Մեղվաընտանիքների կործանման համախտանիշ

Մեղվաընտանիքների (գաղութների) կործանման համախտանիշ, երևույթ, որի էությունն այն է, որ մեղրատու մեղուների աշխատող առանձնյակներն ընդմիշտ հեռանում են փեթակներից՝ թողնելով այնտեղ մայր մեղվին, սննդի պաշարներ և կերակրող մեղուների։ Ձմեռվա ընթացքում մեղուների թվաքանակի նվազման միջին մակարդակը 2007-2013 թվականներին ԱՄՆ-ում կազմել է 30 տոկոս՝ սովորական 15 տոկոս մակարդակի դեպքում[1]։ Համախտանիշը չի ազդել մեղրատու մեղուների ընդհանուր թվաքանակի վրա[2], քանի որ մեղվաբույծները վերականգնում են գաղութները՝ փեթակների բաժանման միջոցով։ 2014-2017 թվականներին կորուստների մակարդակը նվազել է մինչև 24 %, սակայն մեղուների ընտանիքների առողջությունն ընդհանուր առմամբ մտահոգություններ է առաջացնում[1]։

Մեղուն փեթակի մուտքի մոտ

Մեղուների ընտանիքների ոչնչացման համախտանիշը գրավել է հանրության ուշադրությունը և հաճախ այդ արտահայտությամբ նկատի է առնվում մեղուների առողջությանը վնասող ավելի ընդհանուր խնդիրներ, որոնց թվում են թունաքիմիկատներով վարակը, բնակության միջավայրի կորուստը ֆերմերների կողմից միատեսակ մշակաբույսերի աճեցման պատճառով և այլն[3]։

Պատմություն խմբագրել

Գաղութների կործանման համախտանիշն առաջին անգամ նկարագրվել է 2006 թվականին Միացյալ Նահանգներում[4], որբ նկատվել է երևույթի գագաթնակետը[3]։ Մեղրատու մեղուների պաշտպանության համաշխարհային ֆոնդի տվյալների համաձայն՝ ամեն ձմեռ ԱՄՆ-ում ոչնչանում է մեղրատու մեղուների գաղութների 30-35 %-ը։

Հետագայում նույնը նկատվել է Եվրոպայի մի քանի երկրներում՝ Բելգիայում, Բուլղարիայում, Ֆրանսիայում, Նիդերլանդներում, Հունաստանում[4], Իտալիայում, Պորտուգալիայում ու Իսպանիայում[5] և ավելի քիչ՝ Շվեյցարիայում և Գերմանիայում[6]։ Հյուսիսային Իռլանդիայում 2009 թվականին հայտարարվել է մեղրատու մեղուների պոպուլյացիայի կրկնակի կրճատման մասին[7]։ Ընդհանուր առմամբ ամբողջ Եվրոպայում տարեկան ոչնչանում է մեղրատու մեղուների 20 %-ը․ նմանատիպ միտում է սկսում նկատվել Լատինական Ամերիկայում և Ասիայում (հայտարարվել է Թայվանում համախտանիշի հայտնվելու հնարավոր դեպքերի մասին[8]

Պատճառներ խմբագրել

Այս երևույթի պատճառները դեռևս մինչև վերջ պարզված չեն, սակայն կարծիքներ են հնչել այն մասին, որ դա կարող է պայմանավորված լինել շրջակա միջավայրի ու բիոտիկ գործոնների ազդեցությամբ, մարդու տնտեսական գործունեության և այդ ու այլ գործոնների համալիրի ազդեցությամբ։

