Միլան Վիլոտիչ (սերբ.՝ Милан Вилотић / Milan Vilotić, հոկտեմբերի 21, 1986(1986-10-21)[1], Բելգրադ, ՀՍՖՀ), սերբ ֆուտբոլիստ, շվեյցարական «Սանկտ Գալլեն» ակումբի պաշտպան։ Խաղացել է Սերբիայի ազգային հավաքականում։

Միլան Վիլոտիչ
Քաղաքացիությունը  Սերբիա և Չեռնոգորիա և  Սերբիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 21, 1986(1986-10-21)[1] (37 տարեկան)
Ծննդավայր Բելգրադ, ՀՍՖՀ
Հասակ 190 սանտիմետր
Քաշ 84 կիլոգրամ
Դիրք կենտրոնական պաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004—2009 Սերբիա և ՉեռնոգորիաՍերբիա Չուկարիչկի 80 (5)
2006  Սերբիա և Չեռնոգորիա Լոկոմոտիվա Բելգրադ սիր.
2009—2012 Սերբիա Ցրվենա Զվեզդա 47 (2)
2012—2014 Շվեյցարիա Գրասհոպեր 44 (4)
2014—2017 Շվեյցարիա Յանգ Բոյզ 56 (7)
2017—2018 Շվեյցարիա Գրասհոպեր 34 (2)
2018—մինչ օրս Շվեյցարիա Սանկտ Գալլեն 13 (0)
Ազգային հավաքական
2011 Սերբիա 3 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

«Չուկարիչկի» թիմի սան է։ Այդ թիմում անցկացրել է 80 խաղ, խփել 5 գոլ։ 2006 թվականին վարձակալվել է Բելգրադի «Լոկոմոտիվի» կողմից։ 2009 թվականին ընդգրկվել է «Ցրվենա Զվեզդա» ակումբի կազմում՝ նրա հետ կնքելով եռամյա պայմանագիր[2], սակայն հիվանդության պատճառով ստիպված է եղել ժամանակավորապես հեռանալ ֆուտբոլից։ Ֆուտբոլ վերադառնալուց հետո Վիլոտիչը կարմիր-սպիտակների կազմում անցկացրել է ևս մի քանի հանդիպում և նույնիսկ նվաճել է Սերբիայի գավաթը։ Սակայն 2012 թվականի մրցաշրջանի ավարտին Վիլոտիչը հեռացվել է հիմնական կազմի մարզումներից[3]։ 2012 թվականի ամռանը Միլանն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է շվեյցարական «Գրասհոպեր»։ Առաջին մրցաշրջանում Շվեյցարիայում Վիլոտիչը դարձել է առաջնության արծաթե մեդալակիր, ինչպես նաև նվաճել է Շվեյցարիայի գավաթը։ 2014 թվականի հունվարին, տրանսֆերային պատուհանի փակվելուց անմիջապես առաջ, Վիլոտիչը միացել է շվեյցարական մեկ այլ ակումբի՝ «Յանգ Բոյզին»։ Գործարքի գումարը կազմել է 2 միլիոն եվրո[4]։

Վիճակագրություն խմբագրել

2014 թվականի ապրիլի 2-ի դրությամբ

Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթներ Եվրագավաթներ Ընդամենը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Չուկարիչկի 2004/05 6 0 0 0 6 0
2005/06 8 1 0 0 8 1
2006/07 19 1 0 0 19 1
2007/08 18 1 0 0 18 1
2008/09 29 2 0 0 29 2
Ընդամենը 80 5 0 0 0 0 80 5
Ցրվենա Զվեզդա 2009/10 28 2 2 0 30 2
2010/11 10 0 2 0 2 0 14 0
2011/12 9 0 1 0 3 0 13 0
Ընդամենը 47 2 3 0 7 0 57 2
Գրասհոպեր 2012/13 31 2 5 0 0 0 36 2
2013/14 12 2 3 1 4 0 19 3
Ընդամենը 43 4 8 1 4 0 55 5
Յանգ Բոյզ 2013/14 6 0 0 0 0 0 6 0
Ընդամենը 6 0 0 0 0 0 4 0
Ընդամենը կարիերայի ընթացքում 176 11 11 1 11 0 198 12

Ազգային հավաքականում խմբագրել

Միլան Վիլոտիչը հրավիրվել է Սերբիայի երիտասարդական հավաքական։ Եղել է 2009 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության խաղացողների վերջնական ցուցակում, խաղացել է 21 համարի մարզաշապիկով։ 2010 թվականի ապրիլին Ռադոմիր Անտիչը նրան հրավիրվել է Ճապոնիայի հավաքականի դեմ խաղին, բայց ստամոքսի խնդիրների պատճառով նա այդպես էլ չի խաղացել[5]։ Միլանն իր նորամուտը Սերբիայի ազգային հավաքականում նշել է 2011 թվականին՝ Ավստրալիայի հավաքականի դեմ խաղում[6]։ Նույն թվականին Միլանն անցկացրել է ևս երկու ընկերական հանդիպում՝ Ռուսաստանի և Հոնդուրասի ազգային հավաքականների դեմ։

Ընդամենը՝ 3 հանդիպում / 0 գոլ, 0 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 2 պարտություն։

Հիվանդություն խմբագրել

2010 թվականի օգոստոսին բժշկական զննումից հետո բժիշկները պարզել են, որ Միլանն ունի աջ թիակի քաղցկեղ, որը սպառնում էր նրա ֆուտբոլային կարիերային և նույնիսկ կյանքին[7]։ Միլանին շտապ տեղափոխել են Բոլոնիայի կլինիկա, որտեղ վիրահատել են՝ ուռուցքը հեռացնելու նպատակով։ 2011 թվականի հունվարին վերականգնողական կուրսից հետո բժիշկները նրան թույլ են տվել վերադառնալ սպորտ[8]։

Նվաճումներ խմբագրել

Թիմային
  • Սերբիայի գավաթակիր (2)՝ 2009/10, 2011/12
  • Շվեյցարիայի գավաթակիր՝ 2012/13
Անհատական
  • Սերբիայի խորհրդանշական հավաքական՝ 2009/10

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Vilotić potpisao trogodišnji ugovor sa zvezdom
  3. «Зенит» оценил Вилотича в 7 миллионов
  4. «Вилотич М.». ReadFootball (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 31-ին.
  5. «Vilotić: «Japan me više neće videti»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 31-ին.
  6. Vilotić debituje za Srbiju
  7. Milan Vilotić teško bolestan
  8. «Vilotić se vraća, definitivno! - Srpski fudbal - Sportal.rs». web.archive.org. 2012 թ․ հոկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 31-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլան Վիլոտիչ» հոդվածին։