Սուրբ Շուշանիկ (ավազանի անունը՝ Վարդենի կամ Վարդանուհի Մամիկոնյան, 440, Ողական, Տարոն, Տուրուբերան, Հայկական մարզպանություն - հոկտեմբերի 18, 475[1], Ցուրտավ, Բողնոփոր, Գուգարք, Վիրք), Հայ և Վրաց եկեղեցիներում ճանաչված ընդհանրական տոնելի սուրբ։ Հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանի դուստրը։ 451 թվականին հաջորդած տասնամյակում Գուգարաց Աշուշա բդեշխը Պարսից արքա Հազկերտից արտոնություն է ձեռք բերել՝ գերությունից ազատելու և բդեշխության կենտրոն Ցուրտավ տանելու իր կին Անուշվռամի հարազատներին և մերձավորներին, մանավանդ՝ զոհված և գերեվարված նախարարների մանկտի ժառանգներին, որոնց մեջ էր նաև Վարդենի-Շուշանիկը։

Շուշանիկ
Shushanik.jpg
Ի ծնեվրացերեն՝ წმინდა შუშანიკი և Վարդենի Մամիկոնյան
Ծնունդ440
ԾննդավայրՈղական, Տարոն, Տուրուբերան, Հայկական մարզպանություն
Վախճանհոկտեմբերի 18, 475[1]
Վախճան վայրՑուրտավ, Բողնոփոր, Գուգարք, Վիրք
Եկեղեցիուղղափառություն
Սրբացված կարգսուրբ
Հիշատակության օրՀոկտեմբերի 17
Աշխատանքթագավորական կոնսորտ
ԵրկիրKartli - drosha jvari.svg Վիրք
ՄայրԴուստր Մամիկոնյան[2][3]
ՀայրՎարդան Մամիկոնյան[2][3]
ԱմուսինՎազգեն[4][5]
ԶավակներԱշուշա Գ
Քույր/եղբայրՎարդանույշ Մամիկոնյան
SHUSHANIKI7.jpg

Մարտիրոսանալու հանգամանքներԽմբագրել

Քաղաքական նկատառումներով Վազգենը մերժում է քրիստոնեական հավատը, ընդունում զրադաշտականություն և ամուսնանում պարսկուհու հետ։ Շուշանիկը հրաժարվում է կիսել ամուսնու հավատուրացությունը։ Բդեշխը, Շուշանիկի նկատմամբ գործադրելով ծեծն ու սաստը, աղերսանքն ու խարդավանքը, իսկ վերջում բանտարգելությունը, ամեն կերպ փորձում է մղել նրան քրիստոնեությունից հրաժարմանը, սակայն Վարդան Մամիկոնյանի դուստրը մնում է անդրդվելի։ Շուշանիկի կրած չարչարանքները շարունակվում են վեց տարի, յոթերորդի սկզբին՝ 475 թ-ին, նա մահանում է։

Հայ իրականության մեջ Շուշանիկն ընկալվել է ոչ թե որպես սոսկ վկայուհու տիպար, այլ՝ «հայ գաղափարական կնոջ միջնադարյան իդեալ»[6]։

Հայ եկեղեցին սուրբ Շուշանիկի տոնը նշում է Խաչվերացի 2-րդ կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը՝ սուրբ Փեփրոնե և սուրբ Մարիանե կույսերի տոնի հետ։

Սուրբ Շուշանիկի վկայաբանությունԽմբագրել

Շուշանիկի մասին տեղեկությունների հիմնական աղբյուրը նրա չարչարանքների «Վկայաբանությունն» է, որը մեզ է հասել հայերեն և վրացերեն լեզուներով և երկու խմբագրություններով (ընդարձակ ու համառոտ)։ Նախքան վրացիների կողմից Քաղկեդոնի դավանանքն ընդունելը (VIIդ. սկիզբ) այն միաժամանակ կարդացվում էր հայերեն և վրացերեն Սուրբ Շուշանիկի հիշատակի օրը։ Հայկական համառոտ խմբագրությունը սերում է հայերեն ընդարձակի՝ մեզ չհասած տարբերակից, վրացական համառոտը՝ թարգմանված է հայերենից։ «Վկայաբանության» ընդարձակ խմբագրություններն իրարից անկախ լրացվել են։

«Շուշանիկի վկայաբանությունը» պատկանում է հայ միջնադարյան գեղարվեստական արձակի լավագույն հուշարձանների թվին։ Վկայաբանության հայերեն տեքստը վաղ շրջանի վկայաբանությունների մեջ աչքի է ընկնում իր գրական-գեղարվեստական և գաղափարական արժեքով։ Երկը գրված է պարզ, մատչելի և պատկերավոր հայերենով և դրամատիկական ուժեղ շնչով[7]։

«Վկայաբանության» հայերեն ընդարձակ խմբագրությունը թարգմանվել է լատիներեն, անգլերեն և ռուսերեն։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiquesRome: 1990. — P. 331.
  2. 2,0 2,1 Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiquesRome: 1990. — P. 330—331.
  3. 3,0 3,1 Settipani C. Continuité des élites à Byzance durant les siècles obscurs (ֆր.): Les princes caucasiens et l'Empire du VIe au IXe siècleParis: 2006. — P. 132 et 535. — ISBN 978-2-7018-0226-8
  4. Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiquesRome: 1990. — P. 331 et 385.
  5. Settipani C. Continuité des élites à Byzance durant les siècles obscurs (ֆր.): Les princes caucasiens et l'Empire du VIe au IXe siècleParis: 2006. — P. 403 et 535. — ISBN 978-2-7018-0226-8
  6. Ավդալբեգյան Մ., Հայ գեղարվեստական արձակի սկզբնավորումը, Երևան, 1971, էջ 158։ Մեջբերումն ըստ ՀԱՅ ՄԱՐԴՈՒ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԿԵՐՊԱՐԸ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ԷՊՈՍՈՒՄ Ռոբերտ Ղազարյան, Հասմիկ Հմայակյան
  7. Աշոտ Մկրտչյան, Հինգերորդ դարի հայ դպրություն, Երևան, 1968, էջ 601։

Արտաքին հղումներԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: