Ակարներ (կենդանիներ)

Ակարներ (կենդանիներ)
Peacock mite, Tuckerella sp.jpg
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Ենթաթագավորություն  Երկկողմանի համաչափ կենդանիներ (Bilateria)
Ինֆրաթագավորություն Նախաբերաններ (Protostomia)
Վերնաբաժին Ecdysozoa
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Chelicerata
Դաս Սարդակերպեր (Arachnida)
Ենթադաս Ակարներ (կենդանիներ) (Acari)
Leach, 1817

Ակարներ (լատ.՝ Acari), սարդակերպերի դասին պատկանող հոդվածոտանիների ենթադաս[1]: Դասի ամենաբազմադամ խումբն է. ներկայումս նկարագրված է 54 հազար տեսակ՝ ներառյալ 144 տեսակի բրածոներ[2]: Ակարներն իրենց պատմական զարգացման ընթացքում ձեռք են բերել միկրոսկոպիկ փոքր չափեր, ինչը թույլ է տվել յուրացնել բուսական մնացորդներով հարուստ բնահողի վերին շերտերը: Կենդանաբանության այն ոլորտը, որն ուսումնասիրում է ակարներին, կոչվում է ակարոլոգիա[3]:

ՆկարագրությունԽմբագրել

Ակարների մեծ մասն ունի մարմի փոքր և միկրսկոպիկ չափեր՝ 0,08-1 միլիմետր (օրինակ՝ բնահողային և Ֆիտոֆագ տեսակները, մեղուների շնչափողերի և մարդու մաշկի մակաբույծները): Որոշ մակաբույծների էգերի մարմնի չափերը կարող է հասնել 10-20 միլիմետրի՝ կաթնասունների արյունը ծծելու արդյունքում[4]: Իրանն ամբողջական է կամ բաժանված է երկու մասի: Սովորաբար ունեն 6 զույգ վերջույթ, որոնցից 4-ը մեծահասակների մեծ մասի մոտ ոտքերն են (թրթուրները, որպես կանոն, վեցոտանի են): Ոտքերի հոդերն են կոնքը, ազդրը, ծունկը, սրունքը և թաթը: Ոտքը (ծայրային հոդը) սովորաբար զինված է ճանկերով և ցողունավոր ծծորդներով: Առջևի վերջույթների զույգը հելիցերներներն են, նրանք չանչանման են (կրծող) կամ ձևավորում են ծակող-կտրող բերանային կազմություններ: Երկրորդ զույգը պեդիպալպներն են, որոնք նույնպես մտնում են բերանի օրգանների կազմի մեջ։ Ամենապարզունակ ակարների մոտ նրանք ազատ են, բայց բնորոշ դեպքում աճում են հիմքերով, և հելիցերների ու որոշ այլ մարմնի մասերի հետ միասին ձևավորում են «գլուխը», որը շարժուն կերպով կապված է իրանին: Ազատ պեդիպալպների ծայրերը ծառայում են որպես շոշափուկներ կամ բռնողական հարմարանքներ: Սովորաբար ունենում են 4 պարզ աչք, բայց տարբեր տեսակների մոտ աչքերի թիվը կարող է տարբեր լինել և տատանվել զրոյից մինչև հինգի սահմաններում[5]: Որոշ ընտանիքներին պատկանող ներկայացուցիչների մարմինը փափուկ է՝ մաշկային խիտինե ծածկույթով, մյուսներինը պաշտպանված է պինդ վահաններով կամ զրահներով։

Միայն համեմատաբար ոչ մեծ թվով տեսակներ են վերաբերում մակաբույծներին կամ մարդու հիվանդությունների տարածողներին, իսկ ոչ մակաբույծ ձևերը հաճախ առաջացնում են մաշկի գրգռում: Տեսակների մեծամասնությունը դետրիտոֆագեր կամ գիշատիչներ են: Սնվելով քայքայված օրգանիկայով՝ նրանք հողե որդերի նման, կարևոր դեր են խաղում հողի հումուսի ձևավորման գործում։ Որոշ ակարներ սնվում են մշակաբույսերի հյութով և պատկանում են գյուղատնտեսության վնասատուների շարքին:

