Մազովյան վոյեվոդություն

Մազովյան վոյեվոդություն (լեհ.՝ Województwo mazowieckie), Լեհաստանի արևելյան մասում գտնվող վոյեվոդություն։ Մազովյան վոյեվոդության տարածքում կա 85 քաղաք։ Վարչական կենտրոնը, ինչպես նաև ամբողջ պետության մայրաքաղաքը Վարշավան (1 700 536 բնալիչ) է։ Խոշոր քաղաքներից են Ռադոմը (226 372 բնալիչ), Պլոցկը (127 307) և Սեդլցեն (77 047)։ Զբաղեցնում է 35.579 քառակուսի կիլոմետր տարածք։ 2015 թվականի հունվարի 1-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է շուրջ 5 316 840[1]։ Լեհաստանի ամենաընդարձակ և առավել մարդաշատ վոյևոդությունն է։

Մազովյան վոյեվոդություն
Województwo mazowieckie
flag of Masovian Voivodeship? Զինանշան


ԵրկիրԼեհաստան Լեհաստան
Կարգավիճակվոյեվոդություն
Մտնում էԼեհաստան
Ներառում է5 քաղաք և 37 համայնք
ՎարչկենտրոնՎարշավա
Հիմնական լեզուԼեհերեն
Բնակչություն (2007)5 188 488
Ազգային կազմլեհեր
Կրոնական կազմքրիստոնեություն
Տարածք35 558,18
Հիմնադրված էհունվարի 1, 1999 թ.
Սահմանակցում էKuyavian-Pomeranian Voivodeship?, Warmian-Masurian Voivodeship?, Պոդլյասկի վոյեվոդություն, Լյուբլինի վոյեվոդություն, Świętokrzyskie Voivodeship? և Լոձի վոյեվոդություն
ՀապավումMZW
ISO 3166-2 կոդPL-MZ
Ավտոմոբիլային կոդW
Անվանված էMasovia?
mazovia.pl

Վոյեվոդությունում ստեղծվող տարեկան համախառն ներքին արդյունքի՝ ՀՆԱ-ի ընդհանուր ծավալը 2019 թվականի տվյալներով կազմել է մոտավորապես 122 միլիարդ եվրո[2], մեկ շնչի հաշվով ստեղծված ՀՆԱ-ն՝ շուրջ €22.500: Մարդկային ներուժի զարգացման ինդեքսը եղել է բավականին բարձր՝ 0.931[3]
(այդ ցուցանիշով նույնպես Մազովիան առաջին տեղն է գրավում Լեհաստանի վոյեվոդությունների շարքում)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Powierzchnia i ludność w przekroju terytorialnym w 2015 r. [1] Archived 2016-05-10 at the Wayback Machine.
  2. "Database - Regions - Eurostat".
  3. "Sub-national HDI - Area Database - Global Data Lab". hdi.globaldatalab.org (in անգլերեն). Retrieved 2018 թ․ սեպտեմբերի 13.