Յոհան Շտրաուս (հայր)
ավստրիացի կոմպոզիտոր
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Յոհան Շտրաուս (այլ կիրառումներ)
Յոհան Շտրաուս (հայր) (StrauP) (1804-1849), ավստրիացի կոմպոզիտոր, ջութակահար և դիրիժոր:
Յոհան Շտրաուս | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | գերմ.՝ Johann Strauss |
Ծնվել է | մարտի 14, 1804[1][2][3][4][5][6][7] Leopoldstadt, Վիեննա, Հաբսբուրգի միապետություն |
Երկիր | ![]() |
Մահացել է | սեպտեմբերի 25, 1849[4][4][3][5][6][7] (45 տարեկանում) Վիեննա, Գերմանական միություն[1] |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և դիրիժոր |
Գործիքներ | ջութակ |
Ստորագրություն | |
Johann Strauss I Վիքիպահեստում |
Նվագել է Յո․ Լանների կվարտետում: 1825 թվականին կազմակերպել է սեփական նվագախումբ, 1833 թվականից համերգային շրջագայություն կատարել Եվրոպայում: Շտրաուսը պարային երաժշտության ճանաչված վարպետներից է։ Իր ստեղծագործություններում, նախ և առաջ վալսերում, զարգացրել է Լանների ավանդույթները:
Ավելի քան 250 պիեսների, այդ թվում՝ 152 վալսերի (ճանաչվածներից են՝ «Դանուբյան երգեր», «Լոռելայ» ևն), 32 կադրիլների, 24 գալոպների, 18 քայլերգերի, 13 պոլկաների հեղինակ է։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118619098 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 SNAC — 2010.
- ↑ 4,0 4,1 4,2 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
- ↑ 5,0 5,1 International Music Score Library Project — 2006.
- ↑ 6,0 6,1 filmportal.de — 2005.
- ↑ 7,0 7,1 Brockhaus Enzyklopädie
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 580)։ |