Վասիլի Պոտտո (հունվարի 1, 1836(1836-01-01)[1], Տուլա, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 11, 1911(1911-11-11) կամ 1911[2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն), գեներալ-լեյտենանտ, ռուս ականավոր պատմաբան, կովկասյան պատմության մասնագետ։

Վասիլի Պոտտո
Դիմանկար
Ծնվել էհունվարի 1, 1836(1836-01-01)[1]
ԾննդավայրՏուլա, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 11, 1911(1911-11-11) (75 տարեկան) կամ 1911[2]
Մահվան վայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունռազմական պատմաբան, սպա և մանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան
 Vasily Alexandrovitch Potto Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Վասիլի Պոտտոն ծնվել է Տուլայի նահանգում 1836 թվի հունվարի 1-ին, ռուսացած գերմանացիների ազնվական ընտանիքում։ Ռազմական կրթությունը ստացել է Տուլայի Ալեքսանդրյան կադետային կորպուսում, Օրլովի կադետային կորպուսում և Ազնվական գնդում։

1855 թվականի հունիսի 11-ին Պոտտոյին շնորհվել է ենթասպայի՝ պրապորշչիկի կոչում, և նա անցել է ծառայության Նովոռոսիյսկի 3-րդ դրագունյան գնդում։ Այդ գնդի կազմում մասնակցել է Կարսի ազատագրմանը Ղրիմյան պատերազմի ժամանակ։ 1857 թվականին Պոտտոյին շնորհվել է պորուչիկի, 1863 թվականին՝ շտաբս-կապիտանի, 1870 թվականին՝ մայորի, իսկ 1877-ին՝ գնդապետի կոչումներ։ 1866 թվականից Պոտտոն դասավանդել է Նիկոլաևյան կավալերական ուսումնարանում։

1887 թվականի փետրվարի 3-ին Վասիլի Պոտտոն ծառայության է անցել Կովկասյան ռազմական ռազմամարզում։ 1896 թվականի փետրվարի 18-ին Պոտտոն նշանակվել է Կովկասյան ռազմական ռազմամարզի շտաբի ռազմապատմաբանական բաժնի պետ, իսկ 1896 թվականի մայիսի 14-ին ստացել է գեներալ-մայորի կոչում։ Այդ ժամանակահատվածում Վասիլի Պոտտոն ճանաչում է ստանում հատկապես իր Կովկասյան պատերազմին նվիրված աշխատությունների շնորհիվ։

1907 թվականի ապրիլի 22-ին Պոտտոյին շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում։ Վասիլի Պոտտոն մահացել է 1911 թվականի նոյեմբերի 11-ին Թիֆլիսում։ Նրա զավակ Ալեքսանդրը (1866 - 1917) գեներալ-մայոր էր։

Վասիլի Պոտտոն պարգևատրվել է հետևյալ շքանշաններով. Սուրբ Աննա 2-րդ աստիճանի (1869), Սուրբ Վլադիմիր 4-րդ աստիճանի (1879), Սուրբ Վլադիմիր 3-րդ աստիճանի (1899 թիվ), Սուրբ Ստանիսլավ 1-ին աստիճանի (1904), Սուրբ Աննա 1-ին աստիճանի (1906)։

Վասիլի Պոտտոյի որոշ աշխատություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլի Պոտտո» հոդվածին։
  1. 1,0 1,1 Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  2. 2,0 2,1 2,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.