Բիոտիկ գործոնների թվում առաջին հերթին ընդգրկվում են վարոատոզը (մեղրատու մեղուների մակաբուծային հիվանդություն) և պաթոգենային միկրոօրգանիզմների առաջացրած մի շարք հիվանդություններ[9][10][11]։ Փեթակ ներթափանցած վարրոա տզերը վարակում են մեղուներին և նրանց սերունդներին։ Տիզը Եվրոպա է հասել 1960-ական թվականներին Չինաստանից և Հնդկաստանից՝ հնդկական Apis cerana indica վայրի մեղվի հետ միասին, որի վրա տիզը մակաբուծում է վայրի բնության մեջ։ Սկսած 1980-ական թվականներից՝ Եվրասիայի փեթակներից յուրաքանչյուրը կարելի է ապրիորի համարել վարոա տզով վարակված։ Ներկայում տզի մի շարք պոպուլյացիաներ հարմարվել են դրա ոչնչացման համար օգտագործվող համակարգային ազդեցության ակարիցիդներին։ Մյուս կողմից, փեթակների մշակումից հետո մեղրը վաճառքի ենթակա չէ, ուստի հակավարոային պրոցեսները հնարավոր չէ պարբերաբար անցկացնել մեղրի հավաքման ամբողջ սեզոնի ընթացքում։

Ի թիվս այլ որոշիչ պատճառների, նշվում է շրջակա միջավայրի պայմանների փոփոխությունը[12], սննդի պակասը և միջատազերծումը թունաքիմիկատների օգտագործմամբ (օրինակ՝ իմիդակլոպրիդ)[13]։ Քանի որ սատկած մեղուների մեծ մասը հայտնաբերվում է դաշտերում (նրանցից միայն մի քանիսը կարող են թռչել փեթակ և այնտեղ սատկել), ապա կան ծանրակշիռ հիմքեր կասկածելու, որ մեղուների թունավորվում են այն քիմիկատներով, որոնք անբարեխիղճ գյուղատնտեսներն օգտագործում են դաշտերի մշակման համար (հատկապես սևուկը).։

Փորձ է արվել համախտանիշը ԳՄՕ-բույսերի աճեցման հետ[14][15]։ Սակայն մեղուների վրա գենային-մոդիֆիկացված բույսերի ազդեցության ուսումնասիրության 25 աշխատանքների մետա-վերլուծությունը ցույց է տվել, որ դրանք չեն ազդում հասուն մեղուների և նրանց թրթուրների գոյատևման վրա[16]։ Ավելին, այն տարածաշրջանների միջև, որտեղ մեղուների անհետացումներ են տեղի ունեցել, և այն տարածաշրջանների միջև, որտեղ մշակվում են ԳՄՕ-բույսերը, կորելացիան բացակայում է[17]։

Մեղուներին ոչնչացնում են նաև նոզեմատոզը, եվրոպական փտախտը, ամերիկյան փտախտը, 19 վիրուսային ինֆեկցիաները, որոնց բուժումը դեռևս հայտնաբերված չէ[18]։ Պատճառը կարող է լինել նաև գերսառեցումը) (հատկապես ձմռանը, սառնամանիքին)։ Ենթադրվում է, որ պատճառը կարող է լինել միանգամից մի քանի գործոնների համադրությունը[19][20][21], ներառյալ բջջային կապի աշտարակների ճառագայթումը[22]։

Հակազդեցության միջոցներ խմբագրել

21-րդ դարի սկզբին մեղվաբույծները կրկին դիմել են օրգանական թթուների (մրջնաթթու և թրթնջակաթթու) օգնությանը, որոնցից ժամանակին հրաժարվել են նրանց հետ աշխատելու մեծ դժվարությունների պատճառով. մեղվաբույծի համար ավելի հեշտ է Վարրոայի տզերի դեմ պայքարելու համար օգտագործել քիմիական նյութեր, քան թթուները՝ սեզոնի ընթացքում 3-4 անգամ քիմիական նյութերով մշակելով փեթակները (ընդ որում՝ հաճախ 20-30 % դեպքերում, մայր մեղուն վնասվում է)։

