Հագնված մախա (նկար, Գոյա)
«Հագնված մախա» (իսպ.՝ La maja vestida), իսպանացի նկարիչ Ֆրանցիսկո Գոյայի նկարն է, վրձնել է 1800-1805 թվականներին։ Համարվում է «Մերկ մախա» նկարի զույգ նկարը։ Երկու նկարները պատկանել են Իսպանիայի առաջին նախարար, հայտնի կնամոլ Մանուել Գոդոյին, հանդիսացել են նրա մերկ բնորդներով նկարների հավաքածուի մի մասը, ընդ որում, «Մերկ մախա» նկարը ծածկված է եղել «Հագնված մախա» նկարով, այնպես, որ ցանկացած պահի հնարավոր լինել հանդիսատեսին ներկայացնել հատուկ տեխնիկայի օգնությամբ։ Իսպանական ինկվիզիցիայի կողմից Գոդոյի հավաքածուն բռնագրավելուց հետո երկու նկարները պահպանվել են Սան Ֆերնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիայում, իսկ 1901 թվականից կողք կողքի ցուցադրվում են Պրադո թանգարանում[4]։
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ֆրանցիսկո Գոյա[1] |
տարի | 1800[2] |
բարձրություն | 95 սանտիմետր[3] |
լայնություն | 190 սանտիմետր[3] |
ստեղծման երկիր | ![]() |
ժանր | դիմապատկեր |
նյութ | կտավ[1] և յուղաներկ[1] |
գտնվում է | Պրադո թանգարան |
հավաքածու | Պրադո թանգարան[1] և Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա |
սեփականատեր | Manuel Godoy? |
ներշնչված է | Մերկ Մախան |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
![]() |
Մախա անվանել են 18-19-րդ դարերի ցածր խավի իսպանացի քաղաքաբնակ կանանց, որոնք հայտնի էին իրենց պճնամոլությամբ և ուրախ բնավորությամբ, սակայն սկզբում նկարներն անվանվել են «Գնչուհիները», դա երևում է Գոդոյի գույքի 1808 թվականի գույքացուցակից[5]։ Ավելի վաղ համարվել է, որ նկարներում պատկերված է Մարիա Կաետանա Դե Սիլվան, 13-րդ դքսուհի Ալբան, սակայն հիմա արվեստաբաններն ավելի հավանական են համարում, որ որպես մոդել է հանդես եկել Պեպիտա Տուդոն՝ Գոդոյի սիրուհին, որը հետո դարձել է նրա կինը[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 https://rkd.nl/explore/images/226430
- ↑ https://www.museodelprado.es/coleccion/obra-de-arte/la-maja-vestida/a3121efc-6924-454c-8a9f-e4320f26d3d0
- ↑ 3,0 3,1 https://www.museodelprado.es/en/the-collection/art-work/the-clothed-maja/a3121efc-6924-454c-8a9f-e4320f26d3d0
- ↑ «Музей Прадо. Маха одетая». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ 5,0 5,1 Музей Прадо. «Махи» Гойи
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հագնված մախա (նկար, Գոյա)» հոդվածին։ |