևս` Նիկոլայ Բախտինը, փիլիսոփա - գիտնական է, անտիկ մշակույթի տեսաբան: 1918 թվականին Բախտինը տեղափոխվում է Նևել, սկսում է դասավանդել աշխատավորների դպրոցում: Նրա շուրջ հենց այստեղ էլ համախմբվում են բազմաթիվ մտավորական - համակիրներ՝ Մատվեյ Կագան, Վալենտին Վոլոշինով, Պավել Մեդվեդև, Մարիա Յուդինա և այլք: 1919 թվականին Բախտինը տպագրում է իր առաջին հոդվածը՝«Արվեստ և պատասխանատվություն» խորագրով: 1920 թվականին նա արդեն Վիտեբսկում էր. դասավանդում էր մանկավարժական ինստիտուտում և կոնսերվատորիայում, հրապարակային զեկուցումներ կարդում փիլիսոփայության, գեղագիտության, գրականության վերաբերյալ: 1920 - 1924 թվականներին Բախտինը շարունակում է գրել իր փիլիսոփայական անավարտ տրակտատները և Դոստոևսկուն նվիրված մենագրությունը: 1921 թվականին նա ամուսնանում է Ելենա Օկոլովիչի հետ, իսկ 1924 թվականին իր համակիրներից մեկի՝ Մեդվեդևի հրավերով գնում է Լենինգրադ: Բախտինի խմբակն այժմ համալրում են բանաստեղծ Կոնստանտին Վագինովը, արևելագետ Միխայիլ Տուբյանսկին և այլք՝ հաճախակի հյուրընկալվելով նրա տանը, որտեղ փիլիսոփայական, կրոնական, գեղագիտական ու գրականագիտական խնդիրների շուրջ մշտապես սեմինար - քննարկումներ և բանավեճեր էին կազմակերպվում: Այդ քննարկումների ժամանակ հաճախ անդրադարձ էր կատարվում Զիգմունդ Ֆրեյդին և նրա հոգեվերլուծության տեսությանը: Նույն տարվա հունիսի 28 - ին Բախտինը կարդում է իր նշանավոր զեկուցումներից մեկը՝ «Հերոսի և հեղինակի խնդիրը գեղարվեստական ստեղծագործության մեջ» վերտառությամբ: 1928 թվականին, Լենինգրադի մի շարք այլ մտավորականների թվում, արդեն հայտնի Բախտինը ձերբակալվում է Ալեքսանդր Մեյերի «Կիրակի» խմբակի հետ կապ ունենալու մեղադրանքով: 1929 թվականի հունվարի 5 - ին ոսկրածուծաբորբի պատճառով նա ազատվում է բանտից ՝ այժմ արդեն ենթարկվելով տնային կալանքի: Հուլիսի 22 - ին՝ հիվանդանոցում եղած ժամանակ, Բախտինը հեռակա կարգով դատապարտվում է հինգ տարվա ազատազրկաման Սոլովեցկու ճամբարում. վճիռը, սակայն, կնոջ և ընկերների ջանքերով չեղյալ է հայտարարվում՝ փոխարինվելով աքսորով (աքսորվում է Կուստանայ քաղաք): 1929 թվականին Բախտինը հրատարակում է իր առաջին մենագրությունը՝ «Դոստոևսկու ստեղծագործության խնդիրները», որը նրան մեծ հռչակ էր բերելու: Աքսորի ավարտից հետո՝ 1936 թվականին, մեծ քաղաքներում ապրելու արգելանք ունենալով, հալածված մտավորականը տեղափոխվում է Սարանսկ, որտեղ դասավանդում է Մորդովյան ինստիտուտում, սակայն ստիպված է լինում հեռանալ այնտեղից ևս և մինչև 1945 թվականն ապրում է Կալինինյան մարզի փոքրիկ կայարաններից մեկում՝ աշխատելով դպրոցում որպես ուսուցիչ: 1938 թվականին ոսկրախտի պատճառով հեռացնում են Բախտինի ոտքը: Մինչ պատերազմը նա անդամակցում էր Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի գրականության տեսության բաժանմունքին[7], ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիային, որտեղ հանդես էր եկել գրականության տեսությանը նվիրված երկու հոդվածներով՝ «Խոսքը վեպում» (1940)[8] և «Վեպը որպես գրականագիտական ժանր[8]: 1946 թվականի նոյեմբերի 15 - ին Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտում Բախտինը թեկնածուական ատենախոսություն է պաշտպանում «Ռաբլեն ռեալիզմի պատմության մեջ» թեմայով[9] : Թեև Բախտինի բոլոր երեք ընդդիմախոսներն առաջարկում էին նրան ոչ թե թեկնածուի, այլ միանգամից դոկտորի աստիճան տալ, աշխատությունը վերադարձվում է հեղինակին՝ իբր շտկումներ անելու, այնուհետև նրան շնորհվում է միայն թեկնածուի գիտսկան աստիճան:Այդ ժամանակ Բախտինը դեռևս շարունակում էր աշխատել Մորդովյան ինստիտուտում: Ժամանակակիցների կողմից գրեթե մոռացված՝ ռուս մտավորականը միայն 1960 - ականներին է խորհրդային գիտական դաշտ վերադառնում նրան իրենց ուսուցիչը համարող մի շարք հետևորդների շնորհիվ: 1969 թվականին Յուրի Անդրոպովի հովանավորությամբ Բախտինը Սարանսկից տեղափոխվում է Մոսկվա: 1960-70 - ական թվականներին նրա հոդվածները տպագրվում են Գորկու անվան գրականության ինստիտուտի պարբերականներում,«Համատեքստ» ժողովածուում, «Գրականության հարցեր» և այլ ամսագրերում: Մահացել է 1975 թվականի մարտի 7 - ին, թաղված է Վեդենյան գերեզմանատանը[10]:
ԺառանգությունԽմբագրել
Բախտինի հիմնական աշխատությունները շուտով թարգմանվեցին և լայն ճանաչում գտան Արևմուտքում: Անգլիայում՝ Շեֆիլդյան համալսարանում, գտնվում է «Բախտինյան կենտրոնը», որը գիտական և ուսումնական գործունեություն է ծավալում: նրա ստեղծագործությունը լայն արձագանք գտավ Ֆրանսիայում ևս, որտեղ նրա ճանաչմանը նպաստում էին հատկապես Ցվետան Տոդորովը և Յուլյա Կրիստևան: Բախտինին սիրում են հատկապես Ճապոնիայում, որտեղ էլ լույս տեսավ նրա երկերի՝ աշխարհում առաջին ժողովածուն. Ճապոնիայում նաև բազմաթիվ մենագրություններ և աշխատություններ են գրվել նրա մասին: 1992 թվականից Վիտեբսկում հրատարակվում է Բախտինի կենսագրության, տեսական ժառանգության և դարաշրջանի հարցերը քննարկող ամսագիր: Քառամյա ընդմիջումից հետո` 2009 թվականից, ամսագիրը հրատարակվում է երկու տարին մեկ անգամ: Բախտինի կյանքում մեծ տեղ են ունեցել թատրոնը, դրամատուրգիան, առհասարակ, բեմական արվեստը. դեռևս մանկության տարիներին իրենց դաստիարակչուհու գլխավորությամբ Բախտին եղբայրները բեմադրություններ էին կազմակերպում Հոմերոսի «Իլիականից»:Միխայիլ Բախտինի ստեղծագործությունն ուսումնասիրողները «Բախտինը և թատրոնը» համատեքստում անդրադարձել են հատկապես թատրոնի դերին ռուս մեծ մտածողի աշխարհայացքի և հետաքրքրությունների ձևավորման գործում , Բախտինի՝ գեղարվեստական գրականության մեջ և կյանքում թատերայնության մասին ունեցած գաղափարներին, գեղարվեստական երկի և իրականության կառնավալացմանը, դրա արդիականությանը 20 - րդ դարում:
ՓիլիսոփայությունԽմբագրել
