Մացեստա

միկրոշրջան Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Խոստայի շրջանում

Մացեստա (ռուսերեն՝ Мацеста), միկրոշրջան Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Խոստայի շրջանում, Մացեստա գետի հովտում։ Գտնվում է շրջկենտրոն հանդիսացող Խոստա միկրոշրջանից 9 կմ արևմուտք, իսկ Սոչիի կենտրոնից 8 կմ հարավ-արևելք։ Երկաթուղային կայարան է, բալնեոլոգիական բուժավայր, ծովափնյա առողջարան և զբոսաշրջության կենտրոն։

Միկրոշրջան
Մացեստա
Мацеста
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
Քաղաքային օկրուգՍոչիի քաղաքային օկրուգ
ՀամայնքKhostinsky City District?
Պաշտոնական լեզուռուսերեն
Ազգային կազմռուսներ, հայեր
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ+7 862
Փոստային դասիչ354024
Պաշտոնական կայքmatsesta.info
Մացեստա (Ռուսաստան)##
Մացեստա (Ռուսաստան)
Մացեստա (Կրասնոդարի երկրամաս)##
Մացեստա (Կրասնոդարի երկրամաս)

Պատմական ակնարկ

խմբագրել

1934 թվականի հունիսի 20-ին, Համառուսական կենտրոնական գործադիր կոմիտեի որոշմամբ, Մացեստա երկաթուղային կայարանի շուրջը, որտեղ գտնվում էին մի քանի առողջարաններ, ստեղծվել է բնակավայր։ Այն քաղաք է դարձել 1951 թվականից։

Մացեստան բաժանված է չորս վարչական մասերի` Նոր Մացեստան (որը գտնվում է Սև ծովի ափի մոտ), Միջին Մացեստան (կենտրոնական մասը), Հին Մացեստան և Մացեստա հովիտը։

Հին Մացեստայում գտնվում են ծծմբաջրածնային աղբյուրներ, որտեղ 1902 թվականին կառուցվել է բալնեոթերապիայի (ջերմուկաբուժություն) առողջարան։

Անվան ծագումը

խմբագրել

Համաձայն տեղի լեգենդի, Մացեստա անունով աղջիկը հաղթել էր չար ոգուն և դարձել էր ապաքինման տեղական խորհրդանիշ։ Ըստ տարբերակներից մեկի, աբխազերենից այն թարգմանվում է «Մացբայի կիրճ» (Մացիպստա)։ Համաձայն մյուս տարբերակի, այն ադըղեերենից թարգմանաբար նշանակում է «այրող ջուր»[1]։ Ըստ չերքեզական լեգենդի, գեղեցկուհի Մացեստան սիրահարված էր որսորդ Ավգուրին, սակայն նրան վատաբանել էր հարազատ քույրը և Մացեստան ամոթից շիկնել ու գետնի տակ էր անցել։ Շատ տարիներ անց, Ավգուրի ծոռը որսորդության ժամանակ` մրսածությունից հիվանդացել է։ Թավ անտառում նա նկատում է տաք ջրով աղբյուր, որը նման էր երկնագույն կաթի։ Նա մտնում է ջրի մեջ և ապաքինվում։ Ասում են, որ դա Մացեստան էր, ով վերադարձել էր երկիր` մարդկանց բուժելու համար։

Քանդակագործ Իրաիդա Գուսլևան, լեգենդի հիման վրա ստեղծել է քանդակ, որը տեղադրվել է ավտոճանապարհի մոտ գտնվող ժայռի մեջ[2]։

Տեսարժան վայրեր

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Меретуков К. Х. Адыгейский топонимический словарь. — Краснодар, 1981.
  2. Виноградарский Б. Возвращение Мацесты. // Известия. — 8 января 1969.