Մո Ֆարա
Սըր Մուհամեդ Մուկտար Ջամա (Մո) Ֆարա (անգլ.՝ Mo Farah, մարտի 23, 1983[2][3][4][…], Gabiley, Somali Democratic Republic[5]), սոմալական ծագումով բրիտանացի մարզիկ, միջին և երկար հեռավորությունների վազորդ։ 2012 և 2016 թվականների օլիմպիական քառակի չեմպիոն, աշխարհի վեցակի չեմպիոն և երկար հեռավորության Եվրոպայի յոթակի չեմպիոն, կրոսի Եվոպայի չեմպիոն (2006)։ Բրիտանական կայսրության շքանշանակիր (2013), բակալավր ասպետ (2017)։
Մո Ֆարա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Ամբողջական անուն՝ | Xuseen Cabdi Kaahin |
Բնօրինակ անուն՝ | Maxamed Mukhtaar Jaamac Faarax |
Մասնագիտացում՝ | marathon runner, երկար հեռավորություն վազող, թեթևատլետ, մանկագիր, middle-distance runner և ինքնակենսագիր |
Երկիր՝ | Միացյալ Թագավորություն[1] |
Ծննդյան ամսաթիվ՝ | մարտի 23, 1983[2][3][4][…] (41 տարեկան) |
Ծննդավայր՝ | Gabiley, Somali Democratic Republic[5] |
175 սանտիմետր | |
Քաշ՝ | 58 կիլոգրամ |
Սպորտային կենսագրություն խմբագրել
Լոնդոն 10 000 (10 կմ) վազքուղու քառակի հաղթող է։ 2011 թվականի մրցաշարի մրացվազքում եղել է 10 000 մետրի վազքի առաջատար՝ գրանցելով 26.46,57 (Յուջին, 2011) անձնական ռեկորդ։ Սակայն 2011 թվականի թեթև ատլետիկայի աշխարհի առաջնության ժամանակ նա 0.26 վարկիան դանդաղ է եղել, քան եթովպացի Իբրահիմ Ջեյլանը՝ այդ տարածության համար ցույց տալով 27.14,07 արդյունք և նվաճելով արծաթե մեդալ։ Մի քանի օր անց Մոն այնուամենայնիվ դարձավ աշխարհի չեմպիոն՝ հաղթելով 5000 մետրում։
2011 թվականի հոկտեմբերի 5-ին ըստ Եվրոպայի թեթև ատլեիտիկայի ասոցիացիայի՝ ճանաչվել է Եվրոպայի լավագույն մարզիկ։ Մրցաշրջանում մարզիկը մրցել է 14 անգամ՝ միայն երկուսում չվաճելով ոսկին[8]։
2012 թվականին ճանաչվել է Օլիմպիական չեմպիոն 5000[9] և 10000[10] մետր վազքում։ Երկու եզրափակիչներն անցկացվել են հանդիսատեսի խլացնող ողջույններով։ Օլիմպիական խաղերի պատմության մեջ առաջին անգամ 5000 մետրանոցի լուսանկարները լղոզված են եղել։ Տրիբունաների աղմուկը հասել է 140 դեցիբելի, ինչի պատճառեվ ֆոտոխցիկը թռթռացել է։
2012 թվականի հուլիսի 14-ին Մոն մասնակցել է «The Cube» մրցույթի անգլիական տարբերակին։ Նա հաղթել է բոլոր յոթ խաղերում և շահել 250 000 ֆունտ ստեռլինգ, և այդ գումարը փոխանցել է բարեգործությանը[11]։
2013 թվականին Great North Run մրցույթում գրավել է 2-րդ տեղը՝ ցույց տալով 1:00.10 արդյունք։
2013 թվականի մրցաշրջան. 1500 մետրի ռեկորդ և Աշխարհի առաջնության մեդալներ խմբագրել
2013 թվականի հուլիսի 19-ին Մոնակոյում անցկացվող «Հերկուլես» ատլետիկայի միջազգային մրցաշարում Ֆարան եվրոպական ռեկորդ է սահմանել 1500 մետր տարածությունում` 3:28.81 արդյունքով[12]։ Այս նվաճումը թույլ է տվել, որ Մուհամեդը 1500 մետր տարածության չեմպիոնների ցուցակում գրավի վեցերորդ տեղը՝ գերազանցելով Մեծ Բրիտանիայի Սթիվ Քրեմի 28-ամյա և Եվրոպայի Ֆերմին Կաչոի 16-ամյա ամառային ռեկորդը։ Նաև ցույց տրված արդյունքը թույլ է տվել Ֆարեին գրավել յոթերորդ տեղը (Սայիդ Աուիթից, Դանիել Կոմենից, Ալի Սաիդ-Սիեֆից, Հիշամ Էլ Հերուժից, Ավգուստին Կիպրոնո Չոգեից և Բեռնար Լագատից հետո)՝ 3:30-ում հաղթահարելով 1,500 մ և 13:00-ում՝ 5000 մ։ Մո Ֆարան դարձավ պատմության մեջ միակ մարզիկը, որը հաղթահարել է 1,500 մետր, 5,000 մետր, 10,000 մետր տարածությունները համապատասխանաբար ավելի արագ, քան 3: 30, 13:00, 27:00։
