Բեկ
Բեկ, նաև սովորաբար հնչում է Բեյգ, Բեգ, Բեյ կամ Խան (պարսկերեն՝ بیگ, Bay, թուրքերեն՝ Բեյ) կոչում, որն օգտագործվում էր որպես անուն տոհմը ճանաչելու համար։ Նշանակում է առաջնորդ կամ հրամանատար և տարածված է Պակիստանում, Հնդկաստանում, Աֆղանստանում, Բանգլադեշում, Թուրքիայում, Իրանում, Կովկասում, Կենտրոնական Ասիայում և Արևելյան Եվրոպա (նախկին Հարավսլավիա) և դրանց թվում նաև Սփյուռքում։
Ստուգաբանություն
խմբագրելԲեկի ծագումնաբանությունը դեռևս վիճելի է, չնայած հիմնականում այն փոխառություն է։ Առաջարկվել է երկու հիմնական ստուգաբանություն։ Առաջին ստուգաբանությունը միջին-իրանական բագա ձևից է, թեև իմաստը համապատասխանում էր միջին պարսկական ձևին, որը հաճախ նշանակում էր «տեր», և օգտագրործվում թագավորների և այլ մարդկանց կողմից։ Երկրորդ ստուգաբանությունը չինարենից է՝ «ավագ (եղբայր), (ֆեոդալ) տիրակալ»։ Խերարդ Դոերֆերը լրջորեն խորհում է այն հավանակությունը, որ այս բառը իրականում թուրքերեն է։ Ինչ էլ, որ լինի ճշմարտությունը, ոչ մի կապ չկա թուրքական բերկի, մոնղոլական բերկի՝ «ուժեղ» կամ թուրքական բոգու, մոնղոլական «կախարդ, շաման»-ի հետ[1][2]։
Բեկը հետագայում օգտագործվել է որպես ռազմական կոչում Օսմանյան կայսրությունում։
Այն օգտագործվել է նաև Չինաստանում Ցին կայսրության ժամանակ։ Երբ Ցին կայսրությունը կառավարում էր Սինծիանը, դա թույլ տվեց թուրքական բեկերին պահպանել իրենց նախկին կարգավիճակը Ալտիշարում, և նրանք կառավարում էին տարածքը Ցին կայսրության համար որպես պաշտոնատար անձինք[3][4][5][6]։ Բարձրաստիճան բեկերին թույլ էր տրվում կրել սանրվածք[7]։
Գործածումը որպես անուն
խմբագրելՈրպես պարսկական անուն, սովորական է տեսնել բեկ անունը 'զադա' (արական), 'զադի' (իգական) պարսկերեն ածանցներում, որը նշանակում է «որդի» կամ «դուստր»։ Օրինակ՝ Միրզա Բեկզադա կամ Նուր Բեկզադի[փա՞ստ]։ Որպես թուրքական անուն]], առավել հաճախ ընդունված է «բեկ» կամ «բեյ» ուղղագրությամբ։
(Երբեմն, այն օգտագործվում է «Միրզա» կոչումի հետ, որը նման է մողոլի օգտագործմանը)[փա՞ստ]։
Մոնղոլների դինաստիայում բոլոր տղամարդկան տրվել է Միրզա (պարս.՝ مرزا) պատվավոր կոչումը, ինչպես նաև «Բայգ» (պարս.՝ بیگ) կոչումը կամ Բեգում (պարս.՝ بگوم) տղամարդկանց համար, ավելացվել է որպես ընտանեկան անուն։ Օրինակ՝ Միրզա Աբդուլլահ Բեկ կամ Ֆարզանա Բեգում։ Սա մոնղոլյան դինաստիայի ժառանգների համար պատվավոր կոչում էր։ Այսօր, այնուամենայնիվ, մոնղոլների սերունդներն օգտագործում են «Բայգ»-ը որպես միջին անուն, իսկ Միրզան որպես ազգանուն կամ հակառակը։ Օրինակ՝ Աբդուլլահ Բայգ Միրզա կամ Աբդուլլահ Միրզա Բայգ։
Որպես սլավոնական կամ բոսնիական անուն, բեկ անունին ավելանում է «ovic», «ovich» սլավոնական վերջածանցները, որոնք կոչվում են «սերունդ»։ Չնայած «բեկ» տիտղոսը այլևս չի օգտագործվում Բոսնիայում, «բեկ» ծագմամբ ընտանիքների հետքերը պահպանվում են։ Սակայն «begović» վերջածանց պարունակող ազգանունը, ինքնին ծագման հստակ ցուցանիշ չէ։ Օրինակ՝ «Բեգովիչ» անվամբ մի շարք ընտանիքներ կան, ոմանք ազնվական ծագում ունեն, իսկ ոմանք՝ ոչ։ «Իդրիզբեգովիչը» ոչ-ազնվական ընտանիքի ևս մեկ օրինակ կլիներ վերջածանցով։ «Բեկ» անվամբ ընտանքիների որոշ օրինակներ են՝ Շահբեկովիչ, Ռիզվանբեկիչ և այլն։ Մյուս կողմից «Կուկավիցան» հայտնի «բեկ» անվամբ ընտանիքի օրինակ է, որն ինքնին տիտղոս չի պարունակում։ Էնվեր Իմամովիչի «Porijeklo i pripadnost stanovništva Bosne i Hercegovine» գիրքը մանրամասն ներկայացնում է Բոսնիա և Հերցեգովինայում մեծ թվով ընտանիքների ծագումը[փա՞ստ]։
