Դուստր ձեռնարկություն, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող այն ձեռնարկությունն է, որի ամբողջ գույքը սեփականության իրավունքով պատկանում է մեկ այլ ձեռնարկության, ինչպես նաև հասարակական կամ կրոնական կազմակերպության։ Դուստր ձեռնարկություն կարող են հիմնադրել կոլեկտիվ սեփականության վրա հիմնված ձեռնարկությունները։ Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություններին արգելված գործունեության տեսակները արգելվում են նաև դրանց դուստր ձեռնարկություններին։

Աղբյուրներ խմբագրել

  • ՀՀ քաղաքացիական օրենսգիրք։ ՀՀ պաշտոնական տեղեկագիր, 17, Երևան
  • Յու. Սուվարյան «Մենեջմենթ», Ք․ Երևան, 2003 թ
  • Տիգրան Էվինյան, Ձեռնարկության Էկոնոմիկա, 2007 թ