Հաջորդ ամիսներին Լոնդոնում անցկացվող Ադամանդե լիգայի հոբելյանական խաղերին Ֆարանը հաղթել է 3000 մ տարածությունը 7։ 36.85 ժամանակով[13]։ Նա երկու անգամ կատարելագործել է ազգային կիսամարաթոնի ռեկորդը, առաջին անգամ՝ փետրվարի 24-ին, Նոր Օռլեանում, այնուհետև կատարելագործել է իր սեփական ռեկորդը սեպտեմբերի 15-ին Bupa Great North վազքի ժամանակ։
2013 թվականի օգոստոսի 10-ին Մոսկվայում կայացած Աշխարհի առաջնության ժամանակ Ֆարան 10 000 մետր մրցավազքում հաղթել է Իբրահիմ Ջեյլանին՝ ցույց տալով 27:21.71 արդյունք։ Այդ հաղթանակը նրա համաշխարհային չորրորդ կոչումն էր[14]։ Օգոստոսի 16-ին Ֆարահը մեկնարկային կազմում հաղթել է 5000 մետրով՝ դրանով միաժամանակ դառնալով ինչպես աշխարհի չեմպիոն, այնպես էլ օլիմպիական չեմպիոն՝ 5000 մ և 10,000 մ տարածությունների համար[15]։ Այդ հաղթանակից հետո մարզական գործիչ, իսկ նախկինում 1,500 մետր մրցավազքի երկակի օլիմպիական չեմպիոն Սեբաստիան Քոուն Ֆարային անվանել է «բոլոր ժամանակների ամենամեծ բրիտանացի մարզիկ»[16]։ Մոն դարձել է պատմություն մեջ երկրորդ մարդը, որը նվաճել է Օլիմպիական խաղերի ու աշխարհի գավաթի երկար տարածությունները Քենենիս Բեկելեից հետո (2008-2009 մրցաշրջան)[17]։ Ֆարան դարձել է առաջին բրիտանացի մարզիկը, որն աշխարհի առաջնությունում նվաճել է երկու անհատական ոսկե մեդալ[18]։
2013 թվականի դեկտեմբերին BBC-ի ցանկում Ֆարան դարձել է «Տարվա մարզական անձ» անվանակարգում երկրորդը՝ Ուիմբլդոնի հաղթող Էնդի Մարեյից հետո[19]։ Հարցին, թե ինչն է մղում նրան սպորտային նվաճումների, Մոն որպես մոտիվացնող օրինակ վկայակոչել է կարճ տարածություններում Ուսեյն Բոլտի գրանցած ռեկորդները։
Ֆարան IAAF-ի «2013 թվականի տարվա մարզիկ» անվանակարգի եզրափակչում է եղել։ Մարաթոնյան դեբյուտին նախապատրաստվելիս Մո Ֆարան ավելացրել է իր շաբաթական վազքը մինչև 120 մղոն[20]։
2014 թվականի մրցաշրջան. երկու ոսկե մեդալ Ցյուրիխում խմբագրել
Մարտի 16-ին Նյու Յորքի կիսամարաթոնին զբաղեցրել է երկրորդ տեղը՝ 1:01.07 արդյունքով։ Ապրիլի 13-ին զբաղեցրել է ութերորդ տեղը Լոնդոնյան մարաթոնում՝ 2:08.21 արդյունքով։ Այդ մարաթոնը առաջինն էր նրա կարիերայում։ 2014 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ Ցյուրիխ զբաղեցրել է առաջին տեղը 10000 մետր տարածությունում՝ 28:08.11 արդյունքով, նա 5000 մետր տարածությունում ևս ավարտել է առաջինը՝ 14:05.82 արդյունքով։ Եվրոպայի միայն երեք մրցաշրջանում թեթև ատլետիկայում այդ տարածությունն անցել են ավելի վատ արդյունքով՝ 1934 թվականին Ռոշար Ռոջերը՝ 14:36.8 արդյունքով, 1938 թվականին Տայստո Մյակին՝ 14:26.8 արդյունքով, 1946 թվականին Սիդնի Վուդերսոնը՝ 14:08.6 արդյունքով։
