Եփրեմ Ա Ձորագեղցի

Ամենայն Հայոց Կաթողիկոս

Եփրեմ Ա Ձորագեղցի (1748[1], Ձորագյուղ[1] - 1835[1], Վաղարշապատ, Հայկական մարզ, Ռուսական կայսրություն[1]), Ամենայն Հայոց կաթողիկոս 1809 թվականից։ Հաջորդել է Դանիել Ա Սուրմառեցուն։

Եփրեմ Ա Ձորագեղցի
Դիմանկար
Ծնվել է1748[1]
ԾննդավայրՁորագյուղ[1]
Մահացել է1835[1]
Մահվան վայրՎաղարշապատ, Հայկական մարզ, Ռուսական կայսրություն[1]
Մասնագիտությունքահանա
Զբաղեցրած պաշտոններԱմենայն Հայոց Կաթողիկոս
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան

Կենսագրություն Խմբագրել

Ծնվել է 1740 թվականին Երևանին մերձ Ձորագեղ գյուղում։ Մահացել է 1835 թվականի հուլիսի 16-ին Վաղարշապատում և ամփոփվել է Սուրբ Գայանե վանքի հայրապետական գերեզմանատանը։ Սովորել է Էջմիածնի Ժառանգավորաց դպրոցում։ Եփրեմ Ա Ձորագեղցու կաթողիկոսական օծումը կատարվել է 1810 թվականի նոյեմբերի 6-ին։ Նա ջերմ ընդունելության է արժանանում Ալեքսանդր |֊ի կողմից և որպես նվեր ստանում վեղարի ադամանդակուռ խաչ։ Նրա՝ կաթողիկոսական գահին բարձրանալը համընկել է 1804-1813 թթ. ռուս-պարսկական պատերազմի իրադարձություններին։ Մայր Աթոռն ընկել է ծանր պարտքերի տակ, որի պատճառով կաթողիկոսն ինքը ստիպված է եղել զբաղվել այս գործերով, որի համար մեկնել է Շուշի՝ դրամահավաքչության։ Հայրապետն ուներ առողջական լուրջ խնդիրներ, և անկարելի համարելով իր հետագա պաշտոնավարությունը՝ 1830 թվականի դեկտեմբերի 8-ին նա հրաժարական է ներկայացրել։

Կաթողիկոսական գահին Եփրեմ Ա Ձորագեղցուն հաջորդել է Հովհաննես Ը Կարբեցին։

Ծանոթագրություններ Խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 645  
Նախորդող՝
Դանիել Ա Սուրմառեցի
Կաթողիկոս
1809–1830
Հաջորդող՝
Հովհաննես Ը Կարբեցի