Ասլանդուզ, քաղաք Իրանում։ Գտնվում է Արդաբիլի նահանգում (օսթանում), Արաքս գետի աջ ափից 1-2 կմ հեռավորության վրա, Ադրբեջանի Հորադիզ քաղաքի դիմաց։ Հանդիսանում է համանուն շահրեստանի կենտրոնը։ 2016 թվականի դրությամբ բնակչությունը կազմում էր 6348 մարդ։

Բնակավայր և դաշտ
Ասլանդուզ
اصلاندوز
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանԱրդաբիլի նահանգ
Բնակչություն6348[1] մարդ (2016)
Ասլանդուզ (Իրան)##
Ասլանդուզ (Իրան)

Ռուս-պարսկական պատերազմի ժամանակ, 1812 թվականի հոկտեմբերին Ասլանդուզի մոտ տեղի է ունեցել Ասլանդուզի ճակատամարտը, որում ռուսական զորքերը տարել են փայլուն հաղթանակ։ Նրանց շարքերում կռվում էին նաև հայկական ջոկատները[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. [Իրանի 2016 թ. մարդահամարի արդյունքները (անգլ.)
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 335 — 992 էջ։