Մայրոն Սեմյուել Շոուլզ (անգլ.՝ Myron Samuel Scholes, հուլիսի 1, 1941(1941-07-01)[1][2][3], Թիմինս), կանադական ծագմամբ ամերիկացի ականավոր տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ երկրորդային արժեթղթերի արժեքի որոշման նոր մեթոդի մշակման համար (1997)։ Շոուլզը Բլեք-Շոուլզ ֆինանսական մոդելի հեղինակներից մեկն է։

Մայրոն Շոուլզ
անգլ.՝ Myron Scholes
Ծնվել էհուլիսի 1, 1941(1941-07-01)[1][2][3] (82 տարեկան)
Թիմինս
Քաղաքացիություն Կանադա
Մասնագիտությունտնտեսագետ, մաթեմատիկոս և հետազոտող
Հաստատություն(ներ)Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, MIT Sloan մենեջմենթի դպրոց, Long-Term Capital Management?, Salomon Brothers?, Սթենֆորդի համալսարան և Չիկագոյի համալսարան
Գործունեության ոլորտտնտեսագիտություն
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Տնտեսաչափական ընկերություն[4]
Ալմա մատերՄաքՄաստեր համալսարան, Չիկագոյի համալսարան և Westdale Secondary School?
Տիրապետում է լեզուներինանգլերեն[5]
Գիտական ղեկավարՄերտոն Միլլեր
Ազդվել էՋորջ Ստիգլեր, Միլտոն Ֆրիդմեն, Մերտոն Միլլեր
Պարգևներ
Կայքnews.stanford.edu/news/2001/october3/scholes-103.html(անգլ.)
 Myron Scholes Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սովորել է ՄակՄաստերի (Համիլտոն, Կանադա) և Չիկագոյի համալսարաններում, որտեղ ստացել է գիտությունների թեկնածուի աստիճան։ Աշխատել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, Չիկագոյի և Ստենֆորդի համալսարաններում, որտեղ հիմա կրում է Ֆրենկ Բաքի անվան պատվավոր պրոֆեսորի կոչումը։

2003 թվականին Շոուլզը ներգրավված էր ամերիկյան Long Term Capital Management հեջ հիմնադրամի շուրջ առաջացած սկանդալի մեջ։ Նա հիմնադրամի գործընկերներից մեկն էր, մյուսը՝ կրկին Նոբելյան մրցանակակիր Ռոբերտ Մերտոնն էր[7]։ Հիմնադրամը մեղադրվում էր հարկեր չմուծելու մեջ, իսկ դատական գործընթացում որպես խորհրդական հանդես էր գալիս 2001 թվականի տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակակիր Ջոզեֆ Ստիգլիցը։

Աշխատություններ խմբագրել

  • Taxes and Business Strategies (Մ․ Վոլֆսոնի հետ համատեղ) (1991)
  • Financial Infrastructure and Economic Growth (1996)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել