Ալաբամա (գետ)
գետ ԱՄՆ֊ում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալաբամա (այլ կիրառումներ)
Ալաբամա (անգլ.՝ Alabama), գետ ԱՄՆ-ի հարավ-արևելքում։ Կազմավորվում է Ապալաչների հարավային ճյուղավորումներից հոսող Քուսա և Թալապուսա գետերի միախառնումից, հոսում է Մերձմեքսիկական դաշտավայրով և, միախառնվելով Թոմբիգբի գետին, Մոբիլ գետ անունով թափվում Մեքսիկական ծոցը՝ առաջացնելով դելտա։ Երկարությունը 640 կմ (Քուսա գետի ակունքից 1064 կմ). նավարկելի է Մոնտգոմերի քաղաքից սկսած։ Գետաբերանում է Մոբիլ ծովային նավահանգիստը։
Ալաբամա | |
---|---|
![]() Ալաբամա գետը Մոնտգոմերի քաղաքում | |
![]() | |
Բնութագիր | |
Երկարություն | 640 |
Ավազանի մակերես | 106 000 կմ² |
Ջրի ծախս | 950 ± 0,001 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունք | Ապալաչներ |
Գետաբերանի տեղակայում | Mobile River? |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Tallapoosa River?, Coosa River?, Cahaba River? և Mulberry Creek? |
Երկիր | ![]() |
Երկրամաս | Ալաբամա |
Ջրահավաք | Mobile River basin? |
Գետը Վիքիպահեստում |
Անվանումը խմբագրել
Անվանումը (անգլերեն՝ Alabama) կապվում է ֆրանսիացի առաջին վերաբնակիչների յուրացրած մի բառի հետ, որը բացատրվում է երկու կերպ. բացատրություններից մեկի համաձայն նշանակում է «ճեղքեցի-անցա թավուտի միջով» (կարող էր վերաբերել այն ցեղին, որը գետինը մաքրել էր հողագործության համար), մեկ այլ բացատրությամբ՝ «մենք մնում ենք այստեղ»[1]։
Աղբյուրներ խմբագրել
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»։ էջ էջ 13