Ուիլյամ Ֆորսայթ Շարփ (անգլ.՝ William Forsyth Sharpe, հունիսի 16, 1934(1934-06-16)[1][2], Բոստոն, ԱՄՆ և Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի ականավոր տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ ֆինանսական էկոնոմիկայի տեսության վերաբերյալ աշխատությունների համար[4] (1990)։ Եղել է CAPM-ի՝ ակտիվների գնագոյացման մոդելի ստեղծողներից մեկը։ Հեղինակել է նաև այսպես կոչված՝ Շարփի գործակիցը՝ ներդրումային պորտֆելի (ակտիվների) արդյունավետության ցուցիչը։ Ծանրակշիռ ավանդ է ներդրել օպցիոնների գնահատման երկանդամ (բինոմիալ) մոդելի, ակտիվների բաշխումն օպտիմալացնելու նպատակով աստիճանավորման մեթոդի մշակման գործում։

Ուիլյամ Շարփ
անգլ.՝ William Sharpe
William sharpe 2007.jpg
Ծնվել էհունիսի 16, 1934(1934-06-16)[1][2] (88 տարեկան)
Բոստոն, ԱՄՆ կամ Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունտնտեսագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Ուիլյամ Շարպ ընկերություն
Ստենֆորդի համալսարան
Կալիֆորնիայի համալսարան
Վաշինգտոնի համալսարան (1961–1968)
ԱնդամակցությունPhi Beta Kappa
Ալմա մատերԼոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և Riverside Polytechnic High School?
Տիրապետում է լեզուներինանգլերեն[3]
Գիտական ղեկավարԱրմեն Ալբերտ Ալչյան
Գարի Մարկովից
Եղել է գիտական ղեկավարՀովարդ Սոսին
ՊարգևներՆոբելյան մրցանակ տնտեսագիտության բնագավառում (1990)
Commons-logo.svg William Forsyth Sharpe Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ուիլյամ Շարփը[5] ծնվել է 1934 թվականի հունիսի 16-ին Բոստոնում (Մասաչուսեթս նահանգ)։ 1951 թվականին ավարտել է կալիֆոռնիական Ռիվերսայդ քաղաքի միջնակարգ պոլիտեխնիկական դպրոցը[6], ընդունվել Բերքլիի Կալիֆոռնիական համալսարանի բժշկական ֆակուլտետ[7], որոշ ժամանակ անց տեղափոխվել Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարան՝ «բիզնեսի կառավարում» մասնագիտության գծով ուսումը շարունակելու նպատակով, բայց այդտեղ էլ երկար չի մնացել և վերջնականապես տեղափոխվել է տնտեսագիտական ֆակուլտետ։ Համալսարանում սովորելու ժամանակ նրա վրա մեծ ազդեցություն են գործել տնտեսագիտության պրոֆեսոր Արմեն Ալբերտ Ալչյանը և ֆինանսների պրոֆեսոր Ֆրեդ Ուեստոնը, որոնց միջոցով Շարփն առաջին անգամ ծանոթացել է Մարկովիցի պորտֆելային տեսությանը։

1961 թվականին նա սկսել է դասավանդել Վաշինգտոնյան համալսարանում, միաժամանակ ուսումնասիրություններ ու ընդհարացումներ կատարել իր գիտական ատենախոսության համար, որը նվիրված էր ակտիվների գների հավասարակշռման տեսությանը, և որով նա սկիզբ է դրել ակտիվների գնագոյացման CAPM մոդելի ստեղծմանը։ Այդ թեմայով գրած հոդվածը Շարփը 1962 թվականին ուղարկել է «The Journal of Finance» ամսագրին, բայց ճակատագրի հեգնանքով՝ հոդվածը[8], որը հետագայում դարձել է ֆինանսական տնտեսագիտության հիմքերից մեկը, սկզբնապես համարել են ոչ տեղին և մերժել են տպագրել։ Երկու տարի անց, երբ ամսագրի խմբագրակազմը փոխվել էր, հոդվածը լույս է ընծայվել[9]։

1970 թվականից Շարփն սկսել է դասավանդել Սթենֆորդի համալսարանում, միաժամանակ շարունակել է իր գիտահետազոտական աշխատանքները ներդրումների, պորտֆելի բաշխման, կենսաթոշակային հիմնադրամների վերաբերյալ։ Բացի այդ, անմիջականորեն մասնակցել է ներդրումային գործընթացներին՝ խորհրդատվություն առաջարկելով Merrill Lynch և Wells Fargo ընկերությունների համար, այդ կերպ հնարավորություն ունենալով գործնականում կիրառելու ֆինանսական տեսության վրա հիմնված «դեղատոմսերը»։ 1986 թվականին նա Frank Russell ընկերության համագործակցությամբ հիմնել է Sharpe-Russell Research ընկերությունը, որը մասնագիտացել էր ակտիվների բաշխման հարցերով հետազոտական ու խորհրդատվական ծառայություններ մատուցելու գործում։

Շարփը եղել է Ամերիկյան ֆինանսական ընկերակցության նախագահ։ 1989 թվականին նա թողել է դասախոսական աշխատանքը՝ պահպանելով Ստենֆորդի համալսարանի ֆինանսների պատվավոր պրոֆեսորի կոչումը, և կենտրոնացել է իր խորհրդատվական ֆիրմայի գործերը վարելու վրա։ 1996 թվականին հիմնել է Financial Engines (FNGN) ընկերությունը։

Անվանի տնտեսագետը 2009 թվականից հանդես է եկել որպես «ակտիվների ադապտիվ (հարմարեցված) բաշխման» կողմնակից ու ջատագով (ըստ այդմ՝ ամեն միջոց գործի է դրվում ակտիվների բաշխման համար շուկայական ամենաարդիական միտումերը կիրառելու և այդպիսով եկամտաբերությունն առավելագույնի, գների փոփոխությունների ազդեցությունը նվազագույնի հասցնելու նպատակով)[10][11]։

ԱշխատություններԽմբագրել

  • Economics of Computers (1969)
  • Portfolio Theory and Capital Markets (1970)
  • Investments (Գորդոն Ալեքսանդերի, Ջեֆրի Բեյլիի հետ համատեղ (1999)

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Պարգևներ
Նախորդող:
Trygve Haavelmo
Laureate of the Nobel Memorial Prize in Economics
1990
Served alongside: Harry M. Markowitz, Merton H. Miller
Հաջորդող:
Ronald H. Coase