Թիլլ Լինդեման (գերմ.՝ Till Lindemann, հունվարի 4, 1963(1963-01-04)[1], Լայպցիգ, Արևելյան Գերմանիա[2], Արևելյան Գերմանիա), գերմանական հանրաճանաչ Rammstein NDH-խմբի մեներգիչն է և տեքստերի հեղինակը։ Մասնակցել է Apocalyptica և Puhdys խմների որոշ երգերի ձայնագրությանը։ «Messer» բանաստեղծությունների հավաքածուի հեղինակն է։ Մի քանի անգամ նկարահանվել է կինոնկարներում։ Լինդեմանը ունի հզոր և արձագանք առաջացնող բաս ձայն։

Թիլ Լինդեման
Բնօրինակ անունգերմ.՝ Till Lindemann
Ծնվել էհունվարի 4, 1963(1963-01-04)[1] (61 տարեկան)
Լայպցիգ, Արևելյան Գերմանիա[2]
Երկիր Գերմանիա
ԺանրերNeue Deutsche Härte և Ինդաստրիալ մետալ
Մասնագիտություներգիչ, բանաստեղծ, գրող, երգերի հեղինակ, երաժիշտ, կոմպոզիտոր և դերասան
Երգչաձայնբաս-բարիտոն
Գործիքներվոկալ
ԼեյբլՄոթոռ Մյուզիք[3], Universal Records, Vertigo Records[4], Warner Music Central Europe?[5], Kontor New Media GmbH?[6] և Rammstein?
ԱնդամակցությունՌամշթայն
 Till Lindemann Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Թիլլ Լինդեմանը ծնվել է 1963 թ.-ին Լայպցիգում։ Նրա հայրն էր գրող, բանաստեղծ Վեռներ Լինդեմանը (շուրջ 40 գրքի հեղինակ), որի հետ Թիլլը շատ լարված հարաբերությունների մեջ էր։ Հայրը ցանկություն ուներ, որ իր որդին բանաստեղծ դառնա, և որոշ չափով դա իրականանում է՝ Թիլլը ոչ միայն Ռամշտայն խմբի երգերն է գրում, այլ նաև տպագրում է իր ստեղծագործությունների հավաքածուն։ Մայրը՝ Բրիգիտը, լրագրող էր, 1992-2002 թթ.-ին աշխատել է ռադիոյում, նաև զբաղվում էր նկարչությամբ։ Ունի իրենից 6 տարով կրտսեր քույր։

Մանկական տարիները Թիլլն անցկացրել է Գերմանիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Շվերին քաղաքում։ Երբ նա 12 տարեկան էր, ծնողները ամուսնալուծվում են, մայրը երկրորդ անգամ ամուսնանում է ԱՄՆ քաղաքացու հետ։

Մանկության կեսը անցկացնելով Վենդիշ-Ռամբով գյուղում՝ Թիլլը նաև սովորում է տիպիկ գյուղական մասնագիտություններ։ Նա նաև հմտանում է ատաղձագործի և զամբյուղներ պատրաստելու գործերին։

Թիլլը վաղ հասակից լող էր պարապում։ 10 տարեկանում նա ընդունվում է մարզական դպրոց, որը պահեստայիններ էր պատրաստում Արևմտյան Գերմանիայի հավաքականի համար, և փայլուն ավարտում դպրոցը 1980-ին։ 1978 թ.-ին ԳԴՀ-ի հավաքականի անդամ էր Եվրոպայի կրտսերների առաջնության ժամանակ։ Նա պետք է մասնակցեր 1980 թ. Մոսկվայում կայացած ամառային Օլիմպիական խաղերին, բայց դա նրան չհաջողվեց։ Նրա լողորդի կարիերան ավարտվեց այն բանից հետո, երբ Իտալիա մրցումների համար ժամանելու ժամանակ իր ընկերուհու հետ լքում է հյուրանոցը՝ Հռոմը տեսնելու նպատակով, քանի որ նախկինում Թիլլը հնարավորություն չէր ունեցել արտերկիր մեկնելու։ Անհաջողությունից փախչել չկարողացավ՝ Գերմանիա վերադառնալուն պես նրան հարցաքննության կանչեցին "Շտազի"-ից (ԳԴՀ անվտանգության ծառայություն)։ Բայց Թիլլը լողը լքեց ոչ միայն Շտազիի պատճառով՝ հիմնական պատճառ հանդիսացավ մարզման ժամանակ ստացած փորի մկանների վնասվածքը։

