Յարոսլավ Ռակիցկի
Յարոսլավ Վլադիմիրովիչ Ռակիցկի (ուկր.՝ Ярослав Володимирович Ракицький, օգոստոսի 3, 1989, Պերշոտրավենսկ, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինա), ուկրաինացի ֆուտբոլիստ, պաշտպան: Հանդես է գալիս ուկրաինական «Շախտյորի» և Ուկրաինայի ազգային հավաքականի կազմում:
Յարոսլավ Ռակիցկի ուկր.՝ Ярослав Володимирович Ракицький | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
| |||||||||
Անձնական տվյալներ | |||||||||
Ամբողջական անուն | Յարոսլավ Վլադիմիրովիչ Ռակիցկի | ||||||||
Ազգությունը | ուկրաինացի | ||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 3, 1989[1][2][3] (31 տարեկան) | ||||||||
Ծննդավայր | Պերշոտրավենսկ, Ուկրաինա | ||||||||
Հասակ | 180 սմ | ||||||||
Քաշ | 70 կգ | ||||||||
Դիրք | պաշտպան | ||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||
Համար | 44 | ||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||
| |||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||
| |||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||
| |||||||||
| |||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Յարոսլավը արդեն 13 տարի դոնեցկյան ակումբի կազմում է: Թիմի կազմում դարձել է Ուկրաինայի չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր:
Ուկրաինայի երիտասարդական հավաքականի կազմում Յարոսլավը մասնակցել է Եվրոպայի 2011 թվականի առաջնությանը:
Ակումբային կարիերաԽմբագրել
«Շախտյոր»Խմբագրել
2009/10Խմբագրել
2009 թվականին Յարոսլավ Ռակիցկին պայմանագիր է կնքել ուկրաինական «Շախտյորի» հետ: Առաջին թիմի կազմում նա իր դեբյուտը նշել է 2009/10 մրցաշրջանի շրջանակներում կայացած «Օդեսայի» դեմ խաղում՝ 20 տարեկան հասակում: Ուկրաինայի առաջնության շրջանակներում իր դեբյուտը Յարոսլավը նշել է օգոստոսի 31-ին՝ «Զարյայի» դեմ խաղում: Հանդիպումն ավարվել է 3-1 հաշվով: Թիմի կազմում իր առաջին գոլը Ռակիցկին խփել է Ուկրաինայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Եդնիստ Պլիսկիի» դեմ խաղում:
Յարոսլավը թիմի կազմում անցկացրած առաջին մրցաշրջանում մասնակցել է 37 հանդիպման՝ որից 24-ը Ուկրաինայի առաջնության շրջանակներոյմ և դարձել 2 գոլի հեղինակ: Ռակիցկին օգնել է իր թիմին դառնալ Ուկրաինայի չեմպիոն[4]:
2010/11Խմբագրել
Ռակիցկին 2010/11 մրցաշրջանում իր առաջին հանդիպումը անցկացրել է «Տավրիայի» դեմ, որն ավարտվել է 7-1 հաշվով[5]: Մրցաշրջանի առաջին գոլը նա խփել է 2010 թվականի հուլիսի 10-ին՝ «Կրիվբաս»-ի դեմ խաղում[6]: Նա գոլի հեղինակ է դարձել է նաև Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայացած «Բարսելոնայի» դեմ խաղում, որն ավարտվել է 6-1 հաշվով, իսկ Յարոսլավը խփել է իր թիմի միակ գոլը[7]:
Մրցաշրջանի արդյունքում Ռակիցկին մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ: Նա նաև օգնել է թիմին նորից դառնալ Ուկարինայի չեմպիոն[8]:
2011/12Խմբագրել
2011 թվականի հոկտեմբերի 29-ին՝ «Օլեքսանդրիայի» դեմ խաղում Յարոսլավը ստացել է իր առաջին կարմիր քարտը[9]: Մրցաշրջանի ընթացքում իր առաջին գոլը նա խփել է 2012 թվականի ապրիլի 7-ին՝ «Դինամո Կիև»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 2-0 հաշվով[10]: Նա գոլի հեղինակ է դարձել նաև «Տավրիայի» դեմ խաղում, որն ավարտվել է 3-1 հաշվով[11]:
Մրցաշրջանի արդյունքում Յարոսլավ Ռակիցկին մասնակցել է 37 հանդիպման՝ որից 27-ը Ուկրաինայի առաջնության շրջանակներում և դարձել է 2 գոլի հեղինակ[12]: Մրցաշրջանի արդյունքում «Շախտյորը» 3-րդ տարին անընդմեջ հռչակվել է Ուկրաինայի չեմպիոն, ինչպես նաև դարձել Ուկրաինայի գավաթակիր[13][14]:
