Մեծ իլիկակտցար
Մեծ իլիկակտցար
Մեծ իլիկակտցար
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Ենթադաս Տիպիկ թռչուններ (Neognathae)
Վերնակարգ Neoaves
Կարգ Քարադրանմաններ (Charadriiformes)
Ընտանիք Մորակտցարներ (Scolopacidae)
Ցեղ Limosa
Տեսակ Մեծ իլիկակտցար (L. limosa)
Միջազգային անվանում
Limosa limosa
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Մեծ իլիկակտցար (լատին․՝ Limosa limosa ), քարադրների ընտանիքին պատկանող թռչուն։

Տարածված է Իսլանդիայից մինչև Կամչատկա, դեպի հարավ Սև ծովի ափերին, Հարավային Կովկասում, Կասպից ծովում, Սիրդարիայի հովտում և Մոնղոլիայում։ Ձմեռում է Հարավային Եվրոպայում, Աֆրիկայում, Հարավային Ասիայում և Ավստրալիայում։ Գարնանային ու աշնանային չուի ընթացքում Հայաստանում գրանցված է Արարատյան հարթավայրի և Սևանա լճի ճահճուտներում։ Գարնանային չուն տեղի է ունենում մարտ-ապրիլ ամիսներին, առաջին անհատները նկատվում են Արարատյան հարթավայրի ջրավազաններում, իսկ այնուհետև` (ապրիլի կեսերից մինչև վերջ) Սևանա լճի ավազանում, հավանաբար նաև Արփա լճում։

Աղավնուց քիչ փոքր թռչուն է, որի քաշը 235-367 գրամ է, թևերի բացվածքը՝ 69-80 սմ։ Մարմնի վերին մասը խայտաբղետ շիկագորշագույն է, գլուխն ու կուրծքը՝ ժանգաշիկավուն, որովայնը սպիտակ է՝ մուգ լայնակի շերտով, պոչը սև է, իսկ հիմքը սպիտակ, կտուցը՝ չնչին կեռված դեպի վեր։ Բնորոշ է թևի վրայի սպիտակ շերտը, որը լավ նկատելի է թռիչքի ընթացքում։ Թռչելիս աչքի են ընկնում երկար ոտքերը, որոնք զգալի չափով դուրս են գալիս պոչի սահմաններից։ Ձմռանը գլուխը և մարմնի ստորին մասը մոխրագույն են։

Սնվում է միջատներով և նրանց թրթուրներով, սարդերով, մանր խեցգետնակերպերով, երկփեղկավոր փափկամարմիններով, օղակավոր և բազմախոզան որդերով, ավելի հազվադեպ՝ գորտնկիթներով և ձկնկիթներով, շերեփուկներով։ Բնակալող ժամանակաշրջանում ռացիոնում հայտնվում են ծղրիդներ և այլ մորեխազգիներ։ Չուի և գաղթի ժամանակ օգտագործում են նաև բուսական սնունդ՝ հատապտուղներ, սերմեր, բրինձ։

Ցամաքում սնունդ հայտնաբերում են հողի և խոտի վրայից կամ կտուցը ավազի մեջ մտցնելով։ Ջրում սնվում է պլանկտոնով։ Հասարակական թռչուն է, հիմնականում սնվում են մեծ խմբերով, երբեմն կտցարների (Tringa totanus) հետ միասին։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Իսլանդիայից մինչև Կամչատկա, Սև ծովի հարավային շրջաններում, Անդրկովկասում, Կասպից ծովում, Միջին Ասիայում և Մոնղոլիայում։ Ձմեռում է Եվրոպայում, Հարավային Ասիայում, Աֆրիկայում և Ավստրալիայում։ Հայաստանում հանդիպում է գարնանային և աշնանային չուի շրջաններում Սևանա և Արփի լճերի ավազաններում և Արարատյան հարթավայրում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Նախընտրում են գետաբերանները, ճահճուտները և գերխոնավ տարածքները։ Բները պատրաստում են ջրին մոտ՝ խոտաբույսերի մեջ և թփուտների տակ։ Դնում են բաց կանաչավուն, 48-59 մմ չափեր ունեցող 4 ձու, թխսում՝ 24 օր։ Ձագերն աճում են շատ արագ և մեկ ամիս հետո կարողանում են թռչել[1]։

Պահպանություն խմբագրել

Հայաստանի համար հազվագյուտ տեսակ է, որի թվաքանակը արագորեն կրճատվում է։ Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում խոցելի տեսակ կարգավիճակով։

Թվաքանակի համար հատուկ ուսումնասիրություններ չեն կատարվել։

Վտանգման հիմնական գործոններից է չուի շրջաններում որսագողությունը։

Պահպանվում են «Սևան» և «Արփի լիճ» ազգային պարկերում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ իլիկակտցար» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ իլիկակտցար» հոդվածին։