Սեպտեմբերի 7-ին դարձել է Great North Run կիսամարաթոնի հաղթողը՝ 1:00.00 արդյունքով։
2015 թվականի մրցաշրջան՝ աշխարհի և Եվրոպայի ռեկորդներ խմբագրել
Փետրվարի 21-ին երկու մղոն նվաճման համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ 8.03,40 արդյունքով։ Նա շրջանցել է Քենենիսա Բեկելեի նախորդ նվաճումը՝ 8.04,35 արդյունքով[21]։ Մարտի 22-ին հաղթել է Լիսաբոնում անցկացվող կիսամարաթոնին՝ Եվրոպայի նոր ռեկորդով՝ գրանցելով 59.32. արդյունք[22]։ Ֆարան 20 վայրկյանով գերազանցել է Եվրոպայի նախորդ ռեկորդը՝ սահմանված 2001 թվականին՝ Ֆաբիան Ռոնչերոյի կողմից[23]։
Պեկինում կայացած թեթև ատլետիկայի աշխարհի առաջնությունում Ֆարան կրկնել է իր 2014 թվականի հաջողությունները, նվաճել է երկու ոսկե մեդալ՝ 5000 և 10000 մետր վազքում։ 32 տարեկանում 10,000 մետր մրցավազքում նվաճելով ոսկի՝ Մո Ֆարան դարձել է ամենատարիքով աշխարհի չեմպիոնը այդ տարածությունում[24]։
2016 թվականի մրցաշրջան. կիսամարաթոնի Աշխարհի առաջնություն և երկու հաղթանակ Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում խմբագրել
Մարտի 26-ին Մո Ֆարան երրորդ արդյունքն է ցույց տվել Քարդիֆում կայացած կիսամարաթոնի աշխարհի առաջնությունում՝ 59:59` հաջորդելով քենիացիներ Ջեֆրի Կիպսանգին (59։ 10) և Բեդան Կարոկիին (59:36)՝ դժվարությամբ առաջ անցնելով եթովպացի Աբայնեխ Աեյլեից (59:59)[25][26]։
2016 թվականի հունիսի 5-ին Ֆարան գերազանցել է Մեծ Բրիտանիայի ռեկորդը 3000 մետր տարածությունում՝ ցույց տալով 7:32.62 արդյունք։ Նախորդ ռեկորդը (7:32.79) Դեյվիդ Մուրքրոֆթը սահմանել է 1982 թվականին, դեռևս նախքան Մոյի ծնունդը[27]։
2016 թվականի օգոստոսի 13-ին Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում Մո Ֆարան 10000 մետր տարածությունում նվաճել է ոսկե մեդալ։ Ֆարան առաջինն է եկել 27:05.17 արդյունքով՝ չնայած տասներորդ շրջանում ամերիկացի վազորդ Գալեն Ռապը պատահաբար դիպել է Մոյի ոտնաթաթին, ինչը պատճառ է դարձել ընկնելու։ Այդ միջադեպից հետո Ռապը դանդաղել է, որպեսզի համոզվի, որ Մոյի հետ ամեն ինչ կարգին է, և արդյունքում 5-րդն է ավարտել՝ ընդհանուր 27:08.92 ժամանակով։ Մրցատարածության ավարտից 300 մետր առաջ առաջատարը քենիացի Պոլ Տանուին էր։ Ֆարան գրավել է առաջատարի դիրքը եզրափակիչից ընդամենը 100 մետր առաջ, Տանուին երկրորդն էր 27։ 05.64 արդյունքով։
2016 թվականի օգոստոսի 20-ին Մո Ֆարան ոսկե մեդալ է նվաճել 5000 մետր վազքում՝ 13:03.30 արդյունքով։
Չորս ոսկե մեդալներով Ֆարան դարձել է ամենատիտղոսակիր բրիտանացի թեթևատլետը։ Նա նաև դարձել է պատմության մեջ երկրորդ վազորդը, որը երկու խաղերում անընդմեջ հաղթել է երկու մրցատարածություններում՝ 5000 մետր և 10 000 մետր։ 1972 և 1976 թվականներին նման հաջողություն է ունեցել ֆինն Լասսե Վիրենը[28]։
Միջադեպ ԱՄՆ օդանավակայանում խմբագրել