Թիլլ Լինդեմանը ամուսնալուծված է, ունի երկու դուստր՝ Նելե և Մարի-Լուիզա։ 2007-ին իր ավագ դուստր Նելեն որդի է ունեցել Ֆրից Ֆիդել անունով։ Թիլլի հայրը մահացել է 1993 թվականին՝ այնպես էլ չտեսնելով որդու հաջողությունները։ Ըստ տարածված լուրերի՝ ուժեղ հարբելուց, այն էլ եկեղեցում։ Դրանից ելնելով ենթադրվում է, որ Ռամշտայնի առաջին ալբոմում տեղ գտած «Heirate mich» (հայերեն՝ Ամուսնացիր ինձ հետ) երգը նվիրված է այդ իրադարձությանը։

Այդ ժամանակահատվածում Թիլլը սերտ ընկերություն էր անում Ռիխարդ Քրուսպեի հետ, և հենց Ռիխարդն է իրեն առաջարկում երգել իր նոր խմբում, որը վաղուց երազել է ստեղծել։ Թիլլը շատ է զարմանում այդ խնդրանքից, քանի որ նա իր մոտ չէր նկատել վոկալային ունակություններ։ Բայց Ռիխարդը պնդեց, ասելով որ բազմիցս լսել է, թե ինչպես է նա երգել զամբյուղներ պատրաստելիս, և որ իրենից շատ լավ երգիչ կստացվի։ Թիլլը ընդունեց առաջարկը։ Մինչ Ռամշտայն խմբի առաջանալը՝ նա արդեն ուներ երաժշտի փորձ՝ հանդիսանալով First Arsch պանկ-ռոք խմբի թմբկահարը։

Ձայնադարան խմբագրել

First Arsch-ի կազմում՝
Rammstein-ի կազմում՝
Lindemann-ի կազմում՝

Ֆիլմադարան խմբագրել

  • 2006 - «Anakonda im Netz» (վավերագրական ֆիլմ Ռամշտայն խմբի մասին)
  • 2004 - «Vinzent» (կենդանիների իրավունքների պաշտպանի դերում)
  • 2003 - «Amundsen der Pinguin» (Վիկտոր)
  • 1999 - «Pola X» (երաժշտի դերում)

Բիզնես խմբագրել

«New Rock» մոդայիկ կոշիկներ արտադրող ֆիրմայի համասեփականատեր է։

Հետաքրքիր է խմբագրել

  • Թիլլ Լինդեմանը աթեիստ է[7]։
  • Թիլլը ամբիդեկսթեր է՝ հավասար կարողանում է օգտվել, ընդ որում նաև գրել, երկու ձեռքերով։
  • 2011 թվականի սեպտեմբերին Թիլլը նկարահանվել է Knorkator խմբի Du Nich տեսահոլովակում։
  • Թիլլն ունի հատուկ նշաններ՝ ծակված է ձախ ականջը և ունի դաջվածք հետույքին[8]։

Ծանուցումներ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #124182054 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Rammstein
  4. Till Lindemann – Ich Hasse KinderVertigo.
  5. Lindemann
  6. Na Chui
  7. Till Lindemann
  8. «Կենսագրություն - Թիլլ Լինդեման». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 3-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թիլ Լինդեման» հոդվածին։