Վիքիպեդիայում կան հոդվածներ Աթաբեկյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մելիք-Վանի Աթաբեկյան (1766, Կուսապատ, Թարթառի շրջան, Ադրբեջան - մարտի 7, 1854(1854-03-07), Կուսապատ), իշխան Հովհաննես Աթաբեկյան, Ջրաբերդ գավառի վերջին մելիքը (1814-1854Եփրեմ Ա Ձորագեղցի ամենայն հայոց կաթողիկոսի կոնդակի համաձայն, Աթաբեկյանների իշխանական (մելիքական) տոհմը ծագել է Խաչենի գահերեց իշխան Հասան-Ջալալի շառավիղ Աթաբեկ Գ-ից։

Մելիք-Վանի Աթաբեկյան
Ծնվել է1766
ԾննդավայրԿուսապատ, Թարթառի շրջան, Ադրբեջան
Մահացել էմարտի 7, 1854(1854-03-07)
Մահվան վայրԿուսապատ
Մասնագիտությունռազմական գործիչ

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Հարություն (Թունի) Աթաբեկյանի ընտանիքում՝ Աթաբեկյանների ոստան Կուսապատում։ Պատանեկությունը անց է կացրել հայրենի Կուսապատում, որտեղ ղեկավարել է Աթաբեկյանների տոհմական ալրաղացները և ոսկերչական արհեստանոցը։ Սակայն դեռևս երիտասարդ տարիներին թողել է այդ զբաղմունքը և անցել է ռազմական գործունեությանը։

Առաջնորդելով Ջրաբերդ իշխանության մելիքական հեծելազորը, մելիք Վանին ակտիվորեն մասնակցել է 1804-1813 թվականների ռուս-պարսկական պատերազմին և աչքի ընկել ռուսական կորպուսին մատուցած բազմաթիվ ծառայություններով։ Մասնավորապես, իր ռազմական ունակությունների և տեղանքի իմացության շնորհիվ, մելիք Վանին բազմիցս փրկել է ծանր կացությամ մեջ հայտնված ռուսական զորախմբերին, նաև իր հաշվին՝ Կուսապատում գտնվող Աթաբեկյանների ալրաղացներից ապահովել է նրանց սննդամթերքով։ 1805 թվին մելիք Վանին իր հեծելազորով մասնակցել է Տրտուի (Թարթառ) ճակատամարտին։ 1812 թ. հոկտեմբերի 19-20-ին մասնակցել է Ասլանդուզի ճակատամարտին, որի ընթացքում ռուսական զորքը, հայ հեծյալ ջոկատների աջակցությամբ, ջախջախեց պարսից Աբբաս-Միրզա արքայազնի 30-հազարանոց պարսից զորախումբը, որը պատրաստվում էր անցնել Արաքսը և հարձակվել հայոց Արցախի վրա։ 1813 թ. հունվարի 1-ին, մելիք Վանին իր հեծելազորով մասնակցելթ է նաև Լենկորանի ազատագրմանը։

Մելիք Վանի Աթաբեկյանը աչքի է ընկել նաև իր քաղաքական-դիվանագիտական հմտություններով։ 1805 թվին, չկարողանալով գրավել պաշարված Շուշին, պարսից արքայազն Աբաս-Միրզան, զայրացած էր Արցախի հայ բնակչության վրա և սկսել էր անհնազանդ հայերի համատարած կոտորածը։ Սակայն մելիք Վանին, որը ձերբակալվել էր և բերվել Շոշ՝ Աբաս-Միրզայի ռազմական ճամբար, համոզեց վերջինին դադարեցնել կոտորածը, ակնարկելով. «Եթե դու համարում ես, որ Ղարաբաղը քոնն է, ապա ինչո՞ւ են պարսիկները կոտորում քո հպատակներին։ Այդպես են վարվում օտար և թշնամի երկրում։ Երբեք թագավորը չէ կոտորում իր հպատակներին, այլ ընդհակառակը՝ ձգտում է բազմացնել իրանց թիվը։ Որքան ավելի շատ հպատակներ, այնքան էլ ավելի հզոր և փառապանձ է թագավորությունը»։ Ի պատասխան մելիք Վանու այդ իմաստուն խոսքերին, Աբազ-Միրզան հրամայեց դադարեցնել հայերի կոտորածը, և նվիրեց Վանիին թանկարժեք խալաթ ու անձամբ սուր կապես Վանու գոտքին։ Իշխան Վանի Աթաբեկյանի ռազմական և դիվանագիտական հաջողությունները մանրամասն նկարագրված են ռուս ականավոր ռազմական պատմաբան Վասիլի Պոտտոյի «Ղարաբաղի առաջին կամավորականները» աշխատությունում, որն ամբողջությամբ նվիրված է Աթաբեկյանների իշխանատոհմին։

1812 թվին, Պարսից շահի անունից, Շուշվա խանը Ջրաբերդի մելիքությունը ժառանգաբար հանձնեց Վանի Աթաբեկյանին։ Մելիք Վանիի իշխանությունը տևել է 42 տարի։ Իշխան Վանի Աթաբեկյանը ամուսնացած էր եկեղեցական գործչի դուստր Վարդուհու հետ (մահ. 1857 թ.)։ Զույգը ունեցել է չորս արու զավակ. իշխաններ Հովսեփ, Սարգիս, Աթաբեկ և Միքայել։

Գրականություն

խմբագրել