2012/13Խմբագրել
2012 թվականի օգոստոսի 26-ին՝ «Կարպատի» դեմ խղաում Յարոսլավը գոլային փոխանցում է կատարել Հենրիխ Մխիթարյանին[15], և ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ[16]: Շախտյորը այս մրցաշրջանում ևս դարձել է Ուկրաինայի չեմպիոն և գավաթակիր:
Միջազգային կարիերաԽմբագրել
Ուկրաինայի ազգային հավաքականի կազմում Յարոսլավ Ռակիցկին իր դեբյուտը նշել է 2009 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Անգլիայի հավաքականի դեմ խաղում: Հավաքականի կազմում իր առաջին գոլը Ռակիցկին խփել է 4 օր անց՝ Անդորրայի հավաքականի դեմ խաղում, որն ավարտվել է 6-0 հաշվով: Իր երկրորդ գոլը նա խփել է 2010 թվականի սեպտեմբերի 7-ին՝ Չիլիի հավաքականի դեմ խաղում[17]:
ՎիճակագրությունԽմբագրել
ԱկումբայինԽմբագրել
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Եվրոգավաթ | Այլ | Արդյունք | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | ||
Շախտյոր | 2009/10 | 24 | 0 | 4 | 0 | 9 | 1 | — | 37 | 1 | |
2010/11 | 21 | 1 | 2 | 0 | 10 | 1 | 1 | 0 | 34 | 2 | |
2011/12 | 27 | 2 | 5 | 0 | 4 | 0 | 1 | 0 | 37 | 2 | |
2012/13 | 24 | 1 | 2 | 0 | 8 | 0 | 1 | 0 | 35 | 1 | |
2013/14 | 23 | 0 | 1 | 0 | 7 | 0 | 1 | 0 | 32 | 0 | |
2014/15 | 18 | 2 | 5 | 0 | 8 | 0 | 1 | 0 | 32 | 2 | |
2015/16 | 18 | 2 | 2 | 0 | 13 | 1 | 1 | 0 | 34 | 3 | |
Արդյունք | 155 | 8 | 21 | 0 | 59 | 3 | 6 | 0 | 241 | 10 |
ՄիջազգայինԽմբագրել
Ուկրաինա | ||||
---|---|---|---|---|
Տարի | Խաղ | Գոլ | ||
2009 | 4 | 1 | ||
2010 | 4 | 1 | ||
2011 | 5 | 1 | ||
2012 | 7 | 0 | ||
2013 | 6 | 1 | ||
2014 | 3 | 0 | ||
2015 | 9 | 0 | ||
Արդյունք | 38 | 4 |
Միջազգային գոլերԽմբագրել
No | Ամսաթիվ | Վայր | Մրցակից | Արդյունք | Հաշիվ | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | հոկտեմբերի 14, 2009 | Անդորա լա Վելյա, Անդորրա | Անդորրա | 4–0 | 6–0 | ԱԱ 2010, Որակավորման փուլ |
2. | սեպտեմբերի 7, 2010 | Կիև, Ուկրաինա | Չիլի | 2–0 | 2–1 | Ընկերական |
3. | փետրվարի 8, 2011 | Պարալիմնի, Կիպրոս | Ռումինիա | 1–0 | 2–2 | Կիպրոսի մրցաշար 2011 |
4. | սեպտեմբերի 6, 2013 | Լվով, Ուկրաինա | Սան Մարինո | 9–0 | 9–0 | ԱԱ 2014, Որակավորման փուլ |
ՁեռքբերումներԽմբագրել
- Ուկրաինայի չեմպիոն - 2009/10, 2010/11, 2011/12, 2012/13, 2013/14
- Ուկրաինայի գավաթակիր - 2010/11, 2011/12, 2012/13, 2015/16
- Ուկրաինայի սուպերգավաթակիր - 2010, 2012, 2013, 2014, 2015
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ https://fbref.com/en/players/47fd5136/(բազմ․)
- ↑ As (իսպ.) — Madrid: PRISA, 1967.
- ↑ «Ukraine 2009/10»։ Վերցված է սեպտեմբերի 7, 2012
- ↑ «Shakhtar age their rage in Super Cup rout»։ Վերցված է սեպտեմբերի 7, 2012
- ↑ «Shakhtar Donetsk vs Kryvbas 2-0»։ Վերցված է սեպտեմբերի 7, 2012
- ↑ «Barcelona vs Shakhtar Donetsk 5-1»։ Վերցված է սեպտեմբերի 7, 2012
- ↑ «Ukraine 2010/11»։ Վերցված է սեպտեմբերի 8, 2012
- ↑ «Oleksandria vs Shakhtar 2-3»։ Վերցված է սեպտեմբերի 18, 2012
- ↑ «Shakhtar vs Dynamo Kyiv 2-0»։ Վերցված է սեպտեմբերի 8, 2012
- ↑ «Shakhtar vs Tavriya 3-1»։ Վերցված է սեպտեմբերի 8, 2012
- ↑ «Ukraine 2011/12»։ Վերցված է սեպտեմբերի 8, 2012
- ↑ «Shakhtar keep hold of Ukrainian Cup»։ Վերցված է սեպտեմբերի 8, 2012
- ↑ «Ukraine 2011/12»։ Վերցված է սեպտեմբերի 13, 2012
- ↑ «Shakhtar Donetsk vs Karpaty 3-0»։ Վերցված է սեպտեմբերի 8, 2012
- ↑ «Rakitskiy named as Man of the Match»։ Վերցված է սեպտեմբերի 8, 2012
- ↑ «Ukraine vs Chile 2-1»։ Վերցված է սեպտեմբերի 8, 2012