Մեյրա Կումար

հնդիկ քաղաքական գործիչ

Մեյրա Կումար (անգլ.՝ Meira Kumar, հինդի՝ मीरा कुमार, մարտի 31, 1945(1945-03-31)[1], Sasaram, Պատնա, Bihar Province, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն), հնդիկ պետական և քաղաքական գործիչ, Լոկ սաբհայի հինգ համագումարների պատգամավոր, փաստաբան և նախկին դիվանագետ։ Լոկ սաբհայի պատմության առաջին կին խոսնակ (2009-2014)[2][3]։ 2004-2009 թվականներին եղել է Հնդկաստանի սոցիալական արդարացիության և լիազորությունների նախարար։ Հնդկական ազգային կոնգրես կուսակցության անդամ։

Մեյրա Կումար
 
Կուսակցություն՝ Հնդկական ազգային կոնգրես
Կրթություն՝ Դելիի համալսարան, Indraprastha College for Women?, Faculty of Law?, Miranda House? և Banasthali Vidyapith?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և դիվանագետ
Դավանանք հինդուիզմ
Ծննդյան օր մարտի 31, 1945(1945-03-31)[1] (79 տարեկան)
Ծննդավայր Sasaram, Պատնա, Bihar Province, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Քաղաքացիություն  Հնդկաստան
Հայր Jagjivan Ram?

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Մեյրա Կումարը ծնվել է 1945 թվականի մարտի 31-ին Պատնա շրջանում, Բիհար։ Նրա հայրը՝ Ջագջիվան Ռայը, եղել է հնդիկ քաղաքական գործիչ՝ լինելով Հնդկաստանի վարչապետի տեղակալ, իսկ մայրը՝ Ինդրիանի Դևին, Հնդկաստանի խաղաղության մարտիկ։ Դելիի համալսարանում ստացել է իրավունքի բակալավրի և մագիստրոսի գիտական աստիճաններ[4]։

Դիվանագիտական կարիերա խմբագրել

1973 թվականին սկսել է զբաղվել դիվանագիտությամբ՝ աշխատանքի անցնելով Հնդկաստանի դիվանագիտական ծառայությունեւմ։ Իսպանիայում (1976-1977), Մեծ Բրիտանիայում (1977-1979) և Մավրիկիոսում եղել է Հնդկաստանի դեսպանությունների աշխատակից։ 1980-1985 թվականներին աշխատել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունում։

Քաղաքական կարիերա խմբագրել

1984 թվականին սկսել է քաղաքական կարիերան։ Ուտար Պրադեշի Բիջնոր ընտրական շրջանից ընտրվել է 8-րդ համագումարի Լոկ սաբհայի պատգամավոր։ 1996-1997 թվականներին եղել է 11-րդ համագումարի Լոկ սաբհայի, իսկ 1998-1999 թվականներին՝ 12-րդ համագումարի Լոկ սաբհայի պատգամավոր։ Երկու անգամ ընտրվել է Դելիի Կարոլ Բագհ ընտրական շրջանից։ 1999 թվականին պարտվել է Բհարատիա ջանատա փարթիի թեկնածուին։ 2004 թվականին Բիհարի Սասարամ ընտրական շրջանից ընտրվել է 14-րդ համագումարի Լոկ սաբհայի պատգամավոր, որտեղից ավելի վաղ ընտրվել էր նրա հայրը։ 2009 թվականին այդ նույն ընտրական շրջանից ընտրվել է 15-րդ համագումարի Լոկ սաբհայի պատգամավոր։

2004-2009 թվականներին զբաղեցրել է Հնդկաստանի սոցիալական արդարացիության և լիազորությունների նախարարի պաշտոնը։ 2009 թվականին նշանակվել է ջրային պաշարների նախարար։ Ընդամենը երեք օր անց՝ ընտրվելով Լոկ սաբհայի խոսնակ։ հրաժարվել է նախարարական լիազորություններից։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է Մանջուլ Կումարի՝ Հնդկաստանի բարձրագույն դատարանի փաստաբանի հետ։ Երեք երեխաների մայր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 D'Souza S. M. Encyclopædia Britannica
  2. India: Woman Wins Post of Speaker New York Times, June 4, 2009.
  3. Meira Kumar brings Jagjivan to fore The Times of India, June 4, 2009.
  4. Biography Արխիվացված 2009-04-12 Wayback Machine Lok Sabha

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեյրա Կումար» հոդվածին։