Յոզեֆ Շտրաուս (գերմ.՝ Josef Strauß, օգոստոսի 20, 1827(1827-08-20)[1][2][3][…], Վիեննա, Ավստրիական կայսրություն[4][5] - հուլիսի 22, 1870(1870-07-22)[1][2][4][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4][5]), ավստրիացի կոմպոզիտոր, ջութակահար, դիրիժոր, ինժեներ[6]։

Յոզեֆ Շտրաուս
Բնօրինակ անունգերմ.՝ Josef Strauß
Ծնվել էօգոստոսի 20, 1827(1827-08-20)[1][2][3][…]
Վիեննա, Ավստրիական կայսրություն[4][5]
Երկիր Ավստրիա և  Ավստրիական կայսրություն
Մահացել էհուլիսի 22, 1870(1870-07-22)[1][2][4][…] (42 տարեկան)
Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4][5]
ԳերեզմանSt. Marx Cemetery և Վիենայի կենտրոնական գերեզմանատուն
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր և դիրիժոր
Գործիքներջութակ
ԿրթությունՎիեննայի տեխնիկական համալսարան
 Josef Strauss Վիքիպահեստում

Նշանավոր կոմպոզիտոր Յոհան Շտրաուսի երեք որդիներից մեկն է։

Կյանքը և ստեղծագործությունը խմբագրել

Յոզեֆ Շտրաուսը ծնվել է 1827 թվականի օգոստոսի 20-ին Վիեննայում։ Նա եղել է ընտանիքի երկրորդ որդին, իսկ ընտանիքում կային հինգ երեխաներ։ Նրա հայրը` Յոհան Շտրաուս Ավագը, գործնականում չէր զբաղվում երեխաների դաստիարակությամբ, քանի որ մշտապես հյուրախաղերով հանդես էր գալիս Եվրոպայում։ Բայց միակ բանը, որին նա խստորեն հետևում էր և նույնը պահանջում էր կնոջից` Աննայից, այն էր, որ երեխաները ստեղծագործեն երաժշտության բնագավառում և չսովորեն ջութակ նվագել։ Հայրն ուզում էր, որ որդին շարունակի կարիերան Հաբսբուրգների ավստրիական բանակում։ Սակայն ավագ եղբայրը` Յոհանը, չնայելով հոր սահմանափակումներին ու արգելքին, սովորում է ջութակ նվագել` ձգտում առաջացնելով նաև Յոզեֆի մոտ։

Յոզեֆը չէր պատրաստվում երաժիշտ դառնալ, այդ պատճառով նա ընդունվում է Վիեննայի պոլիտեխնիկական ինստիտուտ։ Նա ստանում է ինժեներ-շինարարի և ճարտարապետի մասնագիտություն` Վիեննայում աշխատելով որպես ինժեներ ու դիզայներ և մի շարք բացահայտումներ կատարելով։ Յոզեֆը երկու դասագիրք է հրատարակել մաթեմատիկական գիտություններից։ Նա նաև դրսևորել է նկարչի, բանաստեղծի, երգչի, կոմպոզիտորի, դրամատուրգի, գյուտարարի ձիրքեր։ Սակայն հոր մահից` հետո 1853 թվականին, ընտանեկան խորհրդում որոշվում է, որ քանի որ ավագ եղբայրը` Յոհանը, զբաղված է հյուրախաղերով, Վիեննայում ելույթներ տալով ու երաժշտություն ստեղծագործելով, ապա Յոզեֆը պետք է փոխարինի եղբորը և հոր նվագախմբի դիրիժորությունն ստանձնի։ Յոզեֆը հաճույքով չի ընդունում առաջարկը, սակայն արդյունքում երաժշտությանն է նվիրում իր ողջ կյանքը։ Այդ ժամանակվանից աֆիշներում պարզապես Շտրաուս էին գրում, և հանրությունը չգիտեր, թե եղբայրներից ով է հանդես գալու։ Իր մտերիմների շրջանում Յոզեֆին «Պեպի» էին անվանում, և Յոհանը մի անգամ նրա մասին ասել է. «Պեպին մեր երկուսից ավելի շնորհալի է, ես ուղղակի ավելի հայտնի եմ...»[7]:

Յոզեֆը նաև տաղանդավոր ջութակահար էր և դիրիժոր։ Նա գրել է վալսեր այն նույն ոճով, որով ստեղծագործել է իր եղբայր Յոհանը։ Յոզեֆը բանաստեղծ էր, ռոմանտիկ խառնվածք ուներ. սիրում էր միայնություն և տառապում էր մելամաղձության նոպաներով։

Երբ Եղբայրը` Յոհան Շտրաուսը, կես տարով լինում է Ռուսաստանում, նա ստիպված ավելի շատ է աշխատում և քանի որ թույլ առողջություն ուներ, վերջիվերջո գերհոգնածություն է ձեռք բերում, և նրան փոխարինում է երրորդ եղբայրը` Էդուարդը[8]։

Երբ հետաքրքրությունը Ռուսաստանի հանդեպ նվազում է, Յոհանն այնտեղ է ուղարկում Յոզեֆի նվագախումբը։ Այդպիսի մի ուղևորության ժամանակ նվագախմբի երաժիշտները, անհնազանդություն դրսևորելով, ընդվզում են, և Յոհանն ստիպված նոր խումբ է ձևավորում։ Վարշավայում փորձերից մեկի ժամանակ նվագախումբը ընկնում է ռիթմից, և Յոզեֆն ուշագնաց լինելով ընկնում է հարթակից դահլիճ` ուղեղի ուժգին ցնցում ստանալով։ Նրան հազիվ հասցնում են Վիեննա, որտեղ էլ մահանում է։

Ամեն տարի Եվրոպայում կազմակերպվում է Շտրաուս ֆեստիվալե փառատոնը` նվիրված Շտարաուսների արվեստին։ Փառատոնի շրջանակներում Իսպանիան, Իտալիան, Ավստրիան, Պորտուգալիան, Ֆրանսիան, Գերմանիան հիանում են 19-րդ դարի երաժշտական նշանավոր ընտանիքի` Շտրաուսների սքանչելի վալսերով, պոլկաներով, մարշերով, գալոպներով, ուվերտյուրաներով և օպերետների մեներգերով։

Ստեղծագործություններ խմբագրել

Յոզեֆ Շտրաուսը գրել է շատ վալսեր, որոնցից են`

  • «Dorfschwalben aus Osterreich» («Գյուղական ծիծեռնակներ Ավստրիայից»)
  • «Անմտություն»
  • «Իմ կյանքն ուրախություն է ու սեր»
  • «Ջրաներկեր»
  • «Պոլկա պիցիկատո»
  • «Դինամիդներ»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 9000000
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Wurzbach D. C. v. Strauß, Joseph I. (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 39. — S. 354.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Archivio Storico Ricordi — 1808.
  6. Talents -Retrieved 2011-02-19
  7. "Johann Strauss Society: Josef Strauss". Johann Strauss Society of Great Britain. Retrieved 2008-10-01.
  8. Josef Strauss

Արտաքին հղումներ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • «Штраус, Иосиф». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Майлер Ф., И. Штраус. Москва, 1980 год
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոզեֆ Շտրաուս» հոդվածին։