Այսօր, կան նաև այլընտրանքային ուղղագրություններ, ինչպիսիք են՝ Բեգ, Բեյգ, Բեկ, Բիկ:
Հատկանշական Բեգ
խմբագրելԱֆղանստան
- Սուլթան Աբու Սաիդ Բեգ
- Մոհամեդ Մուրադ Բեգ, Էմիր Բոխարա
- Միր Յար Բեգ և Միր Յար Բեգ Սահիբզադա, Էմիր Բոխարա
Ալբանիա
- Սկանդերբեգ, Ալբանիայի տեր
Ադրբեջան
- Միրզա Ադիգոզալ բեյ, 19-րդ դարի ադրբեջանցի պատմաբան էր։
- Միրզա Միրան Շահ Բեգ, Լենկթեմուրի որդին էր, և Թիմուրիդ դինաստիայի կառավարիչը իր հոր կառավարության ժամանակ։
- Էլբեյ Միրզա-Հասան օղլու Ռզագուլիև, ադրբեջանցի սովետական նկարիչ և բեմադրող էր, Այտեն Ռզագուլիևայի հայրը։
Բանգլադեշ
- Միրզա Մուհամմադ Ռեզա Բեգ - Իրանցի շիա մուսուլման ներգաղթյալ, որը բնակվում է Սիլեթ շրջանում Բենգալի։ Հայտարարվել է որպես Մահդի և տասներկուերորդ իմամ, մարտընչելով Բրիտանական արևելահնդկական ընկերության և Կաչարի Թագավորության դեմ։
- Իսֆանդիյար Բեգ - Սիլեթի մողոլ ֆաուժդար
Բոսնիա
- Ալիյա Իետբեգովիչ
- Ասմիր Բեգովիչ
- Իսա-Բեգ Իսակովիչ
- Իսկակ-Բեգ
- Գազի Հուսրեվ-բեգ
- Ալի-պասաl Ռիզվանբեգովիչ
- Սավֆեթ բեգ Բասագիչ
- Թուրահան Բեյ
- Թուրահանօղլու Օմեր Բեյ
Կենտրոնական Ասիա
Անգլիա
Հնդկաստան
- Աբբաս Ալի Բեգ, հնդկացի կրիկետ խաղացող
- Մահմուդ Բեգադա, Գուջարաթի սուլթանը
- Միրզա Ասադուլլահ Բեգ Խան
- Միրզա Բաբուր Բեգ, առաջին մողոլ կայսրը
- Միրզա Մուհամմադ Ակբար Բեգ, նա Հնդկաստանի Մեծ մողոլների կայսրության երրորդ և ամենամեծ իշխաններից մեկն էր։
- Աքբար Մեծ (Աբու՛լ-Ֆաթ Ջալալ ուդ-դին Մուհամմադ Աքբար, Թիմուրիդ դինաստիայի կառավարիչն էր Կուրասանում (1449–1457)
- Միրզա Իշթիագ Բեգ, նախագահ, Էլեկտրաէներգիայի կենտրոնական իշխանության և Հնդկաստանի կառվարության նախկին պաշտոնյա քարտուղար (1939-2017)
- Միրզա Մեհուբ Բեգ, հնդիկ քաղաքական գործիչ, որը պատկանում է Ջամու և Քաշմիր Միջազգային համաժողովին։
- Միրզքա Ֆարհաթուլլահ Բեգ, հնդիկ ուրդու հումորի և արձակի գրող էր։
- Մուհամմադ Բեգ Քալանդարի Հայդերաբադի, համարվում էր մեծ գիտնական։
- Միրզա Իբրահիմ Բեգ, Բենգալիայի սուբահդար էր Ջահանգիր Բեգի թագավորության օրոք։
- Վալի Բեգ Զուլ-Քադր, Զինվոր Աքբար Մեծի՝ Մողալ կայսրի կառավարման օրոք։
- Տարդի Բեգ, 16-րդ դարում ռազմական հրամանատար էր Մեծ մողոլների կայսրությունում։
- Միրզա Մաժար Բեգ, Նապարա կալվածքի տերն էր Ռաջա Նանպարա Ռաջա Սաադաթ Ալի Խանի կառավարման օրոք։
Իրան
Քաշգար
Պակիստան
- Միրզա Աթար Բեգ, հեղինակ
- Գեներալ Միրզա Ասլամ Բեգ, Բանակի շտաբի պետի (Պակիստան) պաշտոնից հրաժարվել է։
- Ադինա Բեգ, Փանջաբի, ինչպես նաև Լահորի, Ջալանդհարի և Մուլտանի կառավարիչն էր 1755 -ից 1758թթ.-ին։
- Իդրես Բեգ, մահակախաղի մրցավար
- Միրզա Ասլամ Բեգ
- Միրզա Ազիզ Ակբար Բեգ
- Միրզա Իքբալ Բեգ, սպորտային մեկնաբան և մահակախաղի մրցավար է, ով ներկայումս աշխատում է հեռուստաշոուի հաղորդավար։