Ներկայու չի կարելի փեթակը դնել սևուկի ցանքսերի մոտ, քանի որ այն սեզոնի ընթացքում 2-3 անգամ սրսկվում է։ Մեղուները դրան չեն դիմանում. սկզբում նրանք դառնում են ագրեսիվ, իսկ մեկ ամիս անց հեռանում են փեթակից։ Այնուամենայնիվ, սևուկի ցանքատարածություններից մեղուներին հասնող ավելի բնորոշ վնասն այն է, որ սևուկի մեղրը ձմռան համար ոչ պիտանի է։ Մեղվի ընտանիքը, որը ձմռան համար մնացել է այդ մեղրի պաշարով, շատ դեպքերում մահանում է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «USDA ERS - Despite Elevated Loss Rate Since 2006, U.S. Honey Bee Colony Numbers Are Stable». www.ers.usda.gov. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
  2. «Ученые развеяли миф о «пчелином апокалипсисе»» (ռուսերեն). Наука. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
  3. 3,0 3,1 «Синдром разрушения пчелиных колоний - не то, чем кажется» (ռուսերեն). www.agroxxi.ru. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
  4. 4,0 4,1 «У греческих пчёл обнаружен «синдром разрушения колоний»» (ռուսերեն). Lenta.ru. Վերցված է 2010 թ․ մայիսի 17-ին.
  5. Gaëlle Dupont, Les abeilles malades de l’homme(չաշխատող հղում), Le Monde, 29 August 2007(ֆր.)
  6. «Das spurlose Sterben» (գերմաներեն). Süddeutsche Zeitung GmbH. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 17-ին.
  7. «Decline in Bee Population: 8 Jun 2009: Northern Ireland Assembly debates» (անգլերեն). TheyWorkForYou.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 17-ին.
  8. Paul Molga, La mort des abeilles met la planète en danger Արխիվացված 2007-10-20 Wayback Machine, Les Echos, 20 August 2007(ֆր.)
  9. «Colony Collapse Disorder Working Group» (անգլերեն). The Pennsylvania State University. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 17-ին.
  10. Andrew C. Refkin. «Virus Is Seen as Suspect in Death of Honeybees» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2010 թ․ մայիսի 17-ին.
  11. JR Minkel. «Mysterious Honeybee Disappearance Linked to Rare Virus». Science News (անգլերեն). Scientific American. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 17-ին.
  12. Amy Sahba. «The mysterious deaths of the honeybees» (անգլերեն). CNN Money. Վերցված է 2010 թ․ մայիսի 17-ին.
  13. «Bees facing a poisoned spring» (անգլերեն). The Independent. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 20-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  14. «GE and bee Colony Collapse Disorder» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 17-ին.
  15. «Collapsing Colonies: Are GM Crops Killing Bees?» (անգլերեն). www.spiegel.de. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 17-ին.
  16. Duan J. J., Marvier M., Huesing J., Dively G., Huang Z. Y. A meta-analysis of effects of Bt crops on honey bees (Hymenoptera: Apidae). (անգլ.) // PloS One. — 2008. — 9 January (vol. 3, no. 1). — P. e1415—1415. — doi:10.1371/journal.pone.0001415. — PMID 18183296.
  17. Lemaux P. G. Genetically engineered plants and foods: a scientist's analysis of the issues (part II). (անգլ.) // Annual Review Of Plant Biology. — 2009. — Vol. 60. — P. 511—559. — doi:10.1146/annurev.arplant.043008.092013. — PMID 19400729.
  18. «Changes in transcript abundance relating to colony collapse disorder in honey bees» (անգլերեն). Proceedings of the National Academy of Sciences. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 19-ին.
  19. «Honeybees under attack on all fronts» (անգլերեն). New Scientist. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 17-ին..
  20. «'No proof' of bee killer theory» (անգլերեն). BBC NEWS. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 17-ին.
  21. doi:10.1126/science.1185563
    This citation will be automatically completed in the next few minutes. You can jump the queue or expand by hand
  22. «Пчёл убивает сотовая связь». Росбалт (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Անգլերեն
Գերմաներեն