2013 թվականին Մո Ֆարային ձերբակալել են Պորտլենդ քաղաքի օդանավակայանում՝ կասկածելով ահաբեկչական կազմակերպություններին մասնակցության մեջ՝ միայն այն հիմքով, որ նա ծնվել է Սոմալիում[29]։
Դոպինգ խմբագրել
2017 թվականի հուլիսին Fancy Bears ռուսական հաքերային խումբը հայտնվել է թեթև ատլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի տվյալների բազայում, որտեղ հաղորդվում էր, որ մեկ անգամ Մո Ֆարայի կենսաբանական անձնագրում 2016 թվականին արձանագրվել են «ոչ բնորոշ» հատկանիշներ[30]։ Թեթև ատլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայիի փորձագետը կասկածելի է համարել Մո Ֆարայի արյան հատկանիշները և գրել է նրա անվան կողքին՝ «Հավանաբար դոպինգ է, անձնագիր կասկածելի է, լրացուցիչ տվյալներ են պահանջվում»։ Այնուամենայնիվ, Ֆարան 2016 թվականի ապրիլից մաքրվել է իրավախախտումներից, այն բանից հետո, երբ առանձին արտահոսող աղյուսակում ասվել է, որ իր գրառումները «այժմ պիտակավորված են որպես նորմալ վերջին օրինակի հետ»[31]։
Ամերիկյան հակադոպինգային USADA գործակալությանը տված հարցազրույցում Մո Ֆարան խոստովանել է, որ ընդունել է L-կարնիտին դեղամիջոցը, սակայն չի խախտել L-կարնիտինի օրինական սահմանը՝ 50 մլ սահմանափակմամբ վեց ժամում նրան 13,5 մլ են ներարկել[32][33]։ 2019 թվականի հոկտեմբերին Մո Ֆարայի նախկին գլխավոր մարզիչ Ալբերտո Սալազարը և բժիշկ Ջեֆրի Բրաունը ստացել են չորս տարվա որակազրկում՝ տեստոստերոնի ապօրինի շրջանառության, L-կարնիտինի արգելված օգտագործման և դոպինգային հսկողության խախտման համար[34]։
Անձնական կյանք խմբագրել
2010 թվականի ապրիլից Ֆարան ամուսնացած է Թանիա Նելլի հետ, որի հետ միասին սովորել է դպրոցում։ Զույգը երեք երեխա ունի՝ երկվորյակ աղջիկներ՝ Աիշան ու Ամանին (24.08.2012)[35] և որդի՝ Հուսեյն Մոն (12.10.2015)[36]: Ֆարահը ունի խորթ աղջիկ՝ Ռիհաննան (ծնված 2005 թվականին) Թանիայի առաջին ամուսնությունից։
Նվաճումներ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Sir Mo Farah: The truth is I’m not who you think I am | Evening Standard
- ↑ 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ 5,0 5,1 5,2 Family in Africa feared Sir Mo Farah had been sold into slavery
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Who's who (բրիտ․ անգլ.) — (untranslated), 1849. — ISSN 0083-937X
- ↑ 7,0 7,1 Sports Personality Roll of Honour
- ↑ Мо Фара — легкоатлет года в Европе. Лёгкая атлетика России
- ↑ Men’s 5000m. Olympic Athletics, London 2012
- ↑ Men’s 10,000m. Olympic Athletics, London 2012
- ↑ «Фанаты Мо Фара громче, чем AC/DC! Бег круче, чем рок и футбол!». блог Василия Парнякова. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ Mo Farah breaks Steve Cram's 28-year British 1500m record - BBC Sport
- ↑ Diamond League: Sally Pearson wins in London as Mo Farah wins 3000m at Anniversary Games - ABC News (Australian Broadcasting Corporation)
- ↑ Christine Ohuruogu lays marker for 400m finals | The Times
