Թիմ Բորովսկի

գերմանացի ֆուտբոլիստ

Թիմ Բորովսկի (գերմ.` Tim Borowski, մայիսի 2, 1980(1980-05-02)[1][2][3], Նոյբրանդենբուրգ[4]), գերմանացի նախկին ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Ներկայումս «Վերդեր II»-ի սպորտային տնօրենն է։

Թիմ Բորովսկի
գերմ.` Tim Borowski
Թիմ Բորովսկին 2007 թվականին
Անձնական տվյալներ
Ազգությունը գերմանացի
Քաղաքացիությունը Գերմանիա Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 2, 1980(1980-05-02)[1][2][3] (43 տարեկան)
Ծննդավայր Նոյբրանդենբուրգ[4]
Հասակ 194 սմ
Քաշ 84 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
1996-1999 Գերմանիա Վերդեր Բրեմեն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1999-2001 Գերմանիա Վերդեր II 58 (12)
2001-2008 Գերմանիա Վերդեր Բրեմեն 169 (23)
2008-2009 Գերմանիա Բավարիա 26 (5)
2009-2012 Գերմանիա Վերդեր Բրեմեն 41 (4)
1999-2012 Ընդհանուր 282 (43)
Ազգային հավաքական
2002-2008 Գերմանիա Գերմանիա 33 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Իր 12-ամյա ֆուտբոլային կարիերայի 11 տարիները ֆուտբոլիստը անցկացրել է «Վերդեր Բրեմեն»-ի կազմում։ Բունդեսլիգայի շրջանակներում մասնակցել է 236 հանդիպման և դարձել է 32 գոլի հեղինակ, ինչպես նաև նվաճել է 3 տիտղոս։

Գերմանիայի ազգային հավաքականի կազմում ֆուտբոլիստը մասնակցել է ԱԱ 2006-ին և Եվրո 2008-ին։ Հավաքականի կազմում անցկացրել է 33 հանդիպում։

Ակումբային կարիերա խմբագրել

«Վերդեր Բրեմեն» խմբագրել

Բորովսկին իր ֆուտբոլային կարիերան սկսել է «Վերդեր Բրեմեն»-ի կազմում։ 16 տարեկան հասակում միացել է ակումբի երիտասարդական թիմին։ Նա երիտասարդական թիմի կազմում անցկացրել է 2 մրցաշրջան։

Թիմի հիմնական կազմում ֆուտբոլիստը իր դեբյուտը նշել է 2000 թվականի օգոստոսի 26-ին` Գերմանիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Վոլֆսբուրգ»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 0-1 հաշվով` ի օգուտ «Վոլֆսբուրգ»-ի։

2003-04 մրցաշրջանի ընթացքում Բորովսկին մասնակցել է 25 հանդիպման և դարձել է 1 գոլի հեղինակ։ 2005-06 մրցաշրջանի ընթացքում Թիմը դարձել է 11 գոլային փոխանցման հեղինակ։ Այդ մրցաշրջանում նա օգնել է իր թիմին Չեմպիոնների լիգայի խմբային փուլում գրավել 2-րդ տեղը[5]։

«Բավարիա» խմբագրել

2008 թվականի ամռանը ազատ գործակալի կարգավիճակով Թիմ Բորովսկին տեղափոխվել է «Բավարիա»[6]։ Թիմի կազմում անցկացրել է մեկ մրցաշրջան, որի ընթացքում մասնակցել է 35 հանդիպման, բայց ոչ մի անգամ չի հայտնվել մեկնարկային կազմում[7]։

Վերադարձ «Վերդեր» խմբագրել

2009 թվականի հուլիսի 22-ին Բորովսկին վերադարձել է «Վերդեր»։ Նա թիմի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր։ 2011-12 մրցաշրջանի վերջում` 32 տարեկան հասակումը Բորովսկին հայտարարեց ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին[8]։

2015 թվականին Թիմ Բորովսկին նշենակվել է «Վերդեր II»-ի սպորտային տնօրեն[9][10]։

Միջազգային կարիերա խմբագրել

Գերմանիայի ազգային հավաքականի կազմում Բորովսկին իր դեբյուտը նշել է 2002 թվականի օգոստոսի 21-ին` Սոֆիայում կայացած Բուլղարիայի հավաքականի դեմ խաղում[11]։

Նա ընդգգրկվել է ԱԱ 2006-ին մասնակցող ֆուտբոլիստների շարքում։ Նա իր առաջին հանդիպումը անցկացրել է մրցաշարի բացման խաղում` փոխարինման դուրս գալով Կոստա Ռիկայի հավաքականի դեմ խաղում։

Հավաքականյի կազմում թիմ Բորովսկին մասնակցել է նաև Եվրո 2008-ին։

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

  • Բունդեսլիգայի չեմպիոն - 2003-04
  • Գերմանիայի գավաթակիր - 2003-04
  • Գերմանիայի լիգայի գավաթակիր - 2006

Միջազգային խմբագրել

  • Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն - 2008
  • Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր - 2006
  • Կոնֆեդերացիաների գավաթի բրոնզե մեդալակիր - 2009

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #134017153 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. «Micoud header ends Juve comeback». UEFA.com. 2006 թ․ փետրվարի 23. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 6-ին.
  6. «Bayern seal Borowski deal». Sky Sports. 2008 թ․ հունվարի 13. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 7-ին.
  7. «Tim Borowski of Bayern Munich: Forgotten or ignored?». Bleacher Report. 2008 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 7-ին.
  8. «Borowski: "Das nehme ich für immer mit"» [Borowski: "This will always be with me"] (German). kicker. 2012 թ․ սեպտեմբերի 19. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 24-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Tim Borowski wird Sportlicher Leiter U23» [Tim Borowski becomes U23 sporting director] (German). SV Werder Bremen. 2015 թ․ ապրիլի 9. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «Borowski kehrt nach Bremen zurück» [Borowski returns to Bremen] (German). Sport1. 2015 թ․ ապրիլի 9. Վերցված է 2015 թ․ հունիսի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. Matthias Arnhold (2012 թ․ դեկտեմբերի 13). «Tim Borowski – International Appearances». RSSSF. Վերցված է 2013 թ․ հունվարի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թիմ Բորովսկի» հոդվածին։