Արփի լիճ ազգային պարկ, ստեղծվել է 2009 թվականին։ Գտնվում է Շիրակի մարզում, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, Եղնախաղի լեռնաշղթայի արևելյան և Ջավախքի լեռնաշղթայի հարավարևմտյան լանջերին։ Ազգային պարկն զբաղեցնում է մոտ 25 000 հա տարածք[1]։

Արփի լիճ ազգային պարկ
Տեսակազգային պարկ
Երկիր Հայաստան
ՎարչատարածքՇիրակի մարզ
Հիմնվել է2009 թ.
Մակերես250 կմ²
Անվանված էԱրփի
Արփի լիճ ազգային պարկը գտնվում է Հայաստանում
Արփի լիճ ազգային պարկ
Արփի լիճ ազգային պարկը գտնվում է Երկիրում
Արփի լիճ ազգային պարկ

Ազգային պարկն ստեղծվել է Ջավախք-Շիրակ բարձրավանդակի ուրույն կենսաբազմազանության պահպանման համար։ Այստեղ է գտնվում հայկական որորի ամենամեծ գաղութը աշխարհում և գանգրափետուր հավալուսնի միակ բնակավայրը Հայաստանում։

Տարածքում կան մոտ 670 տեսակի բույսեր՝ (խոլորձ, թրաշուշան, հիրիկ, կակաչ, շուշան), որոնցից 25-ը ներառված են ՀՀ Կարմիր գրքում։ Դրանցից 22-ը էնդեմիկ տեսակներ են։ Պարկում կան կաթնասունների 30 տեսակ (եվրոպական ջրասամույր, խայտաքիս)։

Արփի լճի ջրահավաք ավազանի մշակովի լանդշաֆտները կազմված են հիմնականում հացահատիկի և վուշի դաշտերից։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. ««Արփի լիճ» ազգային պարկի ստեղծումը». Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 22-ին.


Հայաստանի ազգային պարկեր

Դիլիջանի  • Սևանի  • Արփի լճի  • Արևիքի

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արփի լիճ ազգային պարկ» հոդվածին։