- ↑ Mo Farah wins 5,000m gold to become double world and Olympic champion | Jacob Steinberg | Sport | The Guardian
- ↑ Farah takes the distance double to rise amongst the greats | iaaf.org
- ↑ Mo Farah wins 5,000m gold at World Athletics 2013 - BBC Sport
- ↑ [1][2] Արխիվացված 2016-03-09 Wayback Machine[3]
- ↑ BBC Sports Personality of the Year: Mo Farah not expecting to win despite historic 2013 - Mirror Online
- ↑ Mo Farah changing stride for marathon task
- ↑ Farah breaks world indoor two miles best in Birmingham
- ↑ Бег и Лыжи - Мо Фара-рекордсмен Европы в полумарафоне (59.32)(չաշխատող հղում)
- ↑ Mo Farah breaks European half marathon record in Lisbon win - BBC Sport
- ↑ Six in a Row for Mo! Kenyan Team Tactics Not Enough To Stop The Invincible Mo Farah in Men's 10,000 - LetsRun.com
- ↑ In victory and defeat, Kamworor and Farah now shift focus to Rio rematch
- ↑ Kenyan Duo Clobber Mo Farah As Kamworor Repeats At World Half
- ↑ Mo Farah breaks 34-year-old British 3,000m record and dedicates victory to 'hero' Muhammad Ali | Sport | London Evening Standard
- ↑ РИО-2016. ДЕНЬ 16-Й: ТРИУМФЫ РОССИИ, ПОБЕДА СЕМЕНИ И ЗОЛОТО, КОТОРОГО ЖДАЛИ 64 ГОДА
- ↑ «Двукратного олимпийского чемпиона британца Мо Фару задержали на границе США, заподозрив в причастности к террористическим организациям». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «Mo Farah was investigated, then cleared, of doping by IAAF expert». The Guardian. 2017 թ․ հուլիսի 6. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ «New Fancy Bears leak says IAAF cleared Mo Farah after doping fear». The Daily Telegraph. 2017 թ․ հուլիսի 5. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ Олимпийский чемпион Мо Фара избежал наказания за применение допинга, 25.02.2020
- ↑ Пахноцкая: нежелание UKAD дать чёткие объяснения по ситуации с Фарой вызывает вопросы
- ↑ «AAA Panel Imposes 4-Year Sanctions on Alberto Salazar and Dr. Jeffrey Brown for Multiple Anti-Doping Rule Violations». Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ «Mo Farah names his daughters Aisha and Amani».
- ↑ «http://www.hellomagazine.com/celebrities/2015110928127/mo-farah-hello-exclusive-introduces-new-son/».
{{cite web}}
: External link in
(օգնություն)|title=
- ↑ «Supplement 60367, page 24». The London Gazette. 29 декабря 2012. Վերցված է 6 августа 2017-ին.
- ↑ «Supplement 61803, page N2». The London Gazette. 31 декабря 2016. Վերցված է 6 августа 2017-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Մարզիկի պաշտոնական էջը (անգլ.)
- Մո Ֆարա - անձնական էջը IAAF-ում(անգլ.)
- Մո Ֆարա – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մո Ֆարա» հոդվածին։ |