Մերկ մախա (նկար, Գոյա)

Ֆրանցիսկո Գոյայի նկար

«Մերկ մախա» (իսպ.՝ La maja desnuda), իսպանացի նկարիչ Ֆրանցիսկո Գոյայի վրձնին պատկանող կտավ, որը ստեղծվել է 1797-1800 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Նկարն իրենից ներկայացնում է շարք՝ երկու կտավներով՝ «Մերկ մախա» և «Հագուստով մախա» (La maja vestida): Նկարներում պատկերված է մախան՝ միջնադարյան Իսպանիայի մայրաքաղաքի հետնախորշերի բնակչուհի։ Մախաներն ապրել են XVIII-XIX դարերում։ Վերջիններս Գոյայի ամենասիրելի կերպարաներն են հանդիսանում։ «Մերկ մախան» հանդիսանում է արևմտյան արվեստի ամենավաղ ստեղծագործություններից մեկը, որում կինը պատկերված է մորեմերկ վիճակում ու չի պարունակում ոչ մի դիցաբանական տեսարաններ[4]։

Picto infobox artiste.png
Մերկ մախա
Maja desnuda (museo del Prado).jpg
տեսակգեղանկար
նկարիչՖրանցիսկո Գոյա
տարի1800 և 18-րդ դար[1]
բարձրություն98 սանտիմետր[2]
լայնություն191 սանտիմետր[2]
ստեղծման երկիրFlag of Spain.svg Իսպանիա
ուղղությունռոմանտիզմ[3]
ժանրնյու և դիմապատկեր
նյություղաներկ և կտավ
գտնվում էՊրադո թանգարան
հավաքածուՊրադո թանգարան
սեփականատերԻսպանիա
կայք
La Maja Desnuda Վիքիպահեստում

Նկարի պատմությունԽմբագրել

Նկարը, ըստ էության, պատվիրվել է Մանուել Գոդոյի կողմից, ով Իսպանիայի առաջին նախարարն էր ու արքա Կառլոս 4-րդի ֆավորիտը։ Պատվիրել է նկարը անձնական հավաքածուի համար. Մանուել Գոդոյը մերկ կանանց պատկերներով կտավների մեծ սիրահար էր[5]։ «Հագուստով մախան» կախված էր «Մերկ մախան» կտավի դիմաց և հատուկ հարմարեցված մեխանիզմի շնորհիվ դիտողին ցույց էին տալիս սկզբից հագուստով տարբերակը, հետո՝ մերկը։ Առաջին ստույգ հիշատակությունը նկարի վերաբերյալ տալիս է փորագրիչ Պեդրո Գոնզալես դը Սեպուլվեդին։ Վերջինս տեսել է այս նկարը և Վելասկեսի «Հայելիով Վեներան» նկարը, երբ այցելել է Գոդոյի պալացցոն 1800 թվականին[5]։

1808 թվականին «Մերկ մախա» կտավն ու այլ «կասկածելի պարունակությամբ» նկարներ նկատվել են Իսպանական ինկվիզիցիայի կողմից[6]։ Գոդոյը կանգնեց դատարանի առաջ։ Նրան ստիպեցին հայտնել բոլոր այն նկարիչների անունները, ովքեր ստեղծել էին «ծայրահեղ անպարկեշտ ու հասարակության հետաքրքրությանը վտանգ հարուցող» կտավներ։ Գոյային հայտարարեցին որպես անբարոյականություն տարածող նկարիչ, սակայն Ֆրանցիսկոն խուսափեց պատժից, քանի որ ինկվիզիցիայի դերը XIX դարի սկզբին արդեն կորցրել էր իր ուժը և ունակ էր միայն նկարները որակել «վտանգավոր», բայց ոչ լիովին արգելելու դրանք[7]։

