Բութի անվան բիզնես դպրոց

Բութի անվան բիզնես դպրոց (անգլ.՝ University of Chicago Booth School of Business), բարձրագույն ուսումնական հաստատություն, որը գտնվում է ԱՄՆԻլինոյս նահանգի Չիկագո քաղաքում։ Չիկագոյի համալսարանի մաս է կազմում։ Բութի անվան բիզնես դպրոցը Նոբելյան մրցանակների թվով առաջատար է (9)[1]։ Դպրոցը հիմնադրվել է 1898 թվականին, և հանդիսանում է երկրորդ ամենահին դպրոցը ԱՄՆ-ում[2]։ Ավելի վաղ դպրոցը ուներ «Չիկագոյի համալսարանի բիզնեսի բարձրագույն դպրոց» անվանումը, վերանվանվել է՝ 2008 թվականին իր շրջանավարտ Դևիդ Բութից 300 մլն դոլարի նվիրատվություն ստանալուց հետո[3]։

Բութի անվան բիզնես դպրոց
անգլ.՝ University of Chicago Booth School of Business
Տեսակբիզնես դպրոց
Հիմնադրված է1898
Երկիր ԱՄՆ
ՏեղագրությունՉիկագո
Կայքchicagobooth.edu(անգլ.)
Բութի անվան բիզնես դպրոց (ԱՄՆ)##
Բութի անվան բիզնես դպրոց (ԱՄՆ)
Բութի անվան բիզնես դպրոց, ԱՄՆ
 University of Chicago Booth School of Business Վիքիպահեստում

Դպրոցի հիմնական լսարանը գտնվում է Չիկագոյում Հայդ պարկի տարածքում։ Դպրոցի մասնաճյուղերը գտնվում են Չիկագոյի, Լոնդոնի և Հոնկոնգի կենտրոնական մասերում։ 2018 թվականի դրությամբ Բութի անվան բիզնես դպրոցը Հարվարդի բիզնես դպրոցի հետ միասին U.S. News & World Report վարկանիշում զբաղեցնում է առաջին տեղը[4]։ Դպրոցն առաջին տեղն է զբաղեցնում նաև ըստ The Economist ամսագրի[5]։

Հայտնի շրջանավարտներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  3. Бизнес-школе Чикагского университета подарили 300 миллионов долларов
  4. https://www.usnews.com/best-graduate-schools/top-business-schools/mba-rankings
  5. https://www.economist.com/whichmba/full-time-mba-ranking
  6. https://www.britannica.com/topic/Winners-of-the-Nobel-Prize-for-Economics-1856936
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բութի անվան բիզնես դպրոց» հոդվածին։