Argasidae վերնաընտանիքի ներկայացուցիչների մոտ հանդիպում է օմովամպիրիզմի երևույթը, երբ քաղցած առանձնյակը հարձակվում է կուշտ «եղբայրակցի» վրա և սնվում նրա խմած արյունով։ Ակարները կարող են բնակվել ինչպես խոտում, այնպես էլ ցածր բույսերի և տարբեր ցածր ծառերի վրա:

ԴասակարգումԽմբագրել

 
Իքսոդային ակարների ընտանիքի ներկայացուցիչ, արու (երկարություն՝ 2 միլիմետր)
 
Brevipalpus phoenicis

Ակարների ֆիլոգենեզը բանավեճերի առարկա է: Դասակարգման համար առաջարվել են մի քանի սխեմաներ: Օրինակ՝ A Manual of Acarology-ի (2009) երրորդ հրատարակությունն ակարներին բաժանում է 6 կարգի, որոնք խմբավորված են երկու վերնակարգերի մեջ հետևյալ կերպ[6].

  • Վերնակարգ Parasitiformes
    • Opilioacarida
    • Holothyrida
    • Ixodida
    • Mesostigmata
      • Sejoidea
      • Trigynaspida
      • Monogynaspida
  • Վերնակարգ Acariformes
    • Trombidiformes
      • Sphaerolichida
      • Prostigmata
    • Sarcoptiformes
      • Endeostigmata
      • Oribatida
      • Astigmata

2004 թվականին անցկացված գենետիկական հետազոտության արդյունքում փոփոխություններ են կատարվել ակարների դասակարգման ներկայիս կառուցվածքում, և Parasitiformes վերնակարգն իջեցվել է աստիճանում մինչև կարգ[7]։

Այլ դասակարգման համակարգը պնդում է, որ Acari ենթադասը ներառում է երեք վերնակարգ (Opilioacariformes, Parasitiformes, Acariformes), ավելի քան 350 ընտանիք, մոտ 4,000 ցեղ և ավելի քան 48,000 տեսակ (Harvey M. S., 2002):

2011 թվականին ակարների նկարագրված տեսակների ընդհանուր թվաքանակը կազմել է 54617՝ ներառյալ 144 տեսակի բրածո (Zhang et al., 2011)[2]:

  • Opilioacarida Zakhvatkin, 1952 (37 տեսակ՝ ներառյալ 2 բրածո)
  • Holothyrida Thon, 1905 (27 տեսակ)
  • Ixodida Leach, 1815 (896 տեսակ՝ ներառյալ 5 բրածո)
  • Mesostigmata G. Canestrini, 1891 (11424 տեսակ)
  • Trombidiformes Reuter, 1909 (25821 տեսակ՝ ներառյալ 24 բրածո)
  • Sarcoptiformes Reuter, 1909 (16412 տեսակ՝ ներառյալ 113 բրածո)

Որոշ ժամանակակից հետազոտողներ կարծում են, որ Acari-ն պոլիֆիլետիկ խումբ է, և որոշ ակարներ (իքսոդային) ավելի մոտ են պսևդոկարիճներին, քան այլ ակարներին։ Dabert et al. 2010-ի մոլեկուլային տվյալների օգտագործմամբ աշխատանքը, ցույց է տալիս, որ Acariformes քույրական խումբը կապված է Solifugae, իսկ Parasitiformes filogenetically-ն՝ Pseudoscorpionida խմբի հետ[8]:

Arachnida
Pseudoscorpionida

 

Parasitiformes

Ixodida  

Mesostigmata՝ ներառյալ Varroa  

Acariformes

Trombidiformes   

Sarcoptiformes  

Solifugae

 