Բախտինի աշխարհայացքային ամենակարևոր գաղափարներից մեկը երկխոսությունն է (դիալոգ)՝ իբրև առանձին կատեգորիա, որը նա բացահայտում է Դոստոևսկու ստեղծագործության օրնակով՝ որպես բազմաձայնության դրսևորում: Ռուսական կրոնական փիսիսոփայության հիման վրա նա հանգում է արարողակարգային հավաքականության գաղափարին, որն ընդգրկում է համանվագը (սիմֆոնիա), ինտերսուբյեկտիվությունը, պլյուրալիզմը, բազմաձայնությունը: Բախտինն իրականությունը դիտարկում է որպես մի իրադարձություն, որն անպատկերացնելի է առանց արարքի և այդ արարքը գործող սուբյեկտի՝ մարդու: Նա մասնավորապես համարում էր, որ առարկան անբաժան է իրադարձության մեջ իր գործառույթից: Ոչ որոշակի իրադարձությունները նա որակում էր որպես դատարկ հնարավորություններ և չարմատավորված կենցաղ: Բախտինի կարծիքով ռացիոնալիզմը նախապաշարմունք է, իսկ էության դիտարկումը հնարավոր է միայն բնազդի (գեղագիտական և սիրային հայեցման) շնորհիվ: Բախտինի փիլիսոփայության մեջ մեծ տեղ ունի ծիծաղի մշակույթի ուսումնասիրությունը՝ կառնավալի օրինակով, որը զերծ է լրջությունից՝ պաշտոնականությունից, դոգմատիզմից և որն ապրում է ինքն իրենով: Ծիծաղի էությունը նա ներկայացնում է որպես իրադարձության ցուցադրում, որը ենթադրում է նորացում, փոփոխություն, բեկում, վերածնունդ և ճգնաժամ միևնույն ժամանակ: Ծիծաղը, դիմակահանդեսը (կառնավալը) և տոնը հենց իսկական կյանքն են՝ ըստ Բախտինի:
Հրատարակած աշխատություններԽմբագրել
- К философии поступка // Философия и социология науки и техники. Ежегодник. 1984—1985. — М., 1986. (Бахтин начинает писать эту работу в 24 года (1919—1921 гг.). Многие страницы рукописи были утеряны или написаны неразборчиво. В работе автор создаёт собственную философскую концепцию, основываясь на философии Канта. В первой части исследования он рассматривает принципы архитектоники действительного мира, «не мыслимого, а переживаемого»).
- Проблемы творчества Достоевского Л., «Прибой», 1929. — 244 с., 2 000 экз.; Киев, 1994.
- Проблемы поэтики Достоевского. — М., 1963; 1974; 1979 (4-е изд.); Киев, 1994 (5-е изд.).
- Творчество Франсуа Рабле и народная культура средневековья и Ренессанса. — М., 1965; 1990.
- Вопросы литературы и эстетики. — М., 1975.
- Эстетика словесного творчества. — М., 1979.
- Литературно-критические статьи. — М., 1986.
- Бахтин М. М. Эстетика словесного творчества / Походаев В. С.. — Москва: Искусство, 1986. — С. 445. — 258 с.
- Тетралогия. — М., 1998.
- Собрание сочинений: В 7 т. / Институт мировой литературы им. А. М. Горького РАН. — М., 1996—:
- Т. 1. Философская эстетика 1920-х годов. — М.: Русские словари; Языки славянской культуры, 2003. — 957 с.
- Т. 2. Проблемы творчества Достоевского. Статьи о Толстом. Записи курса лекций по истории русской литературы. — М.: Русские словари, 2000. — 799 с.