- Միրզա Մոհամմադ Աֆզալ Բեգ, Քաշմիրր քաղաքական գործիչ էր և Ջամուի և Քաշմիրի գլխավոր նախարարի լեյտենանտ։
- Միրզա Նազեեր Բեգ մողալ, դերասան է։ Հանդես է եկել մի շարք ֆիլմերում, հեռուստաֆիլմերում, և հեռուստատեսային դրամատիկական սերիալներում։
- Գեներալ Մոհամմադ Աբբաս Բեգ
- Նաեմ Բեգ, վիպասան է և պատմվածքների գրող, նաև գրել է հոդվածներ, կարճ պատմվածքներ, և վեպեր ուրդու և անգլերեն լեզուներով։
- Օբեյդուլլահ Բեգ, գիտնական էր, ուրդու գրող/վիպասան, թղթակից, մեդիա փորձագետ, և մասնավորապես, Կարաչիի վավերագրական կինոռեժիսոր։
- Միրզա Ռաֆիուդդին Ռազ Բեգ, բանաստեղծ է
- Դիաննա Բեգ, միջազգային կրիկետ խաղացող և ֆուտբոլիստ Գիլգիթ Բալթիստանից։
- Սամինա Բեգ, միակ պակիստանցի կինը, ով բարձրացել է էվերեստ լեռը։
Լեհաստան
Ռուսաստան
- Միրզա Կազեմ-Բեյ, Մուհամմադ Ալի Կազիմ-բեյ, ադրբեջանցի և իրանական ծագմամբ հայտնի արևելագետ, պատմաբան և բանասեր էր։
- Ալեքսանդր Լվովիչ Կազեմբեկ (հաճախ Կազեմ-Բեկ կամ Կասեմ-Բեգ), ռուս գաղթական և քաղաքական ակտիվիստ, և Միլադորոսի քաղաքական խմբի հիմնադիր էր։
- Ալեկսանդր Սուլկևիչ, թաթարական ազգության լեհ քաղաքական գործիչ, ակտիվիստ սոցիալիստական և անկախության շարժումներում, և Լեհաստանի սոցիալիստական կուսակցության հիմնադիրներից մեկն էր։
Շրի Լանկա
- Մոհիդեն Բայգ, Շրի Լանկայի հայտնի երաժիշտ էր։
Թուրքիա
- Օսման Համդի Բեյ[8], Օսմանյան կայսրության Սուլթան
- Միրզա Թուգայ Բեյ, Ղրիմի թաթարների նշանավոր ռազմական առաջնորդ և քաղաքական գործիչ էր։
ԱՄՆ
- Էդ Բայգ, ամերիկացի տեխնոլոգիական թղթակից է։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.iranicaonline.org/articles/beg-pers
- ↑ http://www.iranicaonline.org/articles/baga-an-old-iranian-term-for-god-sometimes-designating-a-specific-god
- ↑ Rudelson, Justin Jon; Rudelson, Justin Ben-Adam (1997). Oasis Identities: Uyghur Nationalism Along China's Silk Road (illustrated ed.). Columbia University Press. էջ 31. ISBN 0231107862. Վերցված է 2014 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ Clarke, Michael E. (2011). Xinjiang and China's Rise in Central Asia – A History. Taylor & Francis. էջ 20. ISBN 1136827064. Վերցված է 2014 թ․ մարտի 10-ին.
- ↑ Millward, James A. (2007). Eurasian Crossroads: A History of Xinjiang (illustrated ed.). Columbia University Press. էջ 101. ISBN 0231139241. Վերցված է 2014 թ․ մարտի 10-ին.
- ↑ Crossley, Pamela Kyle; Siu, Helen F.; Sutton, Donald S., eds. (2006). Empire at the Margins: Culture, Ethnicity, and Frontier in Early Modern China. Vol. Volume 28 of Studies on China (illustrated ed.). University of California Press. էջ 121. ISBN 0520230159. Վերցված է 2014 թ․ մարտի 10-ին.
{{cite book}}
:|volume=
has extra text (օգնություն) - ↑ James A. Millward (1998). Beyond the pass: economy, ethnicity, and empire in Qing Central Asia, 1759-1864. Stanford University Press. էջ 204. ISBN 0-8047-2933-6. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ Same surname beg, baig, bey / surname in part of Mirza and Ottoman Empire in Name Osman I