ՎնասԽմբագրել

Ակարներն առաջացնում են մարդու և ընտանի կենդանիների հիվանդություններ՝ ակարիազներ, ինչպես նաև խայթոցների միջոցով փոխանցում են տրանսմիսիոն հիվանդություններ, վնաս են հասցնում մշակաբույսերին։

ՄշակույթումԽմբագրել

  • «Tick-hero»՝ անիմացիոն շարք սուպերհերոս Տիկի մասին:
  • «Hyper Police» անիմեի երկրորդ սերիայի հանցագործը հսկայական ակար է։
  • Futurama Holiday Spectacular (S6E13) շարքի Ֆուտուրամա մուլտսերիալում տիեզերական մեղուների վրա հարձակվում են ակարներ, և վարակված մեղուները սկսում են կռվել միմյանց հետ:

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Acari // EOL.
  2. 2,0 2,1 «mapress.com»։ mapress.com։ Magnolia Press։ 2011 
  3. Walter D. E., Proctor H. C. (1999)։ Mites: Ecology, Evolution and Behaviour։ University of NSW Press, Sydney and CABI, Wallingford։ ISBN 978-0-86840-529-2 
  4. Walter D. E., H. C. Proctor. (1999)։ Mites: Ecology, Evolution and Behaviour։ University of NSW Press, Sydney and CABI, Wallingford։ ISBN 978-0-86840-529-2 
  5. Günther Schmidt Giftige und gefährliche Spinnentiere. — Westarp Wissenschaften, 1993. — С. 58ff. — ISBN 3-89432-405-8
  6. A Manual of Acarology / Gerald W. Krantz & D. E. Walter. — 3rd. — Texas Tech University Press, 2009. — ISBN 978-0-89672-620-8
  7. S. C. BARKER and A. MURRELL (2004). Systematics and evolution of ticks with a list of valid genus and species names. Parasitology, 129, pp. S15-S36. doi:10.1017/S0031182004005207.
  8. Dabert Miroslawa, Witalinski Wojciech, Kazmierski Andrzej, Olszanowski Ziemowit, Dabert Jacek (2010)։ «Molecular phylogeny of acariform mites (Acari, Arachnida): Strong conflict between phylogenetic signal and long-branch attraction artifacts»։ Molecular Phylogenetics and Evolution 56 (1): 222–241։ ISSN 1055-7903։ PMID 20060051։ doi:10.1016/j.ympev.2009.12.020 

ԳրականությունԽմբագրել


  • Wojciech Niedbala Phthiracaroidea (Acari, Oribatida): Systematic Studies. — Warsaw: PWN, Amsterdam: Elsevier, 1992. — ISBN 978-8-301-09740-0
  • Experimental and Applied Acarology, ISSN: 1572-9702 (electronic) 0168-8162 (paper), Springer
  • Edward Baker, G. W. Wharton. An Introduction to Acarology. — New York: The MacMillan Company, 1952. — С. 465 pp.
  • T. Woolley Acarology: Mites and Human Welfare. — New York: John Wiley & Sons, 1988. — ISBN 0-471-04168-8
  • R. B. Halliday, D. E. Walter, H. C. Proctor, R. A. Norton & M. J. Colloff Acarology, Proceedings of the 10th International Congress [5–10 July 1998]. — Collingwood, Vic.: CSIRO Publishing, Melbourne, 2001. — С. 960 pp. — ISBN 0-643-06658-6
  • D. E. Walter & H. C. Proctor Mites in soil, an interactive key to mites and other soil microarthropods. — ABRS Identification Series. CSIRO Publishing, Collingwood, Victoria, 2001.
  • A Manual of Acarology / Gerald W. Krantz & D. E. Walter. — 3rd. — Texas Tech University Press, 2009. — ISBN 978-0-89672-620-8

Արտաքին հղումներԽմբագրել

Անգլերեն Վիքիգրքերում կան նյութեր այս թեմայով՝
Acari