Մորակտցարներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Դաս Թռչուններ
Ընտանիք Թռչուններ
Լատիներեն անվանում
Scolopacidae



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Մորակտցարներ (լատին․՝ Scolopacidae), քարադրանմանների կարգի թռչունների ընտանիք։ Աշխարհում տեսակների թիվը դեռևս ճշտված չէ։ Հայաստանում տարածված է 24 տեսակ, որոնցից բնադրում են միայն 5-ը (անտառակտցար, կարմրաոտ կտցար, սևուկ կրացար, սպիտակավիզ կտցար, կրկնակտցար), մյուսները (միջին, մեծ արորիկներ, մեծ ու փոքր իլիկակտցարներ, վարսակտցար, ֆիֆի, քարաքուջուջ և այլն) հանդիպում են գարնանային և աշնանային չուի ընթացքում։ Աչքի են ընկնում փոքր ու մեծ չափերի կտցարների բազմաթիվ խմբերի ներկայացուցիչների տարատեսակությամբ։ Մեծամասնության կտուցը երկար է՝ կեռված կամ կոնաձև, ոտքերը՝ համեմատաբար կարճ։ Շատերը չուի ընթացքում մեծ երամներ են կազմում, այլ տեսակներ չվում են փոքր խմբերով կամ առանձին անհատներով։ Հայաստանի տարածքով անցնող տեսակներից ամենաճանաչվածներն են կրկնակտցարը և մորակտցարը, որոնք խոշոր երամներով ապրիլին շարժվում են դեպի հյուսիսային՝ բնադրման։ Ամենախոշոր ներկայացուցիչն է մեծ արորիկը, կենդանի զանգվածը 750-920 գ է։

Պատկերասրահ խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորակտցարներ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորակտցարներ» հոդվածին։