Յուզեֆ Խելմոնսկի
Յուզեֆ Խելմոնսկի (լեհ.՝ Józef Marian Chełmoński, նոյեմբերի 7, 1847[1][2][3] կամ նոյեմբերի 7, 1849[4], Բոչկի, Gmina Kocierzew Południowy, Լովիչ պովյատ, Լեհաստան - ապրիլի 6, 1914[1][2][3] կամ ապրիլի 4, 1914[4], Կուկլովկա Զարզեչնա, Gmina Radziejowice, Ժիրարդուվի պովիատ, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան), լեհ նկարիչ-ռեալիստ։
Յուզեֆ Խելմոնսկի լեհ.՝ Józef Chełmoński | |
---|---|
Ի ծնե | Józef Marian Chełmoński |
Ծնվել է | նոյեմբերի 7, 1847[1][2][3] կամ նոյեմբերի 7, 1849[4] |
Ծննդավայր | Բոչկի, Gmina Kocierzew Południowy, Լովիչ պովյատ, Լեհաստան |
Վախճանվել է | ապրիլի 6, 1914[1][2][3] կամ ապրիլի 4, 1914[4] |
Մահվան վայր | Կուկլովկա Զարզեչնա, Gmina Radziejowice, Ժիրարդուվի պովիատ, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան |
Քաղաքացիություն | Լեհական թագավորություն |
Կրթություն | Մյունխենի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | ռեալիզմ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Անդամակցություն | Society of Polish Artists "Sztuka"? |
Ամուսին | Մարիա Խելմոնսկա |
Զավակներ | Wanda Chełmońska? |
Józef Chełmoński Վիքիպահեստում |
Կյանքը և ստեղծագործական ուղին
խմբագրելՅուզեֆ Մարիան Խելմոնսկին ծնվել է 1849 թվականին Լոդզի հարևանությամբ գտնվող Բոչկի գյուղում։ Նա նկարչության առաջին դասերը ստացել է հորից։ 1867-1872 թվականներին նկարչություն սովորել է Վարշավայի Վոյցեխ Գերսոնի գեղարվեստի մասնավոր դպրոցում։ 1872-1875 թվականներին կրթությունը շարունակել է Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում։ Այնտեղ ապագա նկարիչը յուրօրինակ էր. նա պարապմունքներին հաճախում էր ռուսական կարմիր բանակայինների համազգեստով, ուլանյան բորդո բաճկոնով և Վարշավա-Վիեննա երկաթուղու վագոնավարի գլխարկանշանով։ Նրա առաջին նկարների վրա ազդել է Գերսոնը։
1875 թվականին Խելմոնսկին մեկնել է Փարիզ, որտեղ հաջողությամբ ներկայացրել է իր աշխատանքները։ Փարիզի Le Monde թերթում աշխատել է որպես նկարիչ-նկարազարդող։ Այդ ընթացքում Խելմոնսկին ուղևորվել է Իտալիա, 1872 թվականին և 1874-1875 թվականներին ճանպորդել է Ուկրաինայում։ 1878-1887 թվականներին Խելմոնսկին այցելել է Լեհաստան, Վիեննա և Վենետիկ։
1887 թվականին նկարիչը վերադարձել է Լեհաստան և ապրել է Վարշավայում։ 1889 թվականին նա Կուկլովիցիում առանձնատուն է գնել, որտեղ ապրել է մինչև իր մահը՝ 1914 թվականը։
Յուզեֆ Խելմոնսկին սիրում էր նկարել, հատկապես, լեհական ու ուկրաինական բնանկարներ, ինչպես նաև ժանրային և որսորդական տեսարաններ, հազվադեպ՝ դիմանկարներ։ Շատ ու վարպետությամբ ձիեր էի նկարում։ Լավագույն գործերից են՝ «Պառավի ամառ» (1875), «Արագիլներ» (1900, երկուսն էլ՝ Վարշավայի ազգային թանգարան), «Փոթորկից առաջ» (1896, Կրակովի ազգային թանգարան)։
Պատկերասրահ
խմբագրել-
«Կռունկները թռչում են հեռու», 1871
-
«Հնդկական ամառ», 1875
-
«Չորսը», 1881
-
«Արագիլներ», 1900
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Josef Chelmonski (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Zielińska J. Chełmoński, Józef // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T016249
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուզեֆ Խելմոնսկի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 47)։ |