Գրեգոր Մենդել

(Վերահղված է Մենդելից)

Գրեգոր Յոհան Մենդել (գերմ.՝ Gregor Johann Mendel, հուլիսի 20, 1822[11], Հենցենֆորդ, Ավստրո-Հունգարիա - հունվարի 6, 1884, Բռնո, Չեխիա), ավստրիացի բնագետ, ժառանգականության մասին գիտության հիմնադիրը։

Գրեգոր Մենդել
Gregor Mendel
Ծնվել էհուլիսի 20, 1822(1822-07-20)[1][2][3]
Հինչիգե, Austrian Silesia, Ավստրիական կայսրություն[2]
Մահացել էհունվարի 6, 1884(1884-01-06)[4][2][5][…] (61 տարեկան)
Բռնո, Margraviate of Moravia, Ավստրո-Հունգարիա[2][6][7]
բնական մահով[2]
ԳերեզմանQ86575968?[8] և Կենտրոնական գերեզմանատուն[9]
Քաղաքացիություն Ցիսլեյտանիա[2] և  Ավստրիական կայսրություն[2]
ԱզգությունՄորավներ
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[2]
Մասնագիտությունկենսաբան, գենետիկ, մեղվաբույծ, մաթեմատիկոս, բուսաբան, կաթոլիկ քահանա և բնագետ
Հաստատություն(ներ)St Thomas's Abbey?[2]
Գործունեության ոլորտգենետիկա[2]
Պաշտոն(ներ)աբբա
Ալմա մատերՊալացկու համալսարան[2], Վիեննայի համալսարան[2] և գիմնազիա
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[4][2][10], լատիներեն և չեխերեն
Հայտնի աշակերտներԼեոշ Յանաչեկ
Պարգևներ
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)Mendel
Կայքmendelweb.org
 Gregor Mendel Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մենդել Գրեգորի Յոհանը ծնվել է հուլիսի 20, 1822 թ. հոգևորականի ընտանիքում, Հենցենֆորդ փոքրիկ գյուղական քաղաքում (Ավստրիական կայսրություն, ավելի ուշ Ավստրո-Հունգարիա այժմ Բռնո Չեխիա)։ Կնքվել[12] է՝ հուլիսի 20։

Ստացված հիբրիդների բոլոր տիպերի քանակական հաշվառման հիման վրա ձևակերպել է ժառանգական գործոնների անկախ տեղաբաշխման և զուգակցման օրինաչափությունները, որոնք ժառանգականության մասին ուսմունքի հիմքը դարձան և հետագայում կոչվեցին Մենդելի օրենքներ։ Մինչ Մենդելը գոյություն ուներ «միաձույլ» ժառանգականության տեսություն, ըստ որի՝ խաչասերվող օրգանիզմների հատկանիշները «միաձուլվում» են, և ընդունված էր, որ բնական ընտրությունն անկարող է պահպանել որևէ նոր, եզակի հատկանիշ, եթե նույնիսկ այն օգտակար է գոյության պայքարում։

Մենդելը կարողացավ հերքել այդ տեսությունը և բնական ընտրության դեմ եղած առարկությունները։ Սակայն Մենդելի հայտնագործությունները չհասկացվեցին ու չգնահատվեցին ժամանակակիցների կողմից. համընդհանուր ուշադրության արժանացան 1900 թ., երբ Խ. դե Ֆրիզը՝ Հոլանդիայում, Կ. Կորենսը՝ Գերմանիայում և Է.Զ. Չերմակը՝ Ավստրիայում, միմյանցից անկախ, սեփական փորձերի հիման վրա հաստատեցին Մենդելի հայտնաբերած օրինաչափությունները։ Եվ միայն 1930-ական թվականներին գենետիկան և մենդելիզմը ճանաչվեցին որպես ժամանակակից դարվինիզմի հիմքը։

 
դոմինանտ և ռեցեսիվ ֆենոտիպեր

Մենդելիզմը դարձավ միկրոօրգանիզմների, մշակաբույսերի և ընտանի կենդանիների ընտրասերման այժմյան եղանակների տեսական հիմքը։ 1965 թ. համաշխարհային գիտական հասարակայնությունը մեծ շուքով նշել է Մենդելի հայտնագործությունների 100-ամյակը։

Ուսում խմբագրել

1843 թ. ավարտել է Օլմյուցի համալսարանին կից փիլիսոփայական բաժինը և ձեռնադրվել Բրյունի Ավգուստինյան վանքի վանական (1868 թվականից՝ վանահայր)։ 1851-1853 թթ. Վիեննայի համալսարանում, որպես ազատ ունկնդիր, ուսանել է ֆիզիկա, բուսաբանություն, հնէաբանություն և վերլուծական քիմիա։

Փորձեր և օրենքներ խմբագրել

1856-1863 թթ. կատարել է ոլոռի 22 սորտերի խաչասերման փորձեր։ Ստացված հիբրիդների քանակական հաշվառման հիման վրա ձևակերպել է ժառանգական գործոնների անկախ տեղաբաշխման և զուգակցման օրինաչափությունները, որոնք ժառանգականության մասին ուսմունքի հիմք հանդիսացան և հետագայում կոչվեցին Մենդելի օրենքներ։ Մենդելը զբաղվել է նաև մեղվաբուծությամբ, օդերևութաբանությամբ, այգեգործությամբ, կատարել սպիտակ և մոխրագույն մկների խաչասերման փորձեր։ Մենդելի հայտնագործությունները չհասկացվեցին և չգնահատվեցին ժամանակակիցների կողմից և համընդհանուր ուշադրության արժանացան միայն 1900 թ., երբ Ի․ դե Ֆրիզը (Հոլանդիայում), Կ․ Կորենսը (Գերմանիայում) և Է. Զ․ Չերմակը (Ավստրիայում), միմյանցից անկախ, սեփական փորձերի հիման վրա հաստատեցին Մենդելի հայտնաբերած օրինաչափությունները։ 1965 թվականին համաշխարհային գիտական հասարակայնությունը հանդիսավոր կերպով նշեց Մենդելի հայտնագործությունների հարյուրամյակը։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Володин Б. Г. Мендель (Vita aeterna). — М.: Молодая гвардия, 1968. — 256 с. — (Жизнь замечательных людей. Вып. 17 (458)). — 100 000 экз.УДК 631
  • Punnett, Reginald Crundall (1922). «Mendelism». London: Macmillan. (1st Pub. 1905)
  • Taylor, Monica (July–September 1922). «Abbot Mendel». Dublin Review. London: Burns, Oates and Washbourne.
  • Windle, Bertram C. A. (1915). «A Century of Scientific Thought and Other Essays: Mendel and His Theory of Heredity». Burns & Oates.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրեգոր Մենդել» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրեգոր Մենդել» հոդվածին։