Յան Յակուբ Տվարդովսկի (լեհ.՝ Jan Jakub Twardowski, հունիսի 1, 1915(1915-06-01)[2], Վարշավա, Ռուսական կայսրություն - հունվարի 18, 2006(2006-01-18)[3][4][2], Օխոտա, Վարշավա, Լեհաստան[5]), լեհ բանաստեղծ, կաթոլիկ հոգևորական 

Յան Տվարդովսկի
լեհ.՝ Jan Twardowski[1]
Ծնվել էհունիսի 1, 1915(1915-06-01)[2]
ԾննդավայրՎարշավա, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունվարի 18, 2006(2006-01-18)[3][4][2] (90 տարեկան)
Վախճանի վայրՕխոտա, Վարշավա, Լեհաստան[5]
ԳերեզմանPantheon of Great Polish People
Մասնագիտությունբանաստեղծ, կաթոլիկ քահանա, արձակագիր, pastor, քարոզիչ, Խոստովանահայրություն, զինվոր, Լատինական կաթոլիկ քահանա, transitional deacon, latin catholic deacon և բանասեր
Լեզուլեհերեն[6]
Ազգությունլեհեր
Քաղաքացիություն Լեհաստան[1]
ԿրթությունՎարշավայի համալսարան[6] և Higher Metropolitan Seminary in Warsaw? (1948)[6]
Գիտական աստիճանմագիստրոս[7]
Ժանրերպոեզիա[6]
ԱշխատավայրHigher Metropolitan Seminary in Warsaw?[7], Tygodnik Powszechny?[8], Znak?[6], Odra?[6], Więź?[6] և Przegląd Katolicki?[6]
Պարգևներ
Изображение автографа
 Jan Twardowski Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Յան Տվարդովսկու առաջին բանաստեղծությունները տպագրվել են 1932 թվականին, երբ դեռ սովորում էր գիմնազիայում, որն ավարտելուց հետո բանասիրություն է ուսումնասիրել Վարշավայի համալսարանում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով նա այդ բուհում իր ուսումը կլիսատ է թողել և ավարտել է միայն պատերազմից հետո։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին կռվել է գերմանացի ֆաշիստների դեմ՝ որպես «Արմիա կրայովա»-ի մարտիկ, մասնակցել է Վարշավայի 1944 թվականի ապստամբությանը։ Մինչ այդ՝ 1937 թվականին հասցրել էր հրատարակել բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Անդերսենի վերադարձը», որտեղ զգացվում էր լեհական «Սկամանդր» գրական խմբակի ազդեցությունը։

1943 թվականին Յանը որոշում է կայացրել դառնալ հոգևորական և պատերազմի ավարտից հետո ընդունվել է նախ՝ հոգևոր ճեմարան, այնուհետև ավարտել է նաև Վարշավայի համալսարանի աստվածաբանական ֆակուլտետը։ 1948 թվականին սարկավագ է օծվել, երեք տարի նվիրել հոգևոր ծառայությանը Վարշավայի մերձակա գյուղերից մեկում։ 1960 թվականից՝ որպես վանահայր, ղեկավարել է Սուրբ Աստվածամոր այցելության օրդենի քույրերի մայրաքաղաքային կոստյոլը։ Տարիներ շարունակ եղել է լեհական մշակույթի և ընդհանրապես՝ հոգևոր կյանքի հեղինակավոր դեմքերից մեկը, արժանացել է բազմաթիվ գրական պարգևների։ Յան Տվարդովսկուն շնորհվել է Լյուբլինի կաթոլիկ համալսարանի պատվավոր դոկտորի կոչում (1999): Նրա՝ խոր մարդասիրությամբ տոգորված և զուսպ արտահայտչաձևերի մեջ անգամ չափազանց արտահայտիչ ու հուզիչ բանաստեղծությունները թարգմանվել են աշխարհի տասնյակ ժողովուրդների լեզուներով։ Բնութագրական են Աննա Կամենսկային նրա նվիրած բանաստեղծության հետևյալ տողերը. Śpieszmy się kochać ludzi – tak szybko odchodzą («Շտապենք սիրել մարդկանց. ախր այնքան արագ են նրանք հեռանում մեզանից ու կյանքից»)[16]։

Ստեղծագործություններ խմբագրել

 
Յան Տվարդովսկու հուղարկավորությունը

Բանաստեղծություններ խմբագրել

  • Wiersze (1959)
  • Znaki ufności (1960)
  • Zeszyt w kratkę (1973)
  • Poezje wybrane (1979)
  • Niebieskie okulary (1980)
  • Rachunek dla dorosłego (1982)
  • Który stwarzasz jagody (1984)
  • Na osiołku (1986)
  • Nie przyszedłem pana nawracać (1986)
  • Sumienie ruszyło (1989)
  • Tak ludzka (1990)
  • Stukam do nieba (1990)
  • Nie bój się kochać (1991)
  • Niecodziennik (1991)
  • Nie martw się (1992)
  • Tyle jeszcze nadziei (1993)
  • Krzyżyk na drogę (1993)
  • Kubek z jednym uchem (2000)
  • Pogodne spojrzenie (2003)
  • Mimo Wszystko (2003)

Ինքնակենսագրություն խմբագրել

  • Autobiografia: myśli nie tylko o sobie. T.1-2. Kraków: Wydawn. Literackie, 2006—2007

Գրականություն Յան Տվարդովսկու մասին խմբագրել

  • Sulikowski A. Świat poetycki księdza Jana Twardowskiego. Lublin: Red. Wydawnictw Katolickiego Uniwersytetu Lubelskiego, 1995
  • Zaworska H. Jestem, bo Jesteś. Rozmowy z księdzem Twardowskim. Kraków: Wydawnictwo Literackie, 1999
  • Iwanowska A. Serdecznie niemodny i szczęśliwie zapóźniony: Jan Twardowski w oczach własnych, recenzentów i czytelników, Poznań: Księgarnia Świętego Wojciecha, 2000
  • Smaszcz W. Ks. Jan Twardowski, poeta nadziei: życie i twórczość.́ Białystok: Studio Wydawnicze UNIKAT, 2003.
  • Grabowski St. Jan Twardowski: kalendarium życia i twórczości 1915—2006. Warszawa: Ludowa Spółdzielnia Wydawnicza, 2006
  • Beliniak K. Jan Twardowski — mistrz poezji religijnej. Warszawa: De Agostini Polska, 2007.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Տվարդովսկի» հոդվածին։