Հավաստի տեղեկություն չկա, թե ով է որպես բնորդուհի ծառայել այն նկարաշարի համար։ XIX դարում համարվում էր, որ նկարում պատկերված է Մարիա Կաետանա դը Սիլվան՝ Ալբայի 13-րդ դքսուհին[5]։ Այդպես էին կարծում, քանի որ Գոյան սիրային կապերի մեջ էր վերջինիս հետ։ 1945 թվականին այդ վարկածը հերքելու նպատակով Ալբաների ընտանիքը բացեց դքսուհու գերեզմանը, որպեսզի ոսկորների երկարության չափումով ապացուցվի այդ փաստը։ Քանի որ ընտանիքը պնդում էր, որ նկարում պատկերվածը ունի մարմնի այլ չափերի կառուցվածք։ Սակայն այս գործընթացը չունեցավ որևէ արդյունք, քանզի ժամանակին արդեն ավերել էին այս գերեզմանը նապոլեոնյան զորքերը և բոլոր ոսկորները ցաքուցրիվ էին արված։

 
«Մախաները» Պրադո թանգարանում

Ներկա պահին արվեստագետների մեծամասնությունը հակված է այն կարիծիքին, որ կտավին պատկերված է Պեպիտա Տուդոն՝ Մանուել Գոդոյի սիրուհին[8]։

Նկարները երկու անգամ հայտնվել են Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիայի հավաքածուներում՝ 1814 թվականից 1836 թվականների միջև ընկած ժամանակահատվածում։ Դա արվեց ինկվիզիցիայի դատապարտումից հետո։

1901 թվականին նկարները իրենց վերջին հանգրվանը գտան Պրադոյի թանգարանում։ Այսօր նկարները ցուցադրվում են կողք-կողքի Պրադոյի սրահներից մեկում[9]։

ԱզդեցությունԽմբագրել

1930 թվականին Գոյայի հիշատակին նվիրված միջոցառումների համատեքստում թողարկվեցին փոստային նամականիշերի շարք, որոնցում պատկերված էր «մախան»։ Նրանք հավանության արժանացան իսպանական փոստային ծառայության կողմից։ Իսկ օրինակ Միացյալ Նահանգների փոստային ծառայությունը մերժեց դրանք փակցնել նամակների վրա և չթողեց մուտք գործեն ԱՄՆ։

«Մախաները» ոգեշնչման աղբյուր է ծառայել շատ նկարիչների համար։ Ֆրանսիացի մեծագույն նկարիչ Էդուարդ Մանեն ստեղծել է «Իսպանական կոստյումով աղջիկը» կտավը։ Իսկ Իգնասիո Սուլոագան ստեղծեց «Մերկ մախայի» բարձրարժեք կրկնօրինակը։

Տե՛ս նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Прокофьев В. Н. «Махи» Гойи или «Венера-цыганка» // Искусство Западной Европы и Византии. М., 1978.
  • Прокофьев В. Н. Гойя в искусстве романтической эпохи. М., 1986. С. 64-66.
  • D’ors Fuhrer, Carlos, y MORALES MARÍN, Carlos, Los genios de la pintura: Francisco de Goya, Madrid, Sarpe, 1990, pág. 93. Sección «Estudio de la obra seleccionada», por Carlos D’Orf Führer, págs. 89-90. ISBN 84-7700-100-2
  • Glendinning, Nigel, Francisco de Goya, Madrid, Cuadernos de Historia 16 (col. «El arte y sus creadores», nº 30), 1993, págs. 65-68.
  • Luna, Juan J., La maja desnuda, 1996.
  • D'ORS FÜHRER, Carlos, y MORALES MARÍN, Carlos, Los genios de la pintura: Francisco de Goya, Madrid, Sarpe, 1990, pág. 93. Sección «Estudio de la obra seleccionada», por Carlos D'Orf Führer, págs. 89-90. ISBN 84-7700-100-2
  • GLENDINNING, Nigel, Francisco de Goya, Madrid, Cuadernos de Historia 16 (col. «El arte y sus creadores», nº 30), 1993, págs. 65-68.

LUNA, Juan J., La maja desnuda, 1996.

Արտաքին հղումներԽմբագրել