Միխայլո Պարաշչուկ

ուկրաինական ծագմամբ բուլղարացի քանդակագործ, հասարակական գործիչ

Միխայլո Իվանովիչ Պարաշչուկ (ուկր.՝ Михайло Іванович Паращук, բուլղար․՝ Михайло Иванович Парашчук, նոյեմբերի 16, 1878(1878-11-16), Varvaryntsi, Q11825782?, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա - դեկտեմբերի 24, 1963(1963-12-24), Banya, Plovdiv Province, Karlovo Municipality, Պլովդիվի մարզ, Բուլղարիա), ուկրաինական ծագմամբ բուլղարացի քանդակագործ, հասարակական գործիչ։

Միխայլո Պարաշչուկ
ուկր.՝ Михайло Паращук
բուլղար․՝ Михайло Парашчук
Паращук.jpg
Ծնվել էնոյեմբերի 16, 1878(1878-11-16)
ԾննդավայրՎարվարինցի, Ավստրո-Հունգարիա
Մահացել էդեկտեմբերի 24, 1963(1963-12-24) (85 տարեկան)
Վախճանի վայրըԲանյա, Պլովդիվի մարզ, Բուլղարիա
ՔաղաքացիությունԱվստրո-Հունգարիա
Բուլղարիա
ԿրթությունԿրակովի գեղարվեստի ակադեմիա
Վիեննայի գեղարվեստի ակադեմիա
Ժուլիենի ակադեմիա
Մասնագիտությունքանդակագործ
ԱշխատավայրՄյունխենի գեղարվեստի ակադեմիա
Mykhailo Parashchuk Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Միխայլո Պարաշչուկը ծնվել է 1878 թվականի նոյեմբերի 16-ին Ավստրո-Հունգարիայի Վարվարինցի գյուղում (ներկայում՝ Ուկրաինայի Տերնոպոլի մարզի Տերեբովլյայի շրջանում)։ 13 տարեկան հասակում նա եղել է Ս. Վույցիկի օգնականը Ստրուսով գյուղի եկեղեցու, իսկ ավելի ուշ՝ Նովի Սոնչի քաղաքապետարանի դրվագազարդման աշխատանքների ժամանակ։ Սովորել է Կրակովի ու Վիեննայի գեղարվեստի ակադեմիաներում, Փարիզի Ժուլիենի ակադեմիայում (ավարտել է 1910 թվականին) և Օգյուստ Ռոդենի արվեստանոցում[1][2][3] (Ֆրանսիա

Միխայլո Պարաշչուկն աշխատել է Լվովում (1899-1902 և 1910-1911 թվականներ), Վարշավայում (1902-1905 թվականներ), Մյունխենում (1908-1911 թվականներ) և Կիևում (1911-1913 թվականներ)։ 1913 թվականին նա ձերբակալվել է ռուս-ավստրիական սահամնն անցնելիս, ավստրիական իշխանություննրի կողմից մեղադրվել լրտեսության մեջ ու ուղարկվել Տալերհոֆ համակենտրոնացման ճամբար (Զալցբուրգի մոտ, Շտիրիա)։ 1914 թվականին Պարաշչուկին հաջողվել է դուրս գալ այդտեղից։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Միխայլո Պարաշչուկը եղել է Ուկրաինայի ազատագրման միության ակտիվ մասնակից։ 1915-1918 թվականներին նա քանդակագործության, բրուտագործության ու փայտի վրա փորագրության դասընթացներ է վարել Ռուսական կայսերական բանակի՝ Ռաշտատ ու Վեցլար քաղաքների համակենտրոնացման ճամբարներում գտնող ուկրաինացի զինվորների համար[2]։

1918 թվականին Միխայլո Պաշարչուկը վերադարձել է Ուկրաինա։ 1920 թվականից նա եղել է Տալլինում Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետության դիվանագիտական առաքելության քարտուղարը, իսկ հետո՝ նախագահը, Լիտվայում Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցչության նախագահության խորհրդական։ 1921 թվականից (այլ տվյալներով՝ 1923 թվականից) Պարաշչուկը Բուլղարիայում եղել է Միջազգային Կարմիր Խաչի ներկայացուցիչը, բնակվել է Սոֆիայում, որտեղ հետագայում բացել է կերպարվեստի դպրոց։ Այդ շրջանում Միխայլո Պարաշչուկն ստեղծել է բուլղարացի (Դիմիտր Բլագոև, Ա. Կրայչև, Գեորգի Դալչև, Գ. Ստայկով) և ուկրաինացի (Միխայիլ Գրուշևսկի, Սիմոն Պետլյուրա) քաղաքական ու մշակութային գործիչների բազմաթիվ դիմանկարներ, ինչպես նաև քանդակներով զարդարել է Պաշտպանության նախարարության, Ռազմական ակադեմիայի, Գիտությունների ակադեմիայի, Ազգային թատրոնի, Վ. Կոլարովի անվան գրադարանի, Կիրիլի և Միֆոդիի անվան ազգային գրադարանի, Սոֆիայի համալսարանի ռեկտորատի շենքերը։

Բուլղարիայում Միխայլո Պարաշչուկը մասնակցել է ուկրաինագան գաղութի հասարակական կյանքին, եղել է բուլղարա-ուկրաինական համագործակցության ակտիվ գործիչ, կազմակերպել է ուկրաինացի տարագիրների համագումար։

Միխայլո Պարաշչուկը մահացել է 1963 թվականի դեկտեմբերի 24-ին Բանյա Կառլովա գյուղում (ներկայում՝ քաղաք Բանյա Բուլղարիայի Պլովդիվի մարզում)։ Հետմահու պարգևատրվել է «Կիրիլ և Միֆոդի սրբերի I աստիճանի շքանշանով։ Պարաշչուկի շիրիմին տեղադրվել է նրա կիսանդրին ու առյուծի քանդակ, որոնք ստեղծել է բուլղարացի քանդակագործ Վեջի Ռաշիդովը[4]։

Միխայլո Պարաշչուկն ունեցել է դուստր, ով ամուսնացած է եղել Լվովի պատկերասրահի տնօրեն, նկարիչ Իվան Իվանեցի հետ[5]։

ԱղբյուրներԽմբագրել

  • М. Ониськів, Р. Півторак, Б. Хаварівський, Л. Щербак. Паращук Михайло Іванович.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Жукивский Васил (2005)։ «Един ваятел на парадното стълбище» (Bulgarian)։ Български войн 
  2. 2,0 2,1 Ценкова Искра (2006)։ «Клишета и оригинали» (Bulgarian)։ ТЕМА։ Վերցված է 2009-05-05 
  3. Жукивский Васил։ «Кой е украинецът Михайло Парашчук?» (Bulgarian)։ Украински вести։ Վերցված է 2009-05-05 
  4. «На паметника на Парашчук отново има бюст и лъв» (Bulgarian)։ Украински вести։ 2009-04-29։ Վերցված է 2009-05-05 
  5. Дуда І. М. Іванець Іван Йосипович // Тернопільський енциклопедичний словник : у 4 т. / редкол.: Г. Яворський та ін. — Тернопіль : Видавничо-поліграфічний комбінат «Збруч», 2004. — Т. 1 : А — Й. — 696 с. — ISBN 966-528-197-6

Արտաքին հղումներԽմբագրել