- Т. 3. Теория романа (1930—1961 гг.). — М.: Языки славянских культур, 2012. — 880 с. — ISBN 978-5-9551-0500-0.
- Т. 4 (1). Франсуа Рабле в истории реализма (1940). Материалы к книге о Рабле (1930—1950-е гг.). Комментарии и приложения. — М.: Языки славянских культур, 2008. — 1120 с. — ISBN 978-5-9551-0266-5.
- Т. 4 (2). Творчество Франсуа Рабле и народная культура средневековья и Ренессанса. Рабле и Гоголь (Искусство слова и народная смеховая культура). — М.: Языки славянских культур, 2010. — 752 с.
- Т. 5. Работы 1940-х — начала 1960-х годов. — М.: Русские словари, 1997. — 732 с. — ISBN 5-89216-011-4.
- Т. 6. Проблемы поэтики Достоевского. Работы 1960—1970 гг. — М.: Русские словари; Языки славянской культуры, 2002. — 800 с.
- Эпос и роман. Сборник. — СПб.: Азбука, 2000. — 304 с., 10 000 экз. — ISBN 5-267-00273-9.
- Беседы с В. Д. Дувакиным. — М.: Согласие, 2002. — 398 с. — ISBN 5-86884-099-2.
ՀիշողությունԽմբագրել
Սարանսկի 20 - րդ գիմնազիայում պարբերաբար անցկացվում են Բախտինին նվիրված գիտաժողովներ: [11] Օրյոլում 2005 թվականին բացվեց Բախտինի թանգարանը[12][13]: Օրյոլի քաղաքային խորհրդի որոշմամբ քաղաքի «Ռուսական ոճ» անունն ունեցող թանգարանին տրվեց Միխայիլ Բախտինի անունը[14]: 2015 թվականից Մորդովյան համալսարանում գործում է «Բախտինի կենտրոնը»[15]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Indiana Philosophy Ontology Project
- ↑ 3,0 3,1 3,2 Бахтин Михаил Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
- ↑ 5,0 5,1 5,2 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ 6,0 6,1 6,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118505653 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ Паньков Н. А. М. М. Бахтин и теория романа // Вопросы литературы. — 2007. — № 3.
- ↑ 8,0 8,1 Бахтин М. Вопросы литературы и эстетики. Исследования разных лет. — Москва: Художественная литература, 1975. — С. 4.
- ↑ Паньков Н. А. Стенограмма заседания Учёного совета Института мировой литературы им. А. М. Горького. Защита диссертации тов. Бахтиным на тему «Рабле в истории реализма» 15 ноября 1946 г. // Вопросы биографии и научного творчества М. М. Бахтина. — Москва: Издательство Московского университета, 2009. — С. 169—243.
- ↑ «Где дремлют мёртвые.»։ bozaboza.narod.ru։ Վերցված է 2015-11-26
- ↑ «В Саранске прошло научно-практическая конференция, посвящённая Михаилу Бахтину» — сюжет на сайте info-rm.com, 29 апреля 2009.
- ↑ «Музей М. М. Бахтина»։ www.2r.ru։ Վերցված է 2016-08-25
- ↑ 20 сентября. Открылся музей М. М. Бахтина в Орле
- ↑ «История Орловского муниципального драматического театра «Русский стиль» имени М. М. Бахтина: Официальный сайт»։ rs-teatr.ru։ Վերցված է 2016-08-25
- ↑ «Страница Центра на сайте вуза»։ www.mrsu.ru։ Վերցված է 2016-11-16
Արտաքին հղումներԽմբագրել
- Статья о Бахтине в Энциклопедии Кругосвет.
- Биография Бахтина на сайте Биография.ру.
- Барски, Роберт. Михаил Бахтин, 1895—1975 // Галерея Международного Общества Философов.(անգլ.)
- Книги М. Бахтина в библиотеке Гумер.
- Поисковые машины по текстам Бахтина Archived 2007-12-20